Նեբուլիում
Նեբուլիումը, նախկինում տեսականորեն ենթադրվող քիմիական տարր է[1][2]։
1868թ-ին անգլիացի աստղագետ Ուիլյամ Հագգինսը , ով առաջինն օգտագործեց սպկտրոսկոպը աստղագիտությունում, գազային միգամածություններում հայտնաբերեց խիստ կանաչ 3726; 3729; 4959 և 5007 անգստերմ ալիքի երկարությամբ «արգելված» սպեկտրալ գծեր Կատվի աչք միգամածությունում։ Հագգինսը ենթադրեց, որ այդ գծերը պատկանում են դեռևս անհայտ քիմաիական տարրի, որին էլ անվանեց «նեբուլիում» (լատ. nebula — մշուշ, միգամածություն բառից)։ Սակայն 1927թ-ին ամերիկացի ասղաֆիզիկոս Ա․ Բոուենը հայտնաբերեց, որ սովորոկան ջրածինը և թթվածինը տիեզերքում իոնացված պայմաններում կարող են ճառագայթել (երկրային պայմաններում անհնարին) այդպիսի սպեկտրալ գծեր։ Արդյունքում պարզվեղ, որ տեսականորեն հայտնաբերված այս տարն իրականում գոյություն չունի[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլիամ ՈՒոլասթոնը 1802թ-ին և Ջոզեֆ վոն Ֆրաունհոֆերը 1814թ-ին արևային սպեկտրում մութ գծեր էին նկարոգրում։ Ավելի ուշ, Գուստաֆ Կիրխհոֆը հայտնաբերեց ատոմի ճառագայթման էմիսսիոն կամ կլանման գծերը, որոնք ի հայտ էին գալիս քիմիական տարրերի կողմից միայն որոշակի հաճախությամբ ալիքներ կլանելու պատճառով։
Աստղագիտության մեջ աստղադիտակների կիրառման վաղ շրջանում նեբուլա տերմինն օգտագործվում էր ցանկացած աստղին չնմանվող, ոչ հստակ լուսավորված տիրույթը ներկայացնելու համար։ Դրանց մեծ մասը, այդ թվում Անդրոմեդայի միգամածությունը, ճառագայթում էին աստղերին բնորոշ սպեկտրներ, սակայն հետագայում պարզվեց, որ դրանք գալակտիկաներ են։ Մյուսները, ինչպես օրինակ Կատվի աչք միգամածությունը, ճառագայթում էին շատ տարօրինակ սպեկտր։ Երբ Ուիլիամ Հագգինսը ուսումնասիրում էր Կատվի աչք միգամածության սպեկտրը, նկատեց, որ այն արեգակի սպեկտրի պես ընդհատ է, բայց միայն մի քանի հստակ էմիսսիոն գծերով։ Ամենաուժեղը 2 կանաչ գծերն էինը՝ 495.9 նմ և 500.7 նմ ալիքի երկարությամբ։ Այդ ալիքները չեն ճառագայթվում երկրի վրա որևէ հայտնի քիմիական տարրի կողմից։ Փաստը, որ հելիումը 1886թ-ին տեսականորեն հայտնաբերվել էր Արեգակի էմիսսիոն գծերի ուսումնասիրությամբ, իսկ ավելի ուշ՝1895թ-ին հայտնաբերվել էր Երկրի վրա, հիմք հասնդիսացավ աստղագետների համար, որ ենթադրեն նոր քիմիական տարրի գոյությունը։ Նեբուլիում(երբեմն նեբհելիում կամ նեբուլում) անվանում առաջարկել է Մարգարեթ Հագգինսը՝ Ուիլիամ Հագգինսի կինը։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сурдин В. Г. Небулий // Энциклопедия астрономии. — Москва: Наука, 1998. — С. 240. — 480 с.
- ↑ «Nebulium» (անգլերեն). 2018 թ․ հունիսի 3.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Huggins, W.; Miller, W. A. (1864 թ․ հունվարի 1). «On the Spectra of Some of the Nebulae. By William Huggins, F.R.A.S. A Supplement to the Paper "On the Spectra of Some of the Fixed Stars William Huggins F.R.A.S., and W. A. Miller, M.D., LL.D., Treas. and V.P.P.S."». Philosophical Transactions of the Royal Society of London. 154 (0): 437–444. doi:10.1098/rstl.1864.0013. ISSN 0261-0523.