Օշան սոդակիր
Օշան սոդակիր | |
Օշան սոդակիր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ենթաընտանիք | Salsoloideae |
Տրիբա | Salsoleae |
Ցեղ | Օշան (Salsola) |
Տեսակ | Օշան սոդակիր (S. soda) |
Միջազգային անվանում | |
Salsola soda |
Օշան սոդակիր (լատին․՝ Salsola soda), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10-70 սմ բարձրությամբ միամյա, սուկուլենտ, մերկ բույս է։ Ծաղիկները ծաղկաբույլերում հեռացած են միմյանցից, միայնակ են կամ 3-ական։ Ծաղկակիցների երկարությունը 12-15 մմ է, վերևում ունի կռճիկանման խոզան, իսկ հիմքում՝ լայն-ձվաձև տեսք։ Պտուղների տրամագիծը 3-6 մմ է, բաժականման են, կարծես թե հատված գագաթով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երասխահուն, Երասխ):Տարածված է նաև Նախակովկասում, Դաղստանում, Արևելյան Անդրկովկասում, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Փոքր և Արևելյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 700-800 մ բարձրությունների վրա, աղակալված հողերում, առավելապես խոնավ աղուտներում։ Ծաղկում է հունիսից մինչև օգոստոս (սեպտեմբեր), պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշան սոդակիր» հոդվածին։ |
|
|