Ֆերնանդու Կորդոզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆերնանդու Կորդոզու
Fernando Henrique Cardoso (1999).jpg
 
Կուսակցություն՝ Brazilian Social Democracy Party?
Կրթություն՝ Սան Պաուլուի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, սոցիոլոգ և գրող
Ծննդյան օր հունիսի 18, 1931(1931-06-18)[1] (88 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Քաղաքացիություն Flag of Brazil.svg Բրազիլիա
Ամուսին Patrícia Kundrát?
 
Կայք՝ ifhc.org.br
 
Ինքնագիր Assinatura de Fernando Henrique Cardoso - versão 3.svg
 
Պարգևներ

Գուգենհայմի կրթաթոշակ, Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա, Փղի շքանշան, Ռումինիայի Աստղի շքանշանի շղթա, Կրկնակի սպիտակ խաչի շքանշան առաջին դասի, Սպիտակ Արծվի շքանշան, John W. Kluge Prize for the Study of Humanity?, Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ, Գիտական ավանդի համար ազգային շքանշանի Մեծ խաչ, Աստուրիական արքայադուստրի մրցանակ միջազգային համագործակցության համար, Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Ֆուլբրայթի մրցանակ, «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ, Order of the Condor of the Andes?, Ֆինլանդիայի Սպիտակ վարդի շքանշանի Մեծ խաչ շղթայով, Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով, Ծառայությունների շքանշանի Մեծ խաչի ասպետ, Հարավային Խաչի շքանշանի Մեծ խաչ, Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ, Աշտարակի և թրի շքանշանի Մեծ խաչ, Ակադեմիկական արմավենիների շքանշանի սպա, honorary doctorate of the University of Porto?, Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր, «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հատուկ թողարկված Մեծ Խաչ, honorary doctorate of the University of Salamanca?, Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր, Q41152257?, Grand Collar of the Order of Liberty? և Սանտյագոյի շքանշանի մեծ շղթա

Ֆերնանդու Էնրիկի Կորդոզու (պորտ.՝ Fernando Henrique Cardoso, հունիսի 18, 1931(1931-06-18)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի սոցիոլոգ և պետական գործիչ, Բրազիլիայի նախագահը 1995-2003 թվականներին: Բրազիլիայի առաջին նախագահը, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով (1998 թվականին)։ 2001 թվականից Բրազիլիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատվավոր նախագահն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանդու Կարդոզուն ծնվել է 1931 թվականի հունիսի 18-ին Բոտաֆոգոյում՝ Ռիո դե Ժանեյրոյի շրջաններից մեկում, տոհմական զինվորականների ընտանիքում, նրա հայրը մասնակցել է տենենտիստների ապստամբությանը: Նա ուսումնասիրել է սոցիոլոգիան Սան Պաուլուի համալսարանում, 1952 թվականին ստացել է հասարակական գիտությունների բակալավրի աստիճան։ Ավելի ուշ, նույն համալսարանում սոցիոլոգիայի մագիստրոսի և դոկտորի աստիճան: 1953 թվականին ամուսնացել է Ռութ Կորեա Լեյթ Կարդոզայի հետ (պորտ․՝ Ruth Corrêa Leite Cardoso, մահացել է 2008 թվականի հունիսի 24-ին։

Երիտասարդ տարիքում զբաղվել է մարքսիզմով և էկզիստենցիալիզմով։ 1960 թվականին եղել է Ժան-Պոլ Սարտրայի դասախոսությունների Բրազիլական դասընթացի թարգմանիչը։

1964 թվականին հաստատված ռազմական ռեժիմի տարիներին որոշ ժամանակ ապրել է Չիլիում և Ֆրանսիայում։ 1968 թվականին լինելով Փարիզի X-Նանտեր համալսարանի դասախոս, ակտիվորեն մասնակցել է ուսանողական հեղափոխական շարժմանը։ Նույն տարում վերադարձել է հայրենիք։

Կարդոզոն համարվում է Պ․ Բարանի և Ս․ Ֆուրտադոյի հետ միասին, կախվածության զարգացման տեսության դասականը, որը պնդում էր ծայրամասային տնտեսությունների սահմանափակ անկախ զարգացման հնարավորությունը՝ միաժամանակ պահպանելով ազգային նպատակների և խնդիրների գերակայությունը միջազգային կապիտալի շահերի նկատմամբ: Ավելի քան 20 գրքի հեղինակ է[2]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանդու Կորտոզուն Վլադիմիր Պոիտինի հետ, 2002 թվականի հունվարի 12

1983 թվականից մինչև 1992 թվականը եղել է Սան Պաուլու նահանգի սենատոր։ 1988 թվականին Կարդոզուն հիմնադրել է բրազիլական Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և գլխավորել է կուսակցական խմբակցությունը Դաշնային Սենատում մինչև 1992 թվականը։

1992 թվականի հոկտեմբերից մինչև 1993 թվականի մայիս եղել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարար։ 1993 թվականի մայիսից մինչև 1994 թվականի ապրիլը, Իտամար Ֆրանկուն՝ կից ֆինանսների նախարարը պատրաստել և իրականացրել է «Ռեալ ծրագիր»-ը, որի արդյունքում տնտեսությունը կայունացել է։

1994 թվականին հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ ստանալով ձայների 53%-ը։ Պաշտոնը ստանձնել է 1995 թվականի հունվարի 1-ին։ 1998 թվականին ստացել է ձայների 52․91 %-ը և վերընտրվել երկրորդ նախագահական ժամկետով։ Նախագահական երկու ժամկետի ընթացքում երկրի փոխնախագահն էր Մարկ Մասիելը։

Չնայած ձախակողմյան անցյալին, հանդես է եկել տնտեսական նեոլիբերալիզմի դիրքերից։ Կարդոզուի նախագահության ընթացքում կառավարությունը զգալի ջանքեր է գործադրել առավելապես պետական տնտեսությունից անցնել դեպի առավելապես շուկայական տնտեսություն: Կոնգրեսը հավանության է արժանացրել մի քանի օրենքներ, որոնք մեծ մասամբ բացել են տնտեսությունը մասնավոր հատվածի մասնակցության համար և ավելացրել նրա գրավչությունը օտարերկրյա ներդրողների համար: 2003 թվականի վերջին սեփականաշնորհման ծրագիրը, որը ներառում էր պողպատաձուլական և էներգետիկ ձեռնարկությունների և հեռակապի ընկերությունների վաճառքը, ավելի քան 90 մլրդ ԱՄՆ դոլարի շահույթ է տվել:

Չնայած իր քաղաքական հակառակորդների կշտամբանքներին՝ Կարդոզուն իրեն ձախակենտրոն քաղաքական գործիչ է համարում։ Նրա քաղաքականության վերլուծությունը ցույց է տալիս, որ այն միշտ ունեցել է սոցիալական ուժեղ բաղադրիչ. կենսաթոշակային բարեփոխումը վերջ է տվել պետական ծառայողների և պետական ընկերությունների աշխատակիցների համար չարդարացված բարձր կենսաթոշակներին:

2003 թվականից ղեկավարում է Սան Պաուլուի Ֆերնանդու Էնրիկի Կարդոզուի (iFHC) ինստիտուտը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фернандо Энрике Кардозо, Энцо Фалетто[es] Зависимость и развитие Латинской Америки. Опыт социологической интерпретации. = Dependencia y desarrollo en América Latina. Ensayo de interpretación sociológica. — Институт Латинской Америки РАН, 2002.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]