Օսնե Սեյերսթադ
Օսնե Սեյերսթադ նորվ.՝ Åsne Seierstad | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1970[1][2][3] (54 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա[4] կամ Լիլեհամեր, Օպլանդ, Նորվեգիա[5] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Օսլոյի համալսարան |
Գիտական աստիճան | Cand.mag.? |
Երկեր | The Bookseller of Kabul? |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Ծնողներ | հայր՝ Dag Seierstad?, մայր՝ Frøydis Guldahl? |
Պարգևներ և մրցանակներ | |
Åsne Seierstad Վիքիպահեստում |
Օսնե Սեյերսթադ (նորվ.՝ Åsne Seierstad, փետրվարի 10, 1970[1][2][3], Օսլո, Նորվեգիա[4] և Լիլեհամեր, Օպլանդ, Նորվեգիա[5]), նորվեգացի հայտնի լրագրող և գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսնե Սեյերսթադը ավարտել է Օսլոյի համալսարանը, որտեղ սովորել է ռուսերեն և իսպաներեն, ինչպես նաև փիլիսոփայության պատմություն։ 1993- 1996 թվականներին Ռուսաստանում, որպես թղթակից, աշխատել է Arbeiderbladet թերթում։ Առաջին չեչենական պատերազմի ժամանակ այցելել է Չեչնիա։ 1997 թվականին, որպես թղթակից, աշխատել է Չինաստանում։ 1998- 2000-ական թվականներին եղել է նորվեգական հեռուստաընկերության թղթակիցը Սերբիայում։ Բոսնիական պատերազմի ժամանակ մեկնաբանել է Կոսովոյում տեղի ունեցող իրադարձությունները։
2001- 2002 թվականներին, որպես թղթակից, աշխատել է Աֆղանստանում։ Որոշ ժամանակ բնակվել է աֆղանական մի ընտանիքում, որից հետո գրել է «Քաբուլցի գրավաճառը» գիրքը։ Վերջինս դարձել է միջազգային բեսթսելլեր։
2003 թվականին երեք ամիս անց է կացրել Իրաքում, մեկնաբանել Կոալիցիոն ուժերի մուտքը Իրաք։ Այս իրադարձություններից հետո գրել է «101 օր։ Բաղդադի օրագիր»։
2006 թվականին նա նորից այցելել է Չեչնիա, որից հետո հրապարակել իր «Գռոզնիի հրեշտակը. մոռացված պատերազմի որբերը» գիրքը։
Ներկայումս ապրում և գործունեություն է ծավալում Օսլոյում։
Արժանացել է նորվեգական լրագրողական մի քանի մրցանակների։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հետահայացք դեպի աշխարհ. Սերբիայի դիմանկարը (2000, վերահրատարակվել է 2004 թվականին)
- Քաբուլցի գրավաճառը (2003)
- 101 օր։ Բաղդադի օրագիր (2005)
- Գռոզնիի հրեշտակը. մոռացված պատերազմի որբերը (2007)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Американцы смогут прочитать новую книгу о войне в Чечне: правда, «тема зверств» в ней раскрыта однобоко, оценили в NYT
- Когда русский медведь зарычал(«The Observer»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #123473675 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ Neshornprisen 2016 (норв.) // Klassekampen — 2016.
- ↑ http://torgnysegerstedt.se/stiftelsen/frihetspennan/
- ↑ Åsne Seierstad vant Bragepris(նորվ.) // Verdens gang — Norge: Schibsted, 2016. — ISSN 0806-0894
- ↑ https://www.nrk.no/trondelag/ingrid-aunes-minnepris-utdelt-1.16562686
- ↑ Åsne Seierstad fekk Bjørnsonpris — 2023.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսնե Սեյերսթադ» հոդվածին։ |
|