Արտաճառագայթող միգամածություն
Արտաճառագայթող միգամածություն, իոնացված գազի (պլազմա) ամպ, որը արտաճառագայթում է սպեկտրի տեսանելի գունային տիրույթում։ Իոնացումը տեղի է ունենում մոտակա տաք աստղի կողմից ճառագայթված բարձրաէներգետիկ ֆոտոնների շնորհիվ։ Տարբերակում են արտաճառագայթող միջամածությունների մի քանի տեսակներ։ Դրանց թվում կան H II տիրույթներ, որոնցում տեղի է ունենում նոր աստղերի ձևավորում, և իոնացնող ֆոտոնների աղբյուրները համարվում են երիտասարդ, զանգվածային աստղեր, ինչպես նաև մոլորակային միգամածություններ, որոնցում մահացող աստղը մի կողմ է շպրտել իր վերին շերտերը, իսկ մերկացած տաք միջուկը իոնացնում է դրանք։
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորաբար, հետագայում երիտասարդ աստղը իոնացնում է նույն ամպի մի մասը, որից նա ծնվել է, չնայած որ զանգվածային, տաք աստղերը կարող են միայն բավարար քանակությամբ էներգիա թողարկել՝ ամպի մի զգալի մասը իոնացնելու համար։ Բազմաթիվ արտաճառագայթող միգամածություններում աշխատում է երիտասարդ աստղերի մի ամբողջ կույտ (աստղակույտ)։
Միգամածության գունավորումը կախված է նրա քիմիական բաղադրությունից և իոնացման աստիճանից։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
LHA 120-N 55 արտաճառագայթող միգամածությունը Մագելանի Մեծ Ամպում։[1]
-
NGC 2174 արտաճառագայթող միգամածության պատկերը՝ արված Հաբլ աստղադիտակից։[2]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «A Beautiful Instance of Stellar Ornamentation»։ Վերցված է մայիսի 19, 2016
- ↑ «Hubble revisits the Monkey Head Nebula for 24th birthday snap»։ ESA/Hubble Press Release։ Վերցված է ապրիլի 10, 2014
|