Սալաշի հայրը եղել է պրոֆեսիոնալ զինվոր ավստրո-հունգարական միապետության բանակում։ Նրա նախնիները եղել են հունգարացիներ, սլովակներ և հայ էմիգրանտներ։
1925–35-ին՝ Գլխավոր շտաբի սպա։ 1935-ին հիմնադրել է ֆաշիստական Կամքի կուսակցությունը։ 1944-ի օգոստոսից հիտլերականների աջակցությամբ նախապատրաստել է իշխանության զավթումը, նպատակ ունենալով թույլ չտալ Հունգարիային դուրս գալու երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45)։ 1944-ի հոկտեմբերից – 1945-ի մարտին իշխանության ղեկավարն էր («ազգի առաջնորդ») գերմանա–ֆաշիստական օկուպացիայից Հունգարիայի դեռևս չազատագրված մի մասում։ 1946-ին Հունգարիայի ժողովրդական դատարանը Սալաշիին՝ որպես ռազմ, հանցագործի, դատապարտել է մահապատժի։ Մահապատժի է ենթարկվել կախաղան հանվելու միջոցով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 116)։