Օմլետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմլետ
Ֆրանսիական խոհանոց
Ենթատեսակսննդամթերք և ձվով ուտեստ
Առաջացման երկիրՊարսկական կայսրություն[1]
Բաղադրամասեր
ՀիմնականՁու, կարագ կամ ձեթ
 Omelettes Վիքիպահեստում

Օմլետ (ֆր.՝ omelette), ֆրանսիական խոհանոցի կերակուր, պատրաստվում է թեթև հարած ձվից թավայի մեջ։

Ֆրանսիական օմլետում չի օգտագործվում կաթ, ջուր, ալյուր և այլն։ Կա կարծիք, որ իսկական ֆրանսիական խոհարարը առաջին հերթին պետք է կարողանա պատրաստել օմլետ (ձվածեղ)։ Օմլետը (ձվածեղ) պատրաստվում է կարագով, մի կողմի վրա մինչև պնդանալը։ Օմլետը (ձվածեղ) մատուցում են կամ գլանաձև, կամ կիսում երկու մասի։ Որպեսզի ձվածեղը չլինի փափուկ, եփելու ժամանակ թավան չեն ծածկում։ Օմլետի մեջ կարելի է օգտագործել նաև համեմունքներ։

Յուրաքանչյուր ժողովրդական խոհանոց ունի իր օմլետը (ձվածեղ)՝ իտալական ֆրիտտատա, իսպանական տորտիլյա, ճապոնական օմու-ռայսու և օմու սոբա, բրնձով և ծովամթերքներով, ռուսական դռոչյոնա։

Ֆոտոսրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմլետ» հոդվածին։