Օտտոմար Անշյուտց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտոմար Անշյուտց
գերմ.՝ Ottomar Anschütz
Դիմանկար
Ծնվել էմայիսի 16, 1846(1846-05-16)[1][2][3]
ԾննդավայրԼեշնո, Greater Poland Voivodeship, Լեհաստան
Մահացել էմայիսի 20, 1907(1907-05-20)[4] (61 տարեկան)
Մահվան վայրՖրիդենաու, Տեմպլսհոֆ Շյոնեբերգ, Բեռլին, Գերմանական կայսրություն
ԳերեզմանIII. Städtischer Friedhof Stubenrauchstraße[5]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունլուսանկարիչ, գյուտարար, ճարտարագետ, կինոռեժիսոր և հրատարակիչ
 Ottomar Anschütz Վիքիպահեստում
Պատվավոր գերեզման, Շտուբենղաուխ փողոց 43–45, Բեռլին Ֆղիդենաու

Օտտոմար Անշյուտց (գերմաներեն՝ Ottomar Anschütz, մայիսի 16, 1846(1846-05-16)[1][2][3], Լեշնո, Greater Poland Voivodeship, Լեհաստան - մայիսի 20, 1907(1907-05-20)[4], Ֆրիդենաու, Տեմպլսհոֆ Շյոնեբերգ, Բեռլին, Գերմանական կայսրություն), լուսանկարիչ, լուսանկարչական տեխնիկայի, լուսանկարչական շարքի և շարժանկարների՝ կինոմատոգրաֆիայի նորարար։

Ակնթարթային լուսանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1864-1868 թվականներին Անշյուտցը սովորել է լուսանկարիչներ Ֆերդինանտ Բեյրիխի (գերմ.՝ Ferdinand Beyrich) (Բեռլին), Ֆրանց Հանֆշթենգլի (գերմ.՝ Franz Hanfstaengl) (Մյունխեն) և Լուդվիգ Անգեղեղի (գերմ.՝ Ludwig Angerer) (Վիեննա) մոտ։ Հետագայում աշխատել է որպես գեղանկարիչ և դիմանկարիչ։ 1882 թվականից հայտնի են դարձել նրա դիմանկարները։ Դրանից բացի նա փորձարկել է վայրկենական լուսանկարումը։ Եվ նրա մեխանիկական տաղանդի շնորհիվ ստեղծվել է լուսանկարչական սարքը նորաձև առջևից բացվող փականով և շատ կարճ լույսի առկայծմամբ։ Միայն 1888 թվականին նա արտոնագրել է արդեն հայտնաբերած շերտափականներով լուսանկարչական տեսախցիկը բեռլինյան Ց. Գյողց ձեռնարկության համար և ստացել սեփական արտադրության իրավունք։ Գյողց-Անշյուտց արտոնագրված տեսախցիկը 1890-1927 թվականներին արտադրվել է տարբեր շտկումներով։

1883 թվականներին Անշյուտցը լուսանկարել է կայսրին զորավարժությունների ժամանակ Բռեսլաու քաղաքում։ Ընդ որում զորավարժության լուսանկարներից երկուսը 1884 թվականին տպագրվել են Լայպցիգի պատկերազարդ թերթում և դրանով առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել մեխանիկական տարբերակով տպագրված վայրկենական լուսանկարը՝ մամուլի լուսանկարի նախամայրը։

Լուսանկարների շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականի ամռանը Անշյուտցը պրուսական պատերազմական նախարարության հանձնարարությամբ պահպանել է «Հանովերի ձիավորների և զինվորական ձիավարության ինստիտուտի» ժամանակագրական լուսանկարները, դրանով նպաստելով հեծելազորային դպրոցի վարժեցման մեթոդների զարգացմանը[6]։ Նա զուգակցել է նկարների շարքը միմյանց կցված 24 էլեկտրական տեսախցիկներից պատրաստված շարժման ուրվագծերին։ Մյուս շարքը ցույց է տալիս մարդու շարժումների էսքիզները[7]։ 1886 թվականին նա ստեղծել է մի սարք իր նկարների պատկերների հերթականության համար, որը բաղկացած է 1,5 տրամագծով տափօղակից և 24 ապակե 9սմ × 13սմ չափսի սալիկից։ Հետևից գայսլերական խողովակով (գերմ.՝ Geißlerschen Röhre) լուսավորել է լուսանկարչական սկավառակը, որը շարժական ծնկավոր բռնակի միջոցով վայրկյան պտույտում կատարում է 30 նկար։ 1887 թվականին ներկայացրել է իր «էլեկտրական տեխնոսկոպը» Բեռլինի մշակույթի նախարարություն։ Այնուհետև Սիմենս և Հալսկե ընկերությունը (գերմ.՝ Siemens & Halske) ձեռնարկել է սարքի կոմերցիոն արտադրությունը Բեռլինում, որի հետագա ընդլայնումը սկսվել է 1891 թվականից։ Մինչ 1893 թվականը շուրջ 140 սարք է արտադրվել։ Այն նաև արտասահմանում է վաճառվել, որտեղ հայտնի է դարձել որպես Էլեկտրական Հրաշք Սարք։

Շարժապատկերների՝ պարզ մեխանիկական կառուցվածքից շարժվող նկարների դիտումը ստանալու համար, 1887 թվականին Անշյուտցը զարգացրել է շարժում առաջացնող եռաճեղք տարբերակ։

1894 թվականին առաջին անգամ Անշյուտցը հաջողության է հասել էլեկտրատեխոսկոպի միջոցով 6մ × 8մ մեծության էկրանի վրա շարժանկարները պատկերելով Բեռլինի Արթիլեղի փողոցի (ներկայիս՝ Թուխոլսկի փողոց) վրա գտնվող ներկայացուցիչների պալատի լսարանում։ Օտտոմար Անշյուտցը մահացել է կույր աղիքի բորբոքումից Բեռլին Ֆղիդենաու թաղամասի Փոստդամեր 4 հասցեի նոր լուսանկարչատուն և առևտրի սրահ տեղափոխվելիս։ Անշյուտցը թաղվել է Բեռլին-Ֆղիդենաու (գերմ.՝ Berlin-Friedenau) թաղամասի Ֆղիդհոֆ Շյոնբեղթ Երրորդ (գերմ.՝ Friedhof Schöneberg III) փողոցում։ Մինչ 2009 թվականը այդ վայրը համարվել է որպես Բեռլին երկրամասի պատվավոր գերեզմանատուն[8]։ 2018 թվականի նոյեմբերից այն նորից դարձել է Բեռլին քաղաքի պատվավոր գերեզմանատուն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կայսրի զորավարժությունները 1884. Ղայնլանդում և Վեսթֆալնում. Զորավարժությունների տեսարանը կյանքի վերսկսումից հետո. Wohlfeile Ausgabe. Լայպցիգ։ Մ. Հելսինգ հրատարակչություն 1885.
  • Լուսանկարչություն իմ տանը. երեք հատոր, Բեռլին 1901 և 1902

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արծաթե մեդալ (1. Բաժին։ դիմանկար, բնապատկեր և ճարտարապետություն) ակնթարթային լուսանկարչության մեջ ունեցած նորամուծության համար, 1889 թվականին Բեռլինում լուսանկարչության հոբելյանական ցուցադրության առիթով[9]
  • Ոսկե մեդալ լուսանկարչության կատեգորիայում (Դասակարգ 12) der 1900 թվականին Փարիզում Համաշխարհային ցուցադրության ժամանակ[10].

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Friedrich A. Kittler: Optische Medien. Merve-Verlag, Berlin, 2002.
  • Deac Rossell: Faszination der Bewegung. Ottomar Anschütz zwischen Photographie und Kino. Stroemfeld, Frankfurt am Main, 2001. ISBN 3-87877-774-4
  • Helmut Kummer: Ottomar Anschütz. Institut für Photogeschichte, München, 1983.
  • Klaus Honnef: 150 Jahre Fotografie (Erweiterte Sonderausgabe von Kunstforum International: 150 Jahre Fotografie III / Fotografie auf der documenta 6, Band 22); Mainz, Frankfurt am Main (Zweitausendeins) 1977
  • Photographie auf der großen Kunstausstellung (Berlin 1899), Palästinabilder[11]

Սոցիալական կայքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11864954X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.berlin.de/senuvk/umwelt/stadtgruen/friedhoefe_begraebnisstaetten/downloads/eg-liste.pdf
  6. Deac Rossell: „Lebende Bilder“. Die Chronophotographen Ottomar Anschütz und Ernst Kohlrausch, in: Katalog zur Ausstellung „Wir Wunderkinder. 100 Jahre Filmproduktion in Niedersachsen“ im Historischen Museum Hannover vom 15. Oktober 1995 bis zum 14. Januar 1996, S. 17
  7. Große Bestände befinden sich heute in der Sammlung der Universität der Künste Berlin
  8. https://www.berliner-woche.de/friedenau/c-kultur/fototechnikpionier-ottomar-anschuetz-nicht-vergessen_a157566
  9. Photographische Mittelungen, 26. Jg., 1890, S. 163, (SLUB Dresden).
  10. Photographische Rundschau, 14. Jg., Wilhelm Knapp, Halle/S., 1900, 9. Heft, (letzte Seite ohne Nummerierung), (online).
  11. Photographische Rundschau, 13. Jg., Knapp, Halle/S., 1899, S. 326.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտոմար Անշյուտց» հոդվածին։