Օրիոնի միգամածություն
Օրիոնի միգամածություն | |
---|---|
![]() | |
Հետազոտությունների պատմություն | |
Բացահայտող | Nicolas-Claude Fabri de Peiresc? |
Բացահայտման օր | նոյեմբերի 26, 1610 |
Դիտորդական տվյալներ | |
Ուղիղ ծագում | 05h 35m 16,4789s |
Թեքում | {{{4}}}° {{{5}}}′ {{{6}}}″ |
Հեռավորություն | 1345 ± 20 լուսային տարի և 0,5 կիլոպարսեկ[1] |
Տեսանելի աստղային մեծություն (V) | +4,0 |
Տեսանելի չափ | 65 × 60 ′ [2] |
Համաստեղություններ | Օրիոն |
Ֆիզիկական բնութագիր | |
Շառավիղ | 12 լուսատարի |
Orion Nebula Վիքիպահեստում |
Օրիոնի միգամածություն (հայտնի է նաև ինչպես Մեսսյե 42, M 42 կամ NGC 1976, Օրիոնի Մեծ միգամածություն), լուսարձակող արտաճառագայթող միգամածություն (H II տիրույթում) և գտնվում է Օրիոնի գոտուց հարավ: Այն ամենապայծառ դիֆուզային միգամածությունն է՝ մոտ 4m փայլով, իսկ մակերևույթի մակերեսը՝ մոտ 65 × 60 աստիճան է, որը ավելի քան 4 անգամ գերազանցում է լիալուսնի տեսանելի մակերեսին: Վերջապես, նրա դիրքը հենց երկնային հասարակածի վրա լավ տեսանելի է դարձնում այս միգամածությունը Երկրի գրեթե ցանկացած կետից:
M 42 գտնվում է Երկրից 1,3 հազար լուսատարի հեռավորության վրա և ունի 24 լուսատարի տրամագիծ: M 42-ի հյուսիսային մասում անցնում է փոշու մուգ բիծ, որը միգամածության հյուսիսաարևելյան մասը առանձնացնում է հիմնական մասից, և որը կատալոգում գրանցված է որպես M 43[3][4]:
Օրիոնի միգամածությունը երկնքի՝ ամենահայտնի և ամենաշատ լուսանկարվող մարմիններից մեկն է: Աստղերի և մոլորակների ձևավորման ոլորտում շատ հայտնագործություններ արվել են այս միգամածության դիտումներ հիման վրա[5]:
Հետազոտության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարկած կա, որ Օրիոնի միգամածությունը հայտնի էր մայաների քաղաքակրթությանը. նրանց առասպելներում հիշատակվում է փոշու ամպը, որը գտնվում է Ռիգելով, Սաիֆով և Ալնիտակով կազմված հավասարակողմ եռանկյան մեջ, և որտեղ իրականում գտնվում է Օրիոնի միգամածությունը[6][7]:
Այնուամենայնիվ, ոչ Պտղոմեոսը, ոչ աս-Սուֆին իրենց կատալոգներում չեն նշում ոչ մի նման բան, չնայած ունեին բաժիններ՝ նվիրված միգամածություններին: Նույնիսկ Գալիլեյը չի հայտնաբերել այն, չնայած դիտումներ է կատարել աստղադիտակի օգնությամբ[8]: Ելնելով դրանից՝ առաջացել են վարկածներ, որ միգամածությունում տեղի է ունեցել աստղագոյացման բռնկում, որն էլ հանգեցրել է լուսատվության արագ աճի[9]:
Օրիոնի միգամածությունը հայտնագործվել է 1610 թվականին Նիկոլա-Կլոդ Ֆաբրի դը Պեյրեսկի կողմից[8][10]: Աղբյուրներից ոմանք սխալմամբ վերագրում են հայտնագործությունը գերմանացի աստղագետ Իոհան Ցիզատին, քանի որ նա առաջինն է հասցրել հայտարարել դրա մասին[11][12][13]: Ցիզատն է, հավանաբար, հայտնագործել նաև Օրիոնի Սեղանը և նշել է, որ միգամածությունը գիսավոր չի հանդիսանում[8][14]: Հետաքրքիր է, որ Գալիլեյը նրանից առաջ հայտնագործել է Օրիոնի Սեղանում չորս աստղերից երեքը, բայց միգամածություն չի նկատել: Ըստ երևույթի՝ իր աստղադիտակի տեսադաշտի փոքր լինելու պատճառով[15]:
Միգամածությունը իրարից անկախ հայտնագործել են նաև ուրիշ գիտնականներ, օրինակ՝ Ջովանի Բատիստա Հոդիերնան[16]:
Շարլ Մեսսյեն դիտել է միգամածությունը 1769 թվականին և նկատել է երեք աստղ Օրիոնի Սեղանում: 1774 թվականին նա հրապարակել է իր կատալոգի առաջին հրատարակչությունը, որում Օրիոնի միգամածությունը ստացել է M 42 նշանակումը, քանի որ այն 42-րդ հայտնագործված օբյեկտն էր[17]:
1865 թվականին Ուիլյամ Հագինսը սպեկտրոսկոպիկ դիտումների շնորհիվ եկել է այն եզրակացության, որ միգամածությունը կազմված է լուսարձակող գազից[18]: 1880 թվականին Հենրի Դրեյպերը առաջին անգամ լուսանկարեց Օրիոնի միգամածությունը, և այն հանդիսացավ պատմության մեջ՝ միգամածության առաջին լուսանկարը, իսկ 1883 թվականին Էնդրյու Քոմմոնը արել է մի լուսանկար, որի համար արժանացել է Թագավորական աստղագիտական ընկերության ոսկե մեդալի, իսկ լուսանկարի վրա երևում էին աստղեր և միգամածության մանրամասնություններ, որոնք մինչ այդ հայտնագործել հնարավոր չէր[19]:
1902 թվականին հայտնագործվել է միգամածությունում արագությունների դիսպերսիան, իսկ 1914 թվաանին ինտերֆերոմետրիայի օգնությամբ պտույտը անջատվել է միգամածությունում աստղերի սեփական շարժումից[20]:
1931 թվականին Ռոբերտ Ջուլիուս Տրյումպլերը հայտնաբերեց, որ Օրիոնի Սեղանը հանդիսանում է աստղային կուտակում և առաջին անգամ այն սեղան անվանեց: Նա գնահատեց մինչև Սեղանը հեռավորությունը 1800 լուսատարի: Այդ գնահատականը երեք անգամ մեծ էր, քան մինչ այդ ընդունվածը, սակայն այն ավելի մոտ գտնվեց իրականությանը[21]:
1993 թվականին «Հաբլ» աստղադիտակը առաջին անգամ դիտեց միգամածությունը և հետագայում հաճախ էր դրա դիտումներ կատարում: Այդ դիտումներով հետազոտվել են Պրոտոմոլորակային սկավառակները, ինչպես նաև հնարավորություն են տվել կառուցել միգամածության եռաչափ պատկերը[22]:
2005 թվականին «Հաբլ» աստղադիտակի օգնությամբ արվել է միգամածության ավելի մանրամասն պատկեր: Պատկերում հայտնվել են մինչև 23 աստղային մեծության շուրջ 3000 աստղ՝ ներառած դարչնագույն գաճաճ աստղեր և, հավանաբար, դարչնագույն գաճաճների կրկնակի համակարգեր[23]: Հաջորդ տարի աստղադիտակի տվյալների հետ աշխատող գիտնականների խումբը հայտարարեց 2MASS J05352184–0546085 դարչնաքույն գաճաճների կրկնակի համակարգի հայտնաբերման մասին, որում անմիջականորեն չափվել են բաղադրիչների զանգվածները. 0,054 և 0,034 արեգակնային զանգված, իսկ համակարգի պտտման պարբերությունը 9,8 օր էր: Զարմանալին այն էր, որ ավելի ծանր բաղադրիչը հանդիսանում էր ավելի քիչ պայծառ, քան ավելի թեթևը[24]:
Ֆիզիկական բնութագրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիոնի միգամածությունը պարունակում է միջաստղային ամպեր, աստղասփյուռներ, H II տիրույթներ և անդրադարձնող միգամածություններ: Միգամածությունը գտնվում է Երկրից 1,3 հազար լուսատարի հեռավորության վրա և ունի 24 լուսատարի տրամագիծ, այնպես որ նրա անկյունային տրամագիծը կազմում է մոտ 1°: Միգամածության զանգվածը մոտ 2000 արեգակնային զանգված է, և այն հանդիսանում է մեզ ամենամոտ աստղագոյացման տիրույթներից մեկը[25]:
Իր հերթին Օրիոնի միգամածությունը հանդիսանում է ավելի մեծ կառուցվածքի՝ Օրիոնի Ամպի մաս, որը ձգվում է ամբողջ համաստեղությունով: Այնպիսի օբյեկտները, ինչպիսիք են Բարնարդի հանգույցը, Ձիու Գլուխ միգամածությունը, M 43-ը, M 48-ը, Բոց միգամածությունը, հանդիսանում են Օրիոնի Ամպի մասը[26][27]:
Ժամանակակից պատկերացումներով՝ Օրիոնի միգամածությունը հանդիսանում է H II տիրույթ, որի մոտավորապես կենտրոնում գտնվում է Օրիոն C Թեթա¹ աստղը[28]: Ջերմաստիճանը միգամածության որոշ մասերում հասնում է մինչև 10000 կելվին, սակայն միգամածության ծայրի մոտ այն ավելի ցածր է: Արագությունների դիսպերսիան միգամածությունում կազմում է մոտ 10 կմ/վ, սակայն որոշ օբյեկտների արագությունները հանում են մինչև 50 կմ/վ և ավելի[29]:
Միգամածությունում գտնվող Օրիոնի Սեղանը շատ երիտասարդ կուտակում է. նրանում գտնվող աստղերի տարիքը մոտ 105 տարի է: Միգամածությունում կա մոլեկուլյար թթվածին[30]:
Աստղագոյացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրիոնի միգամածությունում տեղի է ունենում ակտիվ աստղագոյացում, և այն աստղագոյացման խոշոր տիրույթներից մեզ ամենամոտն է: Միգամածությունում հայտնի են կազմավորման տարբեր աստիճաններում գտնվող մոտ 700 աստղ[25]:
Հետաքրքիր օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիեզերական Հաբլ աստղադիտակի օգնությամբ ՆԱՍԱ-յի գիտնականները Օրիոնի Սեղանի շրջանում հայտնաբերել են պրոտոմոլորակային սկավառակ: Այդ օբյեկտը, որը գտնվում է միգամածության հենց կենտրոնում, ստացել է իր անվանումը չորս մեծ աստղերի շնորհիվ, որոնք տեղակայված են սեղանի տեսքով: M 42-ի հարավային մասում հայտնաբերվել են մի քանի դարչնագույն գաճաճ աստղեր, այդ թվում նաև կրկնակի:
Դիտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիոնի միգամածությունը հեռավոր տիեզերքի ամենահայտնի օբյեկտների թվին է պատկանում և նույնիսկ դիտումների համար ոչ բարենպաստ տարածքներում տեսանելի է անզեն աչքով. նրա աստղային մեծությունը մոտ 4m է: Միգամածությունը գործնականում հնարավոր է դիտել Երկրի ցանկացած կետից, քանի որ այն տեղակայված է երկնային հասարակածին մոտ: Դիտումների համար լավագույն ժամանակը ձմեռն է: Այն դիտվում է որպես Օրիոնի Սրի երեք աստղերից մեջտեղինը, իսկ Օրիոնի Սուրը, իր հերթին, գտնվում է Օրիոնի Գոտու և երկու աստղերի՝ Սաիֆի և Ռիգելի միջև[31][32]:
Լավ տեսողություն ունեցողը բավականին մութ երկնքում կարող է նկատել, որ այս օբյեկտը ունի ոչ թե աստղի, այլ մշուշոտ բծի տեսք, իսկ նույնիսկ ոչ մեծ հեռադիտակով դիտելիս դա ակնհայտ է դառնում: Միգամածության առավելագույն մակերևութային պայծառությունը կազմում է 17m քառակուսի վայրկյանում, իսկ նրա արտաքին մասերի կապույտ լուսարձակումը՝ 21,3m քառակուսի վայրկյանում: Համեմատության համար, երկնքի ֆոնի լուսավորությունը Լուսնի և այլ լույսի աղբյուրների բացակայության դեպքում կազմում է 21,6m քառակուսի վայրկյանում[32][33]:
Միգամածության գույնը կազմված է կարմիր, կապտամանուշակագույն և կանաչ գույներից: Կարմիրը ջրածնի ատոմի 656,3 նմ երկարության ալիք ունեցող Hα սպեկտրալ գծի լույսն է: Կապտամանուշակագույնը ճառագայթում են վաղ սպեկտրալ դասի պայծառ երիտասարդ աստղերը: Կանաչ գույնի ճառագայթման պատճառը երկար ժամանակ պարզ չէր, և դա բացատրելու համար օգտագործվում էր նեբուլիում տեսականորեն ենթադրվող քիմիական տարրը: Ատոմային ֆիզիկայի զարգացման ընթացքում պարզվեց, որ այդ գծերը թթվածնի արգելված գծերն են[34]:
Հեռավոր տիեզերքի հարևան օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- M 43 — M 42 մոտ (հյուսիսային թևի մոտ) — փաստացի ստորակետի տեսք ունեցող մասը,
- M 78 — բավականին պայծառ անդրադաձնող միգամածությունների կոմպլեկս ξ Ori-ից հյուսիս-հյուսիս-արևելք,
- NGC 1977, 1973 և 1975 — 45 Ori-ի շուրջ Վազող Մարդը անդրադաձնող միգամածությունների կոմպլեկս M 42/43 զույգից հյուսիս (տեսողական դիտումների համար անհրաժեշտ են շատ լավ երկինք և տեսողություն),
- NGC 1980 — ι Ori-ի շուրջ ոչ պայծառ անդրադաձնող միգամածությունը M 42/43-ից հարավ,
- IC 434 — Օրիոնի Գոտու ξ Ori արևելյան աստղի մոտ Ձիու Գլուխ միգամածությունը — օբյեկտ իրական լավ երկնքի համար (Hβ ֆիլտրը շատ է օգնում),
- NGC 2024 — ξ Ori-ից արևելք Տանկի Հետք կամ Կրակոտ միգամածությունը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Quireza C., Rood R. T., Bania T. M., Balser D. S., MacIel W. J. The electron temperature gradient in the galactic disk // The Astrophysical Journal Letters — IOP Publishing, 2006. — Vol. 653. — P. 1226–1240. — ISSN 2041-8205; 2041-8213 — doi:10.1086/508803 — arXiv:astro-ph/0609006
- ↑ Revised NGC Data for NGC 1976 per Wolfgang Steinicke's NGC/IC Database Files
- ↑ Reid, M. J.; Menten, K. M.; Zheng, X. W.; Brunthaler, A.; Moscadelli, L.; Xu, Y.; Zhang, B.; Sato, M.; Honma, M.; Hirota, T.; Hachisuka, K.; Choi, Y. K.; Moellenbrock, G. A.; Bartkiewicz, A. Trigonometric Parallaxes of Massive Star Forming Regions: VI. Galactic Structure, Fundamental Parameters and Non-Circular Motions(անգլ.) // The Astrophysical Journal : journal. — IOP Publishing, 2009. — Т. 700. — № 1. — С. 137—148. — — —
- ↑ Hirota, Tomoya; Bushimata, Takeshi; Choi, Yoon Kyung; Honma, Mareki; Imai, Hiroshi; Iwadate, Kenzaburo; Jike, Takaaki; Kameno, Seiji; Kameya, Osamu; Ryuichi, Kamohara; Kan-Ya, Yukitoshi; Kawaguchi, Noriyuki; Kijima, Masachika; Kim, Mi Kyoung; Kobayashi, Hideyuki; Kuji, Seisuke; Kurayama, Tomoharu; Manabe, Seiji; Maruyama, Kenta; Matsui, Makoto; Matsumoto, Naoko; Miyaji, Takeshi; Nagayama, Takumi; Nakagawa, Akiharu; Nakamura, Kayoko; Oh, Chung Sik; Omodaka, Toshihiro; Oyama, Tomoaki; Sakai, Satoshi; Sasao, Tetsuo; Sato, Katsuhisa; Sato, Mayumi; Shibata, Katsunori M.; Shintani, Motonobu; Tamura, Yoshiaki; Tsushima, Miyuki; Yamashita, Kazuyoshi Distance to Orion KL Measured with VERA(անգլ.) // Publications of the Astronomical Society of Japan : journal. — 2007. — Т. 59. — № 5. — С. 897—903. — — —
- ↑ Press release, «Astronomers Spot The Great Orion Nebula’s Successor Archived 2006-02-18 at the Wayback Machine.», Harvard-Smithsonian Center for Astrophysics, 2006.
- ↑ The Oxford Encyclopedia of Mesoamerican cultures : the civilizations of Mexico and Central America / Carrasco, David. — Oxford [u.a.]: Oxford University Press, 2001. — С. 165. — ISBN 978-0-19-514257-0
- ↑ Krupp, Edward Igniting the Hearth(անգլ.) // Sky & Telescope : magazine. — 1999. — С. 94. Архивировано из первоисточника 11 Դեկտեմբերի 2007.
- ↑ 8,0 8,1 8,2 James Andrew (2012-06-27)։ «The Great Orion Nebula: M42 & M43»։ Southern Astronomical Delights։ Վերցված է 2012-06-27
- ↑ Tibor Herczeg, Norman The Orion Nebula: A chapter of early nebular studies(անգլ.) // Acta Historica Astronomiae : journal. — 1999. — Т. 3. — С. 246. —
- ↑ «NGC Objects: NGC 1950 - 1999»
- ↑ «Туманности»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ The Discoverer of the Great Nebula in Orion(անգլ.) // Scientific American. — Springer Nature, 1916. — Т. 114. — С. 615.
- ↑ Lynn, W. First Discovery of The Great Nebula in Orion, The Observatory, Vol 10 p 232-233(անգլ.) // The Observatory (журнал),The Observatory : journal. — 1887. — Т. 10. — С. 232. —
- ↑ Harrison, Thomas G. The Orion Nebula: Where in History is it?(անգլ.) // Astronomy & Geophysics,Quarterly Journal of the Royal Astronomical Society : journal. — 1984. — Т. 25. — С. 71. —
- ↑ Galileo Galilei: Siderius Nuncius, Venice, 1610. English Translation published at Bard College, Hudson NY" October 9, 2003 English Translation Original Latin version Archived June 29, 2011, at the Wayback Machine.
- ↑ «Hodierna's Deep Sky Observations»։ SEDS։ 2007-08-25։ Վերցված է 2015-08-11
- ↑ Messier, Charles Catalogue des Nébuleuses & des amas d'Étoiles, que l'on découvre parmi les Étoiles fixes sur l'horizon de Paris; observées à l'Observatoire de la Marine, avec différens instruments(ֆր.) // Mémoires de l'Académie Royale des Sciences : magazine. — 1774.
- ↑ Becker Barbara J. (1993)։ «Chapter 2—Part 3: Unlocking the "Unknown Mystery of the True Nature of the Heavenly Bodies"»։ Eclecticism, Opportunism, and the Evolution of a New Research Agenda: William and Margaret Huggins and the Origins of Astrophysics (PhD)։ Վերցված է March 4, 2016
- ↑ Hearnshaw, J.B. The Measurement of Starlight: Two Centuries Of Astronomical Photometry. — New York: Cambridge University Press, 1996. — С. 122. — ISBN 9780521403931
- ↑ Campbell, W. W.; Moore, J. H. On the Radial Velocities of the Orion Nebula(անգլ.) // Publications of the Astronomical Society of the Pacific : journal. — 1917. — Т. 29. — № 169. — С. 143. — —
- ↑ Trumpler, Robert Julius The Distance of the Orion Nebula(անգլ.) // Publications of the Astronomical Society of the Pacific : journal. — 1931. — Т. 43. — № 254. — С. 255. — —
- ↑ David F. Salisbury, 2001, «Latest investigations of Orion Nebula reduce odds of planet formation Archived 2006-05-27 at the Wayback Machine.».
- ↑ Robberto, M.; O'Dell, R. C.; Hillenbrand, L. A.; Simon, M.; Soderblom, D.; Feigelson, E.; Krist, J.; McCullough, P.; Meyer, M.; Makidon, R.; Najita, J.; Panagia, N.; Palla, F.; Romaniello, M.; Reid, I. N.; Stauffer, J.; Stassun, K.; Smith, K.; Sherry, B.; Bergeron, L. E.; Kozhurina-Platais, V.; McMaster, M.; Villaver, E. An overview of the HST Treasury Program on the Orion Nebula(անգլ.) // Bulletin of the American Astronomical Society : journal. — 2005. — Т. 37. — С. 1404. — See also see the NASA press release.
- ↑ K. G. Stassun; R. D. Mathieu; J. A. Valenti Discovery of two young brown dwarfs in an eclipsing binary system(անգլ.) // Nature : journal. — 2006. — Т. 440. — № 7082. — С. 311—314. — — — PMID 16541067.
- ↑ 25,0 25,1 «Туманность Ориона. Вид в телескоп Хаббла»։ Астронет։ Астронет
- ↑ Megeath, S. T. et al. The Spitzer Space Telescope Survey of the Orion A and B Molecular Clouds. I. A Census of Dusty Young Stellar Objects and a Study of Their Mid-infrared Variability(անգլ.) // Astronomical Journal : journal. — 2012. — Т. 144. — № 6. — С. 192. — — —
- ↑ Kuhn, M. A. et al. The Spatial Structure of Young Stellar Clusters. II. Total Young Stellar Populations(անգլ.) // The Astrophysical Journal : journal. — IOP Publishing, 2015. — Т. 802. — № 1. — С. 60. — — —
- ↑ O'Dell, C. R. Structure of the Orion Nebula(անգլ.) // Publications of the Astronomical Society of the Pacific : journal. — 2001. — Т. 113. — № 779. — С. 29—40. — —
- ↑ Balick, B.; Gammon, R. H.; Hjellming, R. M. The structure of the Orion nebula(անգլ.) // Publications of the Astronomical Society of the Pacific : journal. — 1974. — Т. 86. — № 513. — С. 616. — —
- ↑ «М42, M43, Туманность Ориона (NGC 1976, 82)»
- ↑ «Туманности в Орионе»։ Астронет
- ↑ 32,0 32,1 Clark Roger (2004-03-28)։ «Surface Brightness of Deep Sky Objects»։ Վերցված է 2013-06-29
- ↑ «Sky Brightness Nomogram»
- ↑ Bowen, Ira Sprague The Origin of the Nebulium Spectrum(անգլ.) // Nature. — 1927. — Т. 120. — № 3022. — С. 473. — —
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|