Օրիոնի միգամածություն
Օրիոնի միգամածություն | |
---|---|
Հետազոտությունների պատմություն | |
Բացահայտող | Նիկոլա-Կլոդ Ֆաբրի դե Պեյրեսկ |
Բացահայտման օր | նոյեմբերի 26, 1610 |
Դիտորդական տվյալներ | |
Ուղիղ ծագում | 05h 35m 16,4789s |
Թեքում | {{{4}}}° {{{5}}}′ {{{6}}}″ |
Հեռավորություն | 1345 ± 20 լուսային տարի և 0,5 կիլոպարսեկ[1] |
Տեսանելի աստղային մեծություն (V) | +4,0 |
Տեսանելի չափ | 65 × 60 ′[2] |
Համաստեղություններ | Օրիոն |
Ֆիզիկական բնութագիր | |
Շառավիղ | 12 լուսատարի |
Orion Nebula Վիքիպահեստում |
Օրիոնի միգամածություն (հայտնի է նաև ինչպես Մեսսյե 42, M 42 կամ NGC 1976, Օրիոնի Մեծ միգամածություն), լուսարձակող արտաճառագայթող միգամածություն (H II տիրույթում) և գտնվում է Օրիոնի գոտուց հարավ։ Այն ամենապայծառ դիֆուզային միգամածությունն է՝ մոտ 4m փայլով, իսկ մակերևույթի մակերեսը՝ մոտ 65 × 60 աստիճան է, որը ավելի քան 4 անգամ գերազանցում է լիալուսնի տեսանելի մակերեսին։ Վերջապես, նրա դիրքը հենց երկնային հասարակածի վրա լավ տեսանելի է դարձնում այս միգամածությունը Երկրի գրեթե ցանկացած կետից։
M 42 գտնվում է Երկրից 1,3 հազար լուսատարի հեռավորության վրա և ունի 24 լուսատարի տրամագիծ։ M 42-ի հյուսիսային մասում անցնում է փոշու մուգ բիծ, որը միգամածության հյուսիսաարևելյան մասը առանձնացնում է հիմնական մասից, և որը կատալոգում գրանցված է որպես M 43[3][4]:
Օրիոնի միգամածությունը երկնքի՝ ամենահայտնի և ամենաշատ լուսանկարվող մարմիններից մեկն է։ Աստղերի և մոլորակների ձևավորման ոլորտում շատ հայտնագործություններ արվել են այս միգամածության դիտումներ հիման վրա[5]։
Հետազոտության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարկած կա, որ Օրիոնի միգամածությունը հայտնի էր մայաների քաղաքակրթությանը. նրանց առասպելներում հիշատակվում է փոշու ամպը, որը գտնվում է Ռիգելով, Սաիֆով և Ալնիտակով կազմված հավասարակողմ եռանկյան մեջ, և որտեղ իրականում գտնվում է Օրիոնի միգամածությունը[6][7]։
Այնուամենայնիվ, ոչ Պտղոմեոսը, ոչ աս-Սուֆին իրենց կատալոգներում չեն նշում ոչ մի նման բան, չնայած ունեին բաժիններ՝ նվիրված միգամածություններին։ Նույնիսկ Գալիլեյը չի հայտնաբերել այն, չնայած դիտումներ է կատարել աստղադիտակի օգնությամբ[8]։ Ելնելով դրանից՝ առաջացել են վարկածներ, որ միգամածությունում տեղի է ունեցել աստղագոյացման բռնկում, որն էլ հանգեցրել է լուսատվության արագ աճի[9]։
Օրիոնի միգամածությունը հայտնագործվել է 1610 թվականին Նիկոլա-Կլոդ Ֆաբրի դը Պեյրեսկի կողմից[8][10]։ Աղբյուրներից ոմանք սխալմամբ վերագրում են հայտնագործությունը գերմանացի աստղագետ Իոհան Ցիզատին, քանի որ նա առաջինն է հասցրել հայտարարել դրա մասին[11][12][13]։ Ցիզատն է, հավանաբար, հայտնագործել նաև Օրիոնի Սեղանը և նշել է, որ միգամածությունը գիսավոր չի հանդիսանում[8][14]։ Հետաքրքիր է, որ Գալիլեյը նրանից առաջ հայտնագործել է Օրիոնի Սեղանում չորս աստղերից երեքը, բայց միգամածություն չի նկատել։ Ըստ երևույթի՝ իր աստղադիտակի տեսադաշտի փոքր լինելու պատճառով[15]։
Միգամածությունը իրարից անկախ հայտնագործել են նաև ուրիշ գիտնականներ, օրինակ՝ Ջովանի Բատիստա Հոդիերնան[16]։
Շարլ Մեսսյեն դիտել է միգամածությունը 1769 թվականին և նկատել է երեք աստղ Օրիոնի Սեղանում։ 1774 թվականին նա հրապարակել է իր կատալոգի առաջին հրատարակչությունը, որում Օրիոնի միգամածությունը ստացել է M 42 նշանակումը, քանի որ այն 42-րդ հայտնագործված օբյեկտն էր[17]։
1865 թվականին Ուիլյամ Հագինսը սպեկտրոսկոպիկ դիտումների շնորհիվ եկել է այն եզրակացության, որ միգամածությունը կազմված է լուսարձակող գազից[18]։ 1880 թվականին Հենրի Դրեյպերը առաջին անգամ լուսանկարեց Օրիոնի միգամածությունը, և այն հանդիսացավ պատմության մեջ՝ միգամածության առաջին լուսանկարը, իսկ 1883 թվականին Էնդրյու Քոմմոնը արել է մի լուսանկար, որի համար արժանացել է Թագավորական աստղագիտական ընկերության ոսկե մեդալի, իսկ լուսանկարի վրա երևում էին աստղեր և միգամածության մանրամասնություններ, որոնք մինչ այդ հայտնագործել հնարավոր չէր[19]։
1902 թվականին հայտնագործվել է միգամածությունում արագությունների դիսպերսիան, իսկ 1914 թվականին ինտերֆերոմետրիայի օգնությամբ պտույտը անջատվել է միգամածությունում աստղերի սեփական շարժումից[20]։
1931 թվականին Ռոբերտ Ջուլիուս Տրյումպլերը հայտնաբերեց, որ Օրիոնի Սեղանը հանդիսանում է աստղային կուտակում և առաջին անգամ այն սեղան անվանեց։ Նա գնահատեց մինչև Սեղանը հեռավորությունը 1800 լուսատարի։ Այդ գնահատականը երեք անգամ մեծ էր, քան մինչ այդ ընդունվածը, սակայն այն ավելի մոտ գտնվեց իրականությանը[21]։
1993 թվականին «Հաբլ» աստղադիտակը առաջին անգամ դիտեց միգամածությունը և հետագայում հաճախ էր դրա դիտումներ կատարում։ Այդ դիտումներով հետազոտվել են Պրոտոմոլորակային սկավառակները, ինչպես նաև հնարավորություն են տվել կառուցել միգամածության եռաչափ պատկերը[22]։
2005 թվականին «Հաբլ» աստղադիտակի օգնությամբ արվել է միգամածության ավելի մանրամասն պատկեր։ Պատկերում հայտնվել են մինչև 23 աստղային մեծության շուրջ 3000 աստղ՝ ներառած դարչնագույն գաճաճ աստղեր և, հավանաբար, դարչնագույն գաճաճների կրկնակի համակարգեր[23]։ Հաջորդ տարի աստղադիտակի տվյալների հետ աշխատող գիտնականների խումբը հայտարարեց 2MASS J05352184–0546085 դարչնաքույն գաճաճների կրկնակի համակարգի հայտնաբերման մասին, որում անմիջականորեն չափվել են բաղադրիչների զանգվածները. 0,054 և 0,034 արեգակնային զանգված, իսկ համակարգի պտտման պարբերությունը 9,8 օր էր։ Զարմանալին այն էր, որ ավելի ծանր բաղադրիչը հանդիսանում էր ավելի քիչ պայծառ, քան ավելի թեթևը[24]։
Ֆիզիկական բնութագրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրիոնի միգամածությունը պարունակում է միջաստղային ամպեր, աստղասփյուռներ, H II տիրույթներ և անդրադարձնող միգամածություններ։ Միգամածությունը գտնվում է Երկրից 1,3 հազար լուսատարի հեռավորության վրա և ունի 24 լուսատարի տրամագիծ, այնպես որ նրա անկյունային տրամագիծը կազմում է մոտ 1°: Միգամածության զանգվածը մոտ 2000 արեգակնային զանգված է, և այն հանդիսանում է մեզ ամենամոտ աստղագոյացման տիրույթներից մեկը[25]։
Իր հերթին Օրիոնի միգամածությունը հանդիսանում է ավելի մեծ կառուցվածքի՝ Օրիոնի Ամպի մաս, որը ձգվում է ամբողջ համաստեղությունով։ Այնպիսի օբյեկտները, ինչպիսիք են Բարնարդի հանգույցը, Ձիու Գլուխ միգամածությունը, M 43-ը, M 48-ը, Բոց միգամածությունը, հանդիսանում են Օրիոնի Ամպի մասը[26][27]։
Ժամանակակից պատկերացումներով՝ Օրիոնի միգամածությունը հանդիսանում է H II տիրույթ, որի մոտավորապես կենտրոնում գտնվում է Օրիոն C Թեթա¹ աստղը[28]։ Ջերմաստիճանը միգամածության որոշ մասերում հասնում է մինչև 10000 կելվին, սակայն միգամածության ծայրի մոտ այն ավելի ցածր է։ Արագությունների դիսպերսիան միգամածությունում կազմում է մոտ 10 կմ/վ, սակայն որոշ օբյեկտների արագությունները հանում են մինչև 50 կմ/վ և ավելի[29]։
Միգամածությունում գտնվող Օրիոնի Սեղանը շատ երիտասարդ կուտակում է. նրանում գտնվող աստղերի տարիքը մոտ 105 տարի է։ Միգամածությունում կա մոլեկուլյար թթվածին[30]։
Աստղագոյացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրիոնի միգամածությունում տեղի է ունենում ակտիվ աստղագոյացում, և այն աստղագոյացման խոշոր տիրույթներից մեզ ամենամոտն է։ Միգամածությունում հայտնի են կազմավորման տարբեր աստիճաններում գտնվող մոտ 700 աստղ[25]։
Հետաքրքիր օբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիեզերական Հաբլ աստղադիտակի օգնությամբ ՆԱՍԱ-յի գիտնականները Օրիոնի Սեղանի շրջանում հայտնաբերել են պրոտոմոլորակային սկավառակ։ Այդ օբյեկտը, որը գտնվում է միգամածության հենց կենտրոնում, ստացել է իր անվանումը չորս մեծ աստղերի շնորհիվ, որոնք տեղակայված են սեղանի տեսքով։ M 42-ի հարավային մասում հայտնաբերվել են մի քանի դարչնագույն գաճաճ աստղեր, այդ թվում նաև կրկնակի։
Դիտումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրիոնի միգամածությունը հեռավոր տիեզերքի ամենահայտնի օբյեկտների թվին է պատկանում և նույնիսկ դիտումների համար ոչ բարենպաստ տարածքներում տեսանելի է անզեն աչքով. նրա աստղային մեծությունը մոտ 4m է։ Միգամածությունը գործնականում հնարավոր է դիտել Երկրի ցանկացած կետից, քանի որ այն տեղակայված է երկնային հասարակածին մոտ։ Դիտումների համար լավագույն ժամանակը ձմեռն է։ Այն դիտվում է որպես Օրիոնի Սրի երեք աստղերից մեջտեղինը, իսկ Օրիոնի Սուրը, իր հերթին, գտնվում է Օրիոնի Գոտու և երկու աստղերի՝ Սաիֆի և Ռիգելի միջև[31][32]։
Լավ տեսողություն ունեցողը բավականին մութ երկնքում կարող է նկատել, որ այս օբյեկտը ունի ոչ թե աստղի, այլ մշուշոտ բծի տեսք, իսկ նույնիսկ ոչ մեծ հեռադիտակով դիտելիս դա ակնհայտ է դառնում։ Միգամածության առավելագույն մակերևութային պայծառությունը կազմում է 17m քառակուսի վայրկյանում, իսկ նրա արտաքին մասերի կապույտ լուսարձակումը՝ 21,3m քառակուսի վայրկյանում։ Համեմատության համար, երկնքի ֆոնի լուսավորությունը Լուսնի և այլ լույսի աղբյուրների բացակայության դեպքում կազմում է 21,6m քառակուսի վայրկյանում[32][33]։
Միգամածության գույնը կազմված է կարմիր, կապտամանուշակագույն և կանաչ գույներից։ Կարմիրը ջրածնի ատոմի 656,3 նմ երկարության ալիք ունեցող Hα սպեկտրալ գծի լույսն է։ Կապտամանուշակագույնը ճառագայթում են վաղ սպեկտրալ դասի պայծառ երիտասարդ աստղերը։ Կանաչ գույնի ճառագայթման պատճառը երկար ժամանակ պարզ չէր, և դա բացատրելու համար օգտագործվում էր նեբուլիում տեսականորեն ենթադրվող քիմիական տարրը։ Ատոմային ֆիզիկայի զարգացման ընթացքում պարզվեց, որ այդ գծերը թթվածնի արգելված գծերն են[34]։
Հեռավոր տիեզերքի հարևան օբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- M 43 — M 42 մոտ (հյուսիսային թևի մոտ) — փաստացի ստորակետի տեսք ունեցող մասը,
- M 78 — բավականին պայծառ անդրադաձնող միգամածությունների կոմպլեկս ξ Ori-ից հյուսիս-հյուսիս-արևելք,
- NGC 1977, 1973 և 1975 — 45 Ori-ի շուրջ Վազող Մարդը անդրադաձնող միգամածությունների կոմպլեկս M 42/43 զույգից հյուսիս (տեսողական դիտումների համար անհրաժեշտ են շատ լավ երկինք և տեսողություն),
- NGC 1980 — ι Ori-ի շուրջ ոչ պայծառ անդրադաձնող միգամածությունը M 42/43-ից հարավ,
- IC 434 — Օրիոնի Գոտու ξ Ori արևելյան աստղի մոտ Ձիու Գլուխ միգամածությունը — օբյեկտ իրական լավ երկնքի համար (Hβ ֆիլտրը շատ է օգնում),
- NGC 2024 — ξ Ori-ից արևելք Տանկի Հետք կամ Կրակոտ միգամածությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Quireza C., Rood R. T., Bania T. M., Balser D. S., MacIel W. J. The electron temperature gradient in the galactic disk // The Astrophysical Journal Letters — IOP Publishing, 2006. — Vol. 653. — P. 1226–1240. — ISSN 2041-8205; 2041-8213 — doi:10.1086/508803 — arXiv:astro-ph/0609006
- ↑ Revised NGC Data for NGC 1976 per Wolfgang Steinicke's NGC/IC Database Files
- ↑ Reid, M. J.; Menten, K. M.; Zheng, X. W.; Brunthaler, A.; Moscadelli, L.; Xu, Y.; Zhang, B.; Sato, M.; Honma, M.; Hirota, T.; Hachisuka, K.; Choi, Y. K.; Moellenbrock, G. A.; Bartkiewicz, A. Trigonometric Parallaxes of Massive Star Forming Regions: VI. Galactic Structure, Fundamental Parameters and Non-Circular Motions(անգլ.) // The Astrophysical Journal : journal. — IOP Publishing, 2009. — Т. 700. — № 1. — С. 137—148. — — —
- ↑ Hirota, Tomoya; Bushimata, Takeshi; Choi, Yoon Kyung; Honma, Mareki; Imai, Hiroshi; Iwadate, Kenzaburo; Jike, Takaaki; Kameno, Seiji; Kameya, Osamu; Ryuichi, Kamohara; Kan-Ya, Yukitoshi; Kawaguchi, Noriyuki; Kijima, Masachika; Kim, Mi Kyoung; Kobayashi, Hideyuki; Kuji, Seisuke; Kurayama, Tomoharu; Manabe, Seiji; Maruyama, Kenta; Matsui, Makoto; Matsumoto, Naoko; Miyaji, Takeshi; Nagayama, Takumi; Nakagawa, Akiharu; Nakamura, Kayoko; Oh, Chung Sik; Omodaka, Toshihiro; Oyama, Tomoaki; Sakai, Satoshi; Sasao, Tetsuo; Sato, Katsuhisa; Sato, Mayumi; Shibata, Katsunori M.; Shintani, Motonobu; Tamura, Yoshiaki; Tsushima, Miyuki; Yamashita, Kazuyoshi Distance to Orion KL Measured with VERA(անգլ.) // Publications of the Astronomical Society of Japan : journal. — 2007. — Т. 59. — № 5. — С. 897—903. — — —
- ↑ Press release, «Astronomers Spot The Great Orion Nebula’s Successor Արխիվացված 2006-02-18 Wayback Machine», Harvard-Smithsonian Center for Astrophysics, 2006.
- ↑ The Oxford Encyclopedia of Mesoamerican cultures : the civilizations of Mexico and Central America / Carrasco, David. — Oxford [u.a.]: Oxford University Press, 2001. — С. 165. — ISBN 978-0-19-514257-0
- ↑ Krupp, Edward Igniting the Hearth(անգլ.) // Sky & Telescope : magazine. — 1999. — С. 94. Архивировано из первоисточника 11 Դեկտեմբերի 2007.
- ↑ 8,0 8,1 8,2 James, Andrew (2012 թ․ հունիսի 27). «The Great Orion Nebula: M42 & M43». Southern Astronomical Delights. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Tibor Herczeg, Norman The Orion Nebula: A chapter of early nebular studies(անգլ.) // Acta Historica Astronomiae : journal. — 1999. — Т. 3. — С. 246. —
- ↑ «NGC Objects: NGC 1950 - 1999».
- ↑ «Туманности». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ The Discoverer of the Great Nebula in Orion(անգլ.) // Scientific American. — Springer Nature, 1916. — Т. 114. — С. 615.
- ↑ Lynn, W. First Discovery of The Great Nebula in Orion, The Observatory, Vol 10 p 232-233(անգլ.) // The Observatory (журнал),The Observatory : journal. — 1887. — Т. 10. — С. 232. —
- ↑ Harrison, Thomas G. The Orion Nebula: Where in History is it?(անգլ.) // Astronomy & Geophysics,Quarterly Journal of the Royal Astronomical Society : journal. — 1984. — Т. 25. — С. 71. —
- ↑ Galileo Galilei: Siderius Nuncius, Venice, 1610. English Translation published at Bard College, Hudson NY" October 9, 2003 English Translation Արխիվացված 2012-02-07 Wayback Machine Original Latin version Արխիվացված Հունիս 29, 2011 Wayback Machine
- ↑ «Hodierna's Deep Sky Observations». SEDS. 2007 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Messier, Charles Catalogue des Nébuleuses & des amas d'Étoiles, que l'on découvre parmi les Étoiles fixes sur l'horizon de Paris; observées à l'Observatoire de la Marine, avec différens instruments(ֆր.) // Mémoires de l'Académie Royale des Sciences : magazine. — 1774.
- ↑ Becker, Barbara J. (1993). «Chapter 2—Part 3: Unlocking the "Unknown Mystery of the True Nature of the Heavenly Bodies"». Eclecticism, Opportunism, and the Evolution of a New Research Agenda: William and Margaret Huggins and the Origins of Astrophysics (PhD). Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ Hearnshaw, J.B. The Measurement of Starlight: Two Centuries Of Astronomical Photometry. — New York: Cambridge University Press, 1996. — С. 122. — ISBN 9780521403931
- ↑ Campbell, W. W.; Moore, J. H. On the Radial Velocities of the Orion Nebula(անգլ.) // Publications of the Astronomical Society of the Pacific : journal. — 1917. — Т. 29. — № 169. — С. 143. — —
- ↑ Trumpler, Robert Julius The Distance of the Orion Nebula(անգլ.) // Publications of the Astronomical Society of the Pacific : journal. — 1931. — Т. 43. — № 254. — С. 255. — —
- ↑ David F. Salisbury, 2001, «Latest investigations of Orion Nebula reduce odds of planet formation Արխիվացված 2006-05-27 Wayback Machine».
- ↑ Robberto, M.; O'Dell, R. C.; Hillenbrand, L. A.; Simon, M.; Soderblom, D.; Feigelson, E.; Krist, J.; McCullough, P.; Meyer, M.; Makidon, R.; Najita, J.; Panagia, N.; Palla, F.; Romaniello, M.; Reid, I. N.; Stauffer, J.; Stassun, K.; Smith, K.; Sherry, B.; Bergeron, L. E.; Kozhurina-Platais, V.; McMaster, M.; Villaver, E. An overview of the HST Treasury Program on the Orion Nebula(անգլ.) // Bulletin of the American Astronomical Society : journal. — 2005. — Т. 37. — С. 1404. — See also see the NASA press release.
- ↑ K. G. Stassun; R. D. Mathieu; J. A. Valenti Discovery of two young brown dwarfs in an eclipsing binary system(անգլ.) // Nature : journal. — 2006. — Т. 440. — № 7082. — С. 311—314. — — — PMID 16541067.
- ↑ 25,0 25,1 «Туманность Ориона. Вид в телескоп Хаббла». Астронет. Астронет.
- ↑ Megeath, S. T. et al. The Spitzer Space Telescope Survey of the Orion A and B Molecular Clouds. I. A Census of Dusty Young Stellar Objects and a Study of Their Mid-infrared Variability(անգլ.) // Astronomical Journal : journal. — 2012. — Т. 144. — № 6. — С. 192. — — —
- ↑ Kuhn, M. A. et al. The Spatial Structure of Young Stellar Clusters. II. Total Young Stellar Populations(անգլ.) // The Astrophysical Journal : journal. — IOP Publishing, 2015. — Т. 802. — № 1. — С. 60. — — —
- ↑ O'Dell, C. R. Structure of the Orion Nebula(անգլ.) // Publications of the Astronomical Society of the Pacific : journal. — 2001. — Т. 113. — № 779. — С. 29—40. — —
- ↑ Balick, B.; Gammon, R. H.; Hjellming, R. M. The structure of the Orion nebula(անգլ.) // Publications of the Astronomical Society of the Pacific : journal. — 1974. — Т. 86. — № 513. — С. 616. — —
- ↑ «М42, M43, Туманность Ориона (NGC 1976, 82)».
- ↑ «Туманности в Орионе». Астронет.
- ↑ 32,0 32,1 Clark, Roger (2004 թ․ մարտի 28). «Surface Brightness of Deep Sky Objects». Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Sky Brightness Nomogram». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Bowen, Ira Sprague The Origin of the Nebulium Spectrum(անգլ.) // Nature. — 1927. — Т. 120. — № 3022. — С. 473. — —
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրիոնի միգամածություն» հոդվածին։ |
|