Օմեն (ֆիլմ, 2006)
Օմեն անգլ.՝ The Omen | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | սարսափ ֆիլմ[1][2][3] և դրամա |
Թեմա | գերբնական և Նեռ |
Հիմք | Օմեն |
Թվական | հունիսի 6, 2006[4] և հունիսի 6, 2006[5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | John Moore?[1][2][6] |
Սցենարի հեղինակ | Դեյվիդ Զելցեր[7] |
Դերակատարներ | Ջուլիա Սթայլզ[1][8][3][…], Լև Շրայբեր[1][8][3][…], Միա Ֆերրոու[1][8][7][…], Սիմուս Դևի Ֆիցպատրիկ[8][3][6], Դևիդ Թյուլիս[8], Փիթ Փոսթլեթուեյթ[8], Մայքլ Գեմբոն[8], Massimo Bellinzoni?[8], Matt Ritchie?, Bohumil Švarc?[9], Giovanni Lombardo Radice?[9], Պրեդրագ Բելաց[9], Ջանեթ Հենֆրի[9], Tonya Graves?[9] և Nikki Amuka-Bird? |
Օպերատոր | Ջոնաթան Սելա |
Երաժշտություն | Մարկո Բելտրամի |
Մոնտաժ | Դեն Զիմերման |
Պատմվածքի վայր | Անգլիա |
Նկարահանման վայր | Բազիլիկատա, Չեխիա և Պրահա |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Տևողություն | 110 րոպե |
«Օմեն» (անգլ.՝ The Omen, լատին․՝ omen «խորհրդանշան»), միստիկական թրիլեր։ 1976 թվականի Ռիչարդ Դոների համանուն ֆիլմի վերարաթողարկումն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացի դիվանագետ Ռոբերտ Թորնի (Լև Շրայբեր), ով աշխատում է Իտալիայում, նորածին որդին մահանում է։ Որպեսզի չվշտացնի իր կնոջը՝ Քեթրինին (Ջուլիա Սթայլզ), նա փոխադարձ համաձայնության է գալիս կաթոլիկ քահանայի Սպիլետոյի (Ջովանի Ռադիս) հետ, փոխարինելու իր որդուն այլ նորածնի հետ, որի մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ։ Երեխային անվանում են Դեմիեն (Սիմուս Դևի–Ֆիցպատրիկ)։ Հաջորդ հինգ տարիների ընթացքում Թորնի կարիերան արագ զարգանում է։ Նա նշանակվում է Միացյալ Թագավորությունում դեսպանի տեղակալ։ Դեսպանի հանկարծակի մահից հետո Ռոբերտը զբաղեցնում է իր տեղը։ Իրենց տնային դաստիարակչուհին, տղայի տարեդարձի օրը, ինքնասպան է լինում։ Տարօրինակ քահանան սկսում է հետապնդել Ռոբերտին իր ընտանիքի հետ։ Նա համոզում է Ռոբերտին, որ կրթում է հակաքրիստոնիայի։ Լուսանկարիչ Հաբերտը (Դևիդ Թյուլիս) իր լուսանկարներում տարօրինակ նշաններ է նկատում, ինչպես պարզվեց, կապված մահվան հետ։
Շուտով Ռոբերտը պարզում է, որ Քեթրինը հղի է։ Բայց երբ նա ջրում է ծաղիկները, Դեմիենը սկուտերով քշում է նրա վրա։ Քեթրինը (Ջուլիա Սթայլզը) ընկնում է երրորդ հարկից։ Հիվանդանոցում նրան տեսակցության են գալիս Դեմիենը և նրա դաստիարակչուհի՝ տիկին Բեյլոքը (Միա Ֆերոու)։ Նա ներս մտնում է Քեթրինի սենյակ և արթնացնում նրան։ Այնուհետև պայուսակից հանում է ներարկիչը, օդ է հավաքում դրանում և այն ներարկում է կաթոցիկի մեջ։ Քեթրինը փորձում է ճչալ, բայց տիկին Բեյլոքը փակում է նրա բերանը և նայում է, թե ինչպես է նա մահանում։
Այդ պահին Ռոբերտը Հաբերթի հետ միասին գնում են Քերվեթի գերեզմանոց։ Այնտեղ նրանք հայտնաբում են երկու գերեզման։ Պարզվում է մեկում չախկալի կմախքն է, իսկ մյուսի մեջ Ռոբերտի որդին է ծակված գլխով։ Նրանց վրա հարձակվում են մի խումբ շներ, բայց նրանց հաջողվում է դուրս փախչել։ Երեկոյան Ռոբերտին զանգ է գալիս, տեղեկացնելով, որ կինը մահացել է։
Այնուհետև նրանք ուղեվորվում են քահանայի մոտ, որտեղ պարզում են, որ Դեմիենը սատանայի և չար ոգու սուրհանդակ է, իսկ դաստիարակչուհին պատրաստ է իր կյանքը զոհել նրա համար։ Բացի դրանից, նրանց տեղեկացնում են ինչպես սպանել երեխային և դաշույներ տալիս նրանց։ Ռոբերտը հրաժարվում է և հանգամանքների բերումով լքում է Հաբերթին, որից հետո նա մահանում է։ Ռոբերտը վերադառնում է տուն, որտեղ նրա վրա է հարձակվում մի շուն, բայց նա հարվածում և ետ է մղում նրան։ Հետո նա մկրատ է վերցնում և գնում է Դեմիենի մազերը կտրելու։ Իրականում նա ցանկանում էր համոզվել իսկապես իր որդին սատանայի սուրհանդակն է, թե ոչ։ Նա ուղեվորվուում է Դեմիենի սենյակ և տղայի մազերի տակ հայտնաբերում է «666» նշանը։ Հենց որ, Ռոբերտը ետ է քաշվում անկողնուց, կատաղաց դաստիարակչուհին, որը կանգնած էր իր մեջքի ետևում, հարձակվում է նրա վրա։ Այդ պահին արթնանում է Դեմիենը և սկսում է ամբողջ ուժով ճչալ։ Ռոբերտը պայքարում է դաստիարակչուհու դեմ և տանում երեխային։ Դուրս փախչելով տանից, մեքենա է նստում և ուղեվորվում է դեպի եկեղեցի։ Կոտրելով դիմացի ապակին` նա մեքենայի տակ է գցում դայակին, ով փորձում էր կանգնեցնել նրանց։ Այդ ամենը տեսնելով ոստիկանությունը սկսում է հետապնդել նրանց։ Հասնելով եկեղեցու զոհասեղանի մոտ Ռոբերտը չի կարողանում սպանել երեխային։ Ոստիկանները ներխուժում են դահլիճ, որոնցից մեկն էլ սպանում է նրան։
Հողարկավորության ժամանակ Թորն Դեմիենը կանգնած է լինում նախագահի ձեռքը բռնած...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործող անձ | Դերասան օրիգինալ | Դերերը կրկնորինակել են |
---|---|---|
Ռոբերտ Թորն | Լև Շրայբեր | Օլեգ Ֆյոդորով |
Քեթրին Թորն | Ջուլիա Սթայլզ | Անժելիկա Նեվոլինա |
Դեմիեն Թորն | Սիմուս Դևի-Ֆիցպատրիկ | Իվան Չաբան |
Քեյթ Ջենինգս | Դևիդ Թյուլիս | Ռոման Պավլուշև |
տիկին Բեյլոք (դայակ) | Միա Ֆերրոու | |
Մինարա | Ամանդա Հայնջերս | Ինեսսա Իգնատովա |
տեր-հայր Բրենան | Փիթ Փոսթլեթուեյթ | Բորիս Ուլիտին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://stopklatka.pl/film/omen
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0466909/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.metacritic.com/movie/the-omen
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=61640.html
- ↑ 7,0 7,1 http://www.commeaucinema.com/notes-de-prod/666-la-malediction,52814-note-24694
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 http://www.imdb.com/title/tt0466909/fullcredits
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Պրահայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2006 ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ռիմեյք ֆիլմեր
- Սարսափ ֆիլմեր
- Ֆիլմեր դևերի մասին
- Ֆիլմեր կրոնի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում