Jump to content

Օմար Սի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմար Սի
ֆր.՝ Omar Sy
Ծնվել էհունվարի 20, 1978(1978-01-20)[1][2][3] (46 տարեկան)
ԾննդավայրԹրապ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան, կատակերգու, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և սցենարիստ
Պարգևներ և մրցանակներ
omar-et-fred.com

Օմար Սի (ֆր.՝ Omar Sy; հունվարի 20, 1978(1978-01-20)[1][2][3], Թրապ), ֆրանսիացի դերասան, Սեզար կինոմրցանակի դափնեկիր[5][6][7][8][9]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմարը ծնվել է սենեգալցի բանվորի և մավրիտանուհի տնային տնտեսուհու ընտանիքում։ Նրա ծնողները երկուսն էլ ֆուլբե ազգության ներկայացուցիչ են։ Օմարը եղել է ընտանիքի 8 զավակներից չորրորդը[10]։

Դեռևս սովորելով դպրոցում, Օմարը սկսել է աշխատել ռադիոյում։ Ավարտելով դպրոցը՝ ստացել է առաջարկ պրոդյուսերական ընկերությունից սկսելու իր շոուն, որը արդյունքում վերածվեց «Օմարը և Ֆրեդը» (ֆր.՝ Omar et Fred) կատակերգական հեռուստաշոուի։ Նրա գործընկերը եղել է դերասան Ֆրեդ Տեստոն[10]։

Դերասանին մեծ ճանաչում է բերել Դրիսի դերը, որը նա մարմնավորել է 1+1 ֆիլմում։ Այդ դերի համար Սին ստացել է Սեզար կինոմրցանակ «տղամարդու լավագույն դերի համար», ինչպես նաև նոմինացվել է Ոսկե արբանյակ կինոմրցանակին[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Էլեն Սիի հետ։ Ամուսինները ունեն չորս զավակ[12]։

Օմար Սին մուսուլման է[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://web.archive.org/web/20220131121232/https://time.com/collection/100-most-influential-people-2021/
  5. Omar Sy: «Je ne veux pas être le Noir à la mode»
  6. Say what you Sy: Black actor from the banlieues is France’s most popular person
  7. 'The Intouchables' star Omar Sy voted France’s favourite
  8. Omar Sy of 'The Intouchables' hits his stride
  9. Finely crafted tale of free spirit and handicapped man makes ‘Intouchables’ more than a buddy film
  10. 10,0 10,1 Alexandra Cheney. (2012 թ․ մայիսի 30). «My First Job: 'The Intouchables' Omar Sy» (անգլերեն). wsj.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  11. «2012 Nominees».
  12. «Omar Sy et sa femme Helene : un couple amoureux en 5 infos» (ֆրանսերեն). www.puretrend.com. 22 Juin 2014. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  13. Eleanor Beardsley. (2012 թ․ հունիսի 28). «In France, A Star Rises From An Oft-Neglected Place» (անգլերեն). NPR.org (National Public Radio). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմար Սի» հոդվածին։