Ֆաթիհ (մզկիթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաթիհ
թուրքերեն՝ Fatih Camii
Տեսակմզկիթ, տեսարժան վայր և կառույց
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքՍտամբուլ
Հիմնվել է1464
Կառուցման ավարտ1463
Առաջին հիշատակում1771
ՀիմնադիրՄուհամմեդ II
Ճարտարապետություն
ՃարտարապետԱթըք Սինան և Մեհմեդ Թահիր աղա
Ոճօսմանյան ոճ
Գմբեթ12
Արտաքին գմբեթի
բարձրություն
50 մետր
Արտաքին գմբեթի
տրամագիծ
26 մետր
Մինարեթներ2
Շինանյութմարմար, գրանիտ
Քարտեզ
Քարտեզ

Ֆաթիհ մզկիթ կամ Նվաճողի մզկիթ (թուրքերեն՝ Fatih Camii), Ստամբուլի ամենամեծ և ամենահին մզկիթներից մեկը։ Գտնվում է քաղաքի եվրոպական հատվածում՝ Ֆաթիհ թաղամասում։

Կառուցվել է 1470 թվականին բյուզանդական Առաքյալների եկեղեցու փոխարեն։ Երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ կործանվել է 1766 թվականին։ Վերականգնվել է 1771 թվականին։ Գմբեթի տրամագիծը կազմում է 26 մետր։ Մզկիթի բակում կան գերեզմանատուն, դամբարան, որտեղ թաղված է Կոստանդնուպոլիսի նվաճող, օսմանյան սուլթան Մեհմեդ II Ֆաթիհը։ Դամբարանը համարվում է Ստամբուլի ամենահայտնի սրբավայրերից մեկն է։ Մզկիթի կազմում գործում է նաև մեդրեսե[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաթիհ մզկիթը, որը կառուցվել է 1463-1470 թվականներին սուլթան Մեհմեդ II Ֆաթիհի հրամանով, ներկայացնում է ահռելի չափեր ունեցող կրոնահասարակական համալիր։ Այն կառուցվել է բյուզանդական Առաքյալների եկեղեցու վայրում։ Մզկիթը կառուցվել է Սինան Աթըքի նախագծով։ Ֆաթիհ մզկիթը առաջին մզկիթն է, որը կառուցվել է օսմանյան ավանդական ոճով։

Սկզբնական շրջանում համալիրը բաղկացած է եղել մզկիթից և հարակից ենթակառուցվածքներից։ Համալիրի կազմում մտել են 8 մեդրեսեներ, գրադարան, հիվանդանոց, որբանոց, իջևանատուն, շուկա, համամ, տարրական դպրոց և իմարեթ, որտեղ սնունդ է բաժանվել աղքատներին։ Այնուհետև ավելացվել են նաև թյուրբեներ։ Այդ ժամանակ մզկիթը զբաղեցրել է 325 քառ. մետր տարածք՝ ձգվելով Ֆեվզիփաշա փողոցի երկայնքով։

Մզկիթը մեծապես տուժել է 1509 թվականին տեղի ունեցած Կոստանդնուպոլսի երկրաշարժից, որից հետո վերականգնվել է, սակայն տուժել է նաև 1557 և 1754 թվականներին տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ։ Մզկիթն ամբողջությամբ կործանվել է 1766 թվականի մայիսի 22-ին, որի ժամանակ գմբեթը և պատերը ամբողջությամբ փլուզվել էին։ Մզկիթի ներկայիս շենքը, որը կառուցվել է այլ նախագծով, կառուցվել է 1771 թվականին՝ Մուստաֆա III սուլթանի օրոք։ Ճարտարապետը եղել է Մեհմեդ Թահիր աղան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мечеть Фатих на stambul4you.ru». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաթիհ (մզկիթ)» հոդվածին։