Ֆեդերիկո Անդախազին ծնվել է 1963 թվականի հունիսի9-ին Բուենոս Այրեսում՝ հունգարացի բանաստեղծ և հոգեբան Բել Անդախազիի ընտանիքում։ Հոգեբանություն է ուսանել Բուենոս Այրեսի համալսարանում։ Նրան համաշխարհային հռչակ է բերել 1995 թվականին լույս տեսած «Կազմախոսը» (El anatomista) վեպը, որը թարգմանվել է գրեթե բոլոր եվրոպական լեզուներով։