Ֆելիքս Ռեդա
Ֆելիքս Ռեդա գերմ.՝ Felix Reda[1] | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1986[2] (37 տարեկան) |
Ծննդավայր | Բոնն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրթություն | Մայնցի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ասպիրանտ և project manager |
Աշխատավայր | Gesellschaft für Freiheitsrechte? |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպական պարլամենտի պատգամավոր, ընկերության նախագահ, փոխնախագահ, advisory board member? և լոբբիստ |
Կուսակցություն | Pirate Party Germany?[3] և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | felixreda.eu/en/ felixreda.eu/de/ |
Felix Reda Վիքիպահեստում |
Ֆելիքս Ռեդա (գերմ.՝ Felix Reda, նոյեմբերի 30, 1986[2], Բոնն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի քաղաքական գործիչ և Գերմանիայից Եվրոպական խորհրդրանի պատգամավոր։ Նա Գերմանիայի Ցանցահենական կուսակցության, կանաչներ՝ եվրոպական ազատ դաշնակցության կուսակցական խմբակի անդամ է և վերջինիս փոխնագահը (2014 թվականից սկսած)[5]։ Նա Եվրոպայի երիտասարդ ցանցահենների նախագահն է[6]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]16 տարեկանից նա դարձել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ձախակենտրոնների անդամ[7]։ Մայնցի համալսարանում սովորել է քաղաքականություն և հրապարակախոսություն[6]։ 2009 թվականին ակտիվորեն մասնակցել է Ցանցահենական կուսակցության կյանքին, իսկ 2010-2012 թվականներին դարձել է երիտասարդ ցանցահենների նախագահ (գերմ.՝ Junge Piraten)։ 2013 թվականին դարձել է Եվրոպայում ցանցահենների հիմնադիրներից մեկը, իսկ 2014 թվականին գլխավորել է Եվրոպական խորհրդարանում Գերմանիայի ցանցահաններ կուսակցության համար ընտրությունների ցուցակը, որը հետագայում այնտեղ շահել է առաջին տեղը[8]։
Եվրոպական խորհրադարանում Ռեդան միացել է կանաչներ՝ եվրոպական ազատ դաշնակցության կուսակցական խմբակին։ Նա Եվրախորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի անդամ է, ներքին շուկայի և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով կոմիտեի և հանրագրերի քննարկման կոմիտեի փոխնախագահ[5]։ Նա նաև ինտերխմբի թվային օրակարգի ղեկավար կոմիտեի ներկայացուցիչն է[9]։
Politico 2016-ի անգլալեզու քաղաքական հանդեսի եվրոպական հրատարակությունը Ռեդային 37-րդ տեղն է տվել՝ Եվրախորհրդարանի 40 նշանակալի անդամների շարքում[10]։
Հեղինակային իրավունքի ռեֆորմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեդան հայտարարում էր, որ մտադիր է կենտրոնանալ հեղինակային իրավունքների ռեֆորմի վրա՝ օրենսդրական տեսանկյունից[11]։
2014 թվականի նոյեմբերին նշանակվել է 2001 թվականի հեղինակային իրավունքների մասին դիրեկտիվի խորհրդարանական վերանայման զեկուցող[12]։ Զեկույցի իր ծրագրում[13], առաջարկել է միջոցներ ձեռնարկել ԵՄ-ի ամբողջ մասշտաբով հեղինակային իրավունքի միասնականացման, դրա ժամկետի տևողության կրճատման, կրթական նպատակներով զգալի բացառություններ թույլ տալու[14] և հրատարակիչների նկատմամբ հեղինակների դիրքորոշումն ամրապնդելու ուղղությամբ[15]։
Շահագրգիռ կողմերի արձագանքը երկդիմի էր՝ գերմանական գեղարվեստական՝ Initiative Urheberrecht կոալիցիան[16], ընդհանուր առմամբ, ողջունել է նախագիծը, իսկ SACD-ի ֆրանսիական կոլեկտիվ հասարակությունը հայտարարել է, որ դա «անընդունելի է»[17], գրող և հեղինակային իրավունքի համակարգի ազատականացման կողմնակից Կորի Դոկտորոուն այդ առաջարկությունները անվանել է «զարմանալիորեն խելամիտ»[18], իսկ Շվեդիայի Ցանցահենական կուսակցությունից Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Ամելիա Անդերսդոթերը քննադատել է նրանց՝ որպես չափազանց պահպանողական[19]։
2015 թվականին հեղինակային իրավունքների հարցերով զբաղվող կոմիտեն ընդունել է զեկույցը, սակայն Եվրոպայում համայնապատկերի ազատության սահմանափակման ուղղումով[20]։ Ռեդան կտրականապես դեմ է արտահայտվել դրան[21], սակայն ավելի ուշ ուղղումն ընդունվել Է Եվրախորհրդարանի լիագումար նիստում[22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Löffler J. Exklusiv: Der ehemalige EU-Abgeordnete und Digitalexperte Felix Reda outet sich als trans // BuzzFeed News — 2022.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.europarl.europa.eu/meps/de/124816/JULIA_REDA_home.html
- ↑ (not translated to mul), (not translated to mul), (not translated to mul) ՅուԹյուբ(բազմ․) — 2019.
- ↑ https://shuttleworthfoundation.org/fellows/flash-grants/
- ↑ 5,0 5,1 «Julia REDA | Home | MEPs | European Parliament» (անգլերեն). www.europarl.europa.eu. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ 6,0 6,1 «Julia Reda › Piratenpartei Deutschland» (գերմաներեն). 2014 թ․ մարտի 27. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Julia Reda - Gebürtige Bonnerin ist Spitzenkandidatin der Piraten für Europawahlen». General-Anzeiger Bonn (գերմաներեն). 2014 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Пиратская партия получила одно место в Европарламенте» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Julia Reda – DAI» (անգլերեն). www.digitalagendaintergroup.eu. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «JULIA REDA». POLITICO (անգլերեն). 2016 թ․ մայիսի 19. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Julia Reda. «I will continue the cooperation with Greens/EFA».
- ↑ «In Europe, Pirates Are Writing The Copyright Law - TorrentFreak». TorrentFreak (անգլերեն). 2015 թ․ հունվարի 4. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «DRAFT REPORT on the implementation of Directive 2001/29/EC of the European Parliament and of the Council of 22 May 2001 on the harmonisation of certain aspects of copyright and related rights in the information society - PE 546.580v02-00» (անգլերեն). www.europarl.europa.eu. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «The Pirate Party's lone MEP might just fix copyright across the EU» (անգլերեն). www.newstatesman.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Authors' Licensing and Collecting Society». www.alcs.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «EU-Urheberrecht: Oettinger und Reda auf der Suche». Initiative Urheberrecht - Kreativität ist was wert. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Droit d'auteur : un projet de rapport inacceptable au Parlement européeen». SACD. 2017 թ․ փետրվարի 21. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «They put a Pirate Party MEP in charge of EU copyright reform: you won't believe awesomesauce that followed». Boing Boing. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Pirate Party MEP Fails to Deliver True Copyright Reform - TorrentFreak». TorrentFreak (անգլերեն). 2015 թ․ հունվարի 25. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Freedom of panorama: EU proposal could mean holiday snaps breach copyright». The Telegraph (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Julia Reda. «Freedom of Panorama under threat». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «European Parliament as it happened: 9 July 2015». BBC News (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 9. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Ռեդա» հոդվածին։ |
|