Ֆանի Էլոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆանի Էլոֆ
Ծնվել էհոկտեմբերի 7, 1885(1885-10-07)
ԾննդավայրՊրետորիա, ՀԱՀ
Մահացել էնոյեմբերի 20, 1947(1947-11-20) (62 տարեկան)
Վախճանի վայրըՊրետորիա, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ
Ոճիմպրեսիոնիզմ
Մասնագիտությունքանդակագործ
 Fanie Eloff Վիքիպահեստում

Ֆանի Էլոֆ (անգլ.՝ Stephanus Johannes Paulus Eloff, հոկտեմբերի 7, 1885(1885-10-07), Պրետորիա, ՀԱՀ - նոյեմբերի 20, 1947(1947-11-20), Պրետորիա, ՀԱՀ), հարավաֆրիկացի քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆանուս Իոհաննես Պաուլուս Էլոֆը Ֆրեդերիկ Քրիստոֆել Էլոֆի (Frederik Christoffel Eloff) և Էլսի Ֆրանցինա Էլոֆի (Elsie Francina Eloff, ծննդյան անունը՝ Կրյուգեր) ընտանիքում եղել է վեցերորդ երեխան և երկրորդ որդին։ Մոր հայրը Հարավաֆրիկյան Հանրապետության 5-րդ նախագահ (1883-1900) Պաուլուս Կրյուգերն էր, որը բնակվում էր նրանցից ոչ հեռու։

«Բռնցքամարտիկը», բրոնզ, 1912 թ., 1050 մմ

Երիտասարդ տարիներին Ֆանի Էլոֆը հարավաֆրիկացի ապագա նկարիչներ Յակոբ Հենդրիկ Պենիֆի (Jacobus Hendrik Pierneef), Ժերար Մուրդեյկի (Gerard Moerdijk) և Գորդոն Լեյթի (Gordon Leith) հետ միասին, մինչև Անգլո-բուրական պատերազմի (1899-1902) սկսվելը հաճախել է Պրետորիայի Staats Model School մոդելային դպրոցը։ Պրետորիայի անկումից հետո 1900 թվականի սեպտեմբերի 3-ին Էլոֆը ընտանիքի և Պաուլ Կրյուգերի հետ միասին գաղթում են Շվեյցարիա։ Կրյուգերի մահից հետո 1904 թվականին ընտանիքը վերադարձել է Պրետորիա և Ֆանի Էլոֆն ավարտել է ուսումը։ Այնուհետև նա ընդունվել է Յոհաննեսբուրգի Հարավաֆրիկյան հանքարդյունաբերության դպրոց, այնտեղ երկրաբանություն ուսումնասիրելու նպատակով[1]։

Ռապսոդիա, բրոնզ, 1935, 820 մմ

1908 թվականին Ֆանի Էլոֆը ուսումը շարունակել է Եվրոպայում, Փարիզի Սորբոնի համալսարանում։ Ծանոթանալով հանրահայտ ֆրանսիացի քանդակագործների ստեղծագործություններին, նա որոշեց նվիրվել քանդակագործությանը։ Փարիզում նա ընդունվեց Jardin Des Plantes-ի անատոմիական դասընթացներ և Պիտեր Դևիդ Էդսրոմի (Peter David Edstrom) գեղարվեստական դպրոցի քանդակագործական դասարան[2]։

Կերպարվեստի և պարարվեստի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ Էլոֆը ծանոթանում է բալետի փարիզյան դպրոցի վարպետների հետ։ Շատ պարուհիներ նրա համար կեցվածք էին ընդունում, իսկ քանդակագործը հայտնի դարձավ մերկ պարուհիների և մարզիկների քանդակներով։

1924 թվականին քանդակագործը մասնակցեց Փարիզի Օլիմպիադայի շրջանակներում անցկացվող գեղարվեստական մրցույթին[3]։ Այնտեղ ներկայացվեցին նրա «Նիզակ նետողը» և «Բռնցքամարտիկը» աշխատանքները, սակայն քանդակները մրցանակային տեղեր չգրավեցին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-1945) Փարիզը գրավել էին գերմանացիները, և Էլոֆը վերադարձավ Հարավային Աֆրիկա։ 1945 թվականին Հարավաֆրիկյան գիտությունների և արվեստի ակադեմիան, արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար քանդակագործին պարգևատրեց պատվո մեդալով։ Այդ ժամանակ նրա առողջությունը վատացավ և Էլոֆը արդեն չէր կարող երկար աշխատել։

1947 թվականի նոյեմբերի 20-ին քանդակագործը մահացավ Պրետորիայի հիվանդանոցում, վիրահատության ժամանակ։ Նրա ողջ անշարժ գույքը, ներառյալ Փարիզի արվեստանոցը, 1948 թվականին աճուրդի հանվեցին։ Քանդակագործը թաղված է Պրետորիայի Արևմտյան գերեզմանոցում[4]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անհատական ցուցահանդես Pretoria City Hall (1912)
  • Ֆանի Էլոֆի և բնանկարիչ Յակոբ Հենդրիկ Պենիֆի համատեղ ցուցահանդեսը Jewish Guild Hall-ում, Յոհաննեսբուրգում (1929)
  • Eloff и Pierneef в Pierneef’s House Elangen, համատեղ ցուցահանդես Պրետորիայում (1941)
  • Նախաաճուրդային ցուցահանդես Christie’s Gallery-ում, Յոհաննեսբուրգ (1948)
  • Նկարչի աշխատանքների հետահայաց ցուցադրություն Mapungubwe Museum-ում, Պրետորիայի համալսարան (2011)

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս պահպանվել են քանդակագործի շուրջ 102 աշխատանքներ[5]։ Դրանց որոշ մասը գտնվում է այնպիսի հանրահայտ գեղարվեստական թանգարանների հավաքածուներում, ինչպիսիք են, Պրետորիայի արվեստի թանգարանը, Պրետորիայի համալսարանը, Ժորժ Պոմպիդուի կենտրոնը, Մշակույթի պատմության ազգային թանգարանը, Պ. Կրյուգերի տուն-թանգարանը, Արվեստի ազգային պատկերասրահը Քեյփթաունում, Գիտության և արվեստի հարավաֆրիկյան ակադեմիան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. De Kamper, Gerard & Chris de Klerk. Sculptured, The complete works of Fanie Eloff. University of Pretoria, 2011, p. 12
  2. Van Heerden, RJ. Fanie Eloff as beeldhouer. Unpublished MA dissertation, University of Pretoria, 1963, p. 10
  3. «Фани Элофф». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  4. De Kamper, Gerard & Chris de Klerk. Sculptured, The complete works of Fanie Eloff. University of Pretoria, 2011, p. 14
  5. De Kamper, Gerard & Chris de Klerk. Sculptured, The complete works of Fanie Eloff. University of Pretoria, 2011, p. 26-124

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանի Էլոֆ» հոդվածին։