Բարնարդի հանգույց
Բարնարդի հանգույցը (Օրիոնի հանգույց)՝ էմիսսիոն միգամածություն է Հայկի(Օրիոն) համաստեղությունում[1]։
Միգամածության առաջին դիտումը կարելի է համարել Ուիլյամ Հերշելի դիտումները՝ 1786 թ-ի դեկտեմբերի 1-ին։ Ավելի ուշ՝ 1895 թ-ին այն հայտնաբերվել և լուսանկարվել է Էդվարդ Բարնարդի կողմից, ով այն անվանեց «Օրիոնի հանգույց»։ Այլ անվանումը Sh 2-276։
Միգամածության առաջացումը կապվում է 2-3 մլն տարի առաջ կատարված գերնորերի մի շարք բնկումների հետ։ Միգամածության պայծառությունը ապահովվում է մոտակայքում տեղակայված մի խումբ նոր տաք աստղերի ճառագայթումը։
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Միգամածության անվանումը ոգեշնչել է սովետական գիտաֆանտաստիկ «Петля Ориона»(«Օրիոնի հանգույց») ֆիլմի ստեղծողներին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Петля Барнарда – сокровище Ориона | Космос и Астрономия»։ world.sponli.com (ru-RU)։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-04-ին։ Վերցված է 2018-06-21