Jump to content

Ֆագներ Կոնսերվա Լեմոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆագներ
Fagner
Ֆագները Բրազիլիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Fagner Conserva Lemos
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 11, 1989(1989-06-11)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 168 սմ
Քաշ 67 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Կորինտիանս
Համար 23
Պատանեկան կարիերա
1998-2006 Բրազիլիա Կորինտիանս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2006-2007 Բրազիլիա Կորինտիանս 7 (0)
2007-2008 Նիդերլանդներ ՊՍՎ Էյնդհովեն 3 (1)
2007   Բրազիլիա Վիտորիա Սալվադոր 3 (0)
2009-2012 Բրազիլիա Վասկո դա Գամա 83 (9)
2012-2013 Գերմանիա Վոլֆսբուրգ 26 (0)
2013   Բրազիլիա Վասկո դա Գամա 26 (0)
2014-ներկա Բրազիլիա Կորինտիանս 119 (3)
Ազգային հավաքական
2007 Բրազիլիա Բրազիլիա Մ20 3 (0)
2016-ներկա Բրազիլիա Բրազիլիա 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 29-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մայիսի 29-ի, 2018

Ֆագներ Կոնսերվա Լեմոս (պորտ.՝ Fagner Conserva Lemos, հունիսի 11, 1989(1989-06-11)[1][2], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Կորինտիանսի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆագները Կորինտիանսի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2006 թվականի նոյեմբերի 1-ին՝ Ֆորտալեզայի դեմ խաղում[4][5]։ 2007 թվականին վարձավճարով հանդես եկավ Վիտորիա Սալվադորում։

2007 թվականին Ֆագները տեղափոխվեց ՊՍՎ Էյնդհովեն[6]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց օգոստոսի 19-ին՝ Հերակլես Ալմելոյի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 25-ին՝ ՆԵԿ-ի դեմ խաղում[8]։ Այստեղ Ֆագները ստանում էր շատ քիչ խաղաժամանակ և անցկացրեց ընդամենը 3 հանդիպում՝ ՊՍՎ-ի հետ հաղթելով Նիդերլանդների առաջնությունը 2007-08 մրցաշրջանում[9] և Նիդերլանդների սուպերգավաթը 2008 թվականին[10]։

Վասկո դա Գամա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Ֆագները միացավ Վասկո դա Գամային։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց մարտի 8-ին՝ Ֆրիբուրգենսեի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը խփեց հուլիսի 14-ին՝ Վիլա Նովայի դեմ խաղում[12]։ 2009 թվականին Ֆագները Վասկո դա Գամայի հետ հաղթեց Սերիա B-ն՝ տեղափոխվելով Բրազիլիայի բարձրագույն դիվիզիոն։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում Վասկո դա Գամայի կազմում անցկացրեց 2010 թվականի հուլիսի 14-ին՝ Գոյասի դեմ խաղում[13]։ Հարավամերիկյան գավաթում իր դեբյուտը նշեց 2011 թվականի օգոստոսի 12-ին՝ Պալմեյրասի դեմ խաղում[14]։

Վոլֆսբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսի 24-ին Ֆագները 4 տարվա պայմանագիր կնքեց Վոլֆսբուրգի հետ[15][16][17]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 18-ին՝ Գերմանիայի գավաթի Շյոնբերգի դեմ խաղում[18]։ Իր առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ Շտուտգարտի դեմ խաղում[19]։ Այս մրցաշրջանում Ֆագները անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։

2013 թվականին Ֆագները վարձավճարով վերադարձավ Վասկո դա Գամա[20]՝ այստեղ անցկացնելով 26 հանդիպում։

Կորինտիանս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին՝ 7 տարվա բացակայությունից հետո Ֆագները վարձավճարով վերադարձավ Կորինտիանս[21]։ Վերադարձից հետո իր առաջին հանդիպումը անցկացրեց փետրվարի 2-ին՝ Պոնտե Պրետայի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը Կորինտիանսի կազմում խփեց մայիսի 11-ին՝ Սան Պաուլուի դեմ խաղում[23]։ 2015 թվականի սկզբին Կորինտիանսը Վոլֆսբուրգից գնեց Ֆագների ամբողջ տրանսֆերը[24]։ 2015 թվականին Ֆագները Կորինտիանսի հետ հաղթեց Սերիա A-ն։ 2017 թվականին Ֆագները Սերիա A-ում անցկացրեց 31 հանդիպում՝ ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում և օգնելով Կորինտիանսին հաղթել մրցաշարում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Ֆագները Բրազիլիայի Մ20 հավաքականի հետ հաղթեց Հարավային Ամերիկայի առաջնությունը։

2016 թվականին Ֆագները ընդգրկվեց Բրազիլիայի՝ Կոպա Ամերիկայի համար ընդլայնված կազմում[25], սակայն դուրս մնաց վերջնական թիմից[26]։ Առաջին անգամ Բրազիլիայի ազգային հավաքական հրավիրվեց 2016 թվականի օգոստոսի 22-ին՝ Էկվադորի և Կոլումբիայի դեմ խաղերի համար[27]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2017 թվականի հունվարի 26-ին՝ Կոլումբիայի դեմ խաղում[28]։

2018 թվականի մայիսին Աուգուստոն ընդգրկվեց 2018 թվականի աշխարհի առաջնության համար Բրազիլիայի հավաքականի 23-հոգանոց թիմում[29][30]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 29-ի դրությամբ[31]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
ՊՍՎ Էյնդհովեն 2007–08 Էրեդիվիզի 3 1 0 0 0 0 0 0 3 1
Վասկո դա Գամա 2009 Սերիա B 13 2 0 0 0 0 4 0 17 2
2010 Սերիա A 28 2 3 0 0 0 12 3 43 5
2011 35 4 4 0 8 0 10 1 57 5
2012 7 1 0 0 9 0 16 1 32 2
2013 26 0 3 0 0 0 0 0 29 0
Ընդհանուր 109 9 10 0 17 0 42 5 178 14
Վոլֆսբուրգ 2012–13 Բունդեսլիգա 26 0 4 0 0 0 0 0 30 0
Կորինտիանս 2014 Սերիա A 35 2 7 0 0 0 11 0 53 2
2015 26 0 1 0 10 1 14 1 51 2
2016 24 1 1 0 7 0 15 2 46 3
2017 31 0 6 0 3 0 13 0 53 0
2018 3 0 1 0 3 0 15 0 22 0
Ընդհանուր 119 3 16 0 23 1 68 3 226 7
Կարիերայի ընդհանուր 257 13 30 0 40 1 110 8 437 22

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 29-ի դրությամբ[31]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 3 0
2018 1 0
Ընդհանուր 4 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտորիա Սալվադոր
ՊՍՎ Էյնդհովեն
Վասկո դա Գամա
Կորինտիանս

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Brazil - Fágner - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  4. «Fortaleza Esporte Clube - Sport Club Corinthians Paulista, Nov 1, 2006 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  5. «Fortaleza 0 x 4 Corinthians | Campeonato Brasileiro 2006». Futpedia (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  6. uefa.com. «PSV fall for full-back Fagner – UEFA.com». www.uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  7. «Heracles Almelo - PSV Eindhoven, Aug 19, 2007 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  8. «PSV Eindhoven - NEC Nijmegen, Aug 25, 2007 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  9. 9,0 9,1 «Eredivisie 2007-08». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  10. 10,0 10,1 «PSV lifted their first piece of silverware, beating Feyenoord» (հոլանդերեն). 2008 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  11. «Vasco da Gama vs. Friburguense - 8 March 2009 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  12. «Vila Nova Futebol Clube (GO) - Club de Regatas Vasco da Gama, Jul 14, 2009 - Campeonato Brasileiro Série B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  13. «Goiás Esporte Clube - Club de Regatas Vasco da Gama, Jul 14, 2010 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  14. «Club de Regatas Vasco da Gama - Sociedade Esportiva Palmeiras, Aug 12, 2011 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  15. «Wolfsburg signs Fagner to four-year deal - Sportsnet.ca». Sportsnet.ca (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  16. «Wolfsburg signs Brazilian defender Fagner». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  17. «Wolfsburg wrap up Fagner deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  18. «FC Schönberg 95 - VfL Wolfsburg, Aug 18, 2012 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  19. «VfB Stuttgart - VfL Wolfsburg, Aug 25, 2012 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  20. «Wolfsburg defender Fagner returns to former club Vasco da Gama». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  21. «Wolfsburg libera, e Timão espera documento para fechar com Fagner». globoesporte.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  22. «Ponte Preta vs. Corinthians - 2 February 2014 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  23. «São Paulo Futebol Clube - Sport Club Corinthians Paulista, May 11, 2014 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  24. «Timão compra 50% de Fagner, e Edilson assina contrato com o clube». globoesporte.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  25. «Dunga names 40-man preliminary Copa America squad - Goal.com». Goal.com (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 29. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  26. Dudko, James. «Brazil Copa America Roster 2016: Full 23-Man Squad and Starting 11 Projections». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  27. «Tite convoca seleção pela 1ª vez com 7 campeões olímpicos e 3 novidades - Futebol - UOL Esporte». UOL Esporte (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  28. «Brazil - Colombia, Jan 26, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  29. «World Cup: Neymar named in Brazil's 23-man squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 14. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  30. «China-based Renato Augusto selected for World Cup squad | Football Tribe Asia». football-tribe.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  31. 31,0 31,1 «Fágner». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  32. «Finalistas, Palmeiras e Santos dominam a seleção do Paulistão». globoesporte.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  33. «Santos domina seleção do Paulistão; Audax emplaca dois e mais o técnico». globoesporte.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  34. «Com cinco jogadores e Carille, campeão Corinthians é base da seleção do Paulistão». Globoesporte (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆագներ Կոնսերվա Լեմոս» հոդվածին։