Jump to content

Օլեգ Դալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեգ Դալ
Ծնվել էմայիսի 25, 1941(1941-05-25)[1]
ԾննդավայրLyublino, Ռուսաստան
Մահացել էմարտի 3, 1981(1981-03-03)[1] (39 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, բանաստեղծ, հաղորդավար, դրամատուրգ և հեռուստահաղորդավար
Ակտիվ շրջան1962-1981
Ամուսին(ներ)Նինա Դորոշինա և Տատյանա Լավրովա

Օլեգ Դալ (ռուս.՝ Олег Даль, մայիսի 25, 1941(1941-05-25)[1], Lyublino, Ռուսաստան - մարտի 3, 1981(1981-03-03)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս ճանաչված դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեգ Դալը ծնվել է 1941 թ. Մոսկվայում։ Նրա հայր՝ Իվան Զինովիչ Դալը, երկաթուղային ինժեներ էր, մայրը՝ Պավլա Պետրովնան, ուսոցչուհի։ Դալի մանկությունը անցել է Լյուբլինո քաղաքում, ներկայումս Մոսկվայի շրջանի կազմում։ Դպրոցական տարիներին բասկետբոլի պարապմունքների ժամանակ նրա մոտ հայտնաբերվում է սրտի աշխատանքի թերություններ։ Հենց այդ տարիներից էլ նա սկսում է զբաղվել ստեղծագործական աշխատանքներով՝ նկարչությամբ և գրականությամբ։

1959 թ. չնայած ծնողների անհամաձայնությանը, նա ընդունվում է Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան։ Նորամուտը կինոյում կայանում է 1962 թ. Ալեքսանդր Զախրի «Իմ փոքր եղբայրը» ֆիլմում։

Կյանքի վերջին տարիներին Դալը չարաշահում էր ալկոհոլային խմիչքները։ Նրա այրիի՝ Ելիզավետայի խոսքերով, նրա առողջությունը լավ վիճակում չէր, մանավանդ Օլեգը բողոքում էր սրտից։

Մահացել է 1981 թվականի մարտի 3-ին, Կիևում հյուրանոցային համարում, որտեղ գտնվում էր ստեղծագործական գործուղման մեջ։ Վերջին մարդը, ում հետ հետ խոսել է Դալը դերասան Լեոնիդ Մարկովն էր, ում հետ փորձաշրջան էր անցում մի ֆիլմում։ Նրանք ընթրում են ռեստորանում, ապա Դալը կատակով նրան ասում է, «Դե վերջ, ես գնում եմ մահանալու»։ Հուղարկավորվել է Մոսկվայի Վագանսկի գերեզմանատանը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է մոտ 50 ֆիլմում, որոնցից են

  • 1962 - Իմ փոքր եղբայրը (Мой младший брат) - Ալիկ Կրամեր
  • 1963 - Մարդը, ով կասկածում էր (Человек, который сомневается) - Բորիս Դուլենկո
  • 1963 - Առաջին տրոլեյբուսը (Первый троллейбус) - Սենյա
  • 1965 - Յոթից մինչև 12 (От семи до двенадцати) - Շուրիկ («Սև կատու»)
  • 1966 - Կամուրջ է կառուցվում (Строится мост) - Յուլիան
  • 1967 - Ժենյա, Ժենեչկա և «կատյուշա» (Женя, Женечка и «катюша») - Ժենյա Կոլիշկին
  • 1968 - Զինվորը և թագուհին (Солдат и царица) - Զինվոր
  • 1968 - Հին, հին հեքիաթ (Старая, старая сказка) - Զինվոր
  • 1969 - Սպասեք իմ զանգին (Ждите моего звонка, հեռուստաներկայացում) - Գրեմին
  • 1969 - Կոտոշի հարվածը (Удар рога, հեռուստաներկայացում) - Խոսե Ալբա
  • 1970 - Լիր Արքա (Король Лир) - խեղկատակ
  • 1971 - Ստվեր (Тень) - Գիտնականը և իր Ստվերը
  • 1973 - Սաննիկովի երկիրը (Земля Санникова) - Եվգենի Կրեստովսկի
  • 1973 - Վատ լավ մարդը (Плохой хороший человек) - Լաևսկի
  • 1973 - Չացկի - դա ես եմ (Чацкий - это я!) - Չացկի
  • 1974 - Սխալների գիշերը (Ночь ошибок, հեռուստաներկայացում) - Չառլի Մառլոու
  • 1974 - Դոմբին և որդին (Домби и сын, հեռուստաներկայացում) - Կարտեր
  • 1975 - Պեչորինի լրագրի էջերով (По страницам журнала Печорина, հեռուստաներկայացում) - Պեչորին
  • 1975 - Չի կարող պատահել (Не может быть!) - Բարիգին-Ամուրսկի
  • 1975 - «Օմեգա» տարբերակը (Вариант «Омега») - Սերգեյ Սկորին
  • 1975 - Ռազմական քառասունականներ (Военные сороковые, հեռուստաներկայացում) - «Эх, дороги» երգի կատարող
  • 1976 - Միշտ ողջերը (Вечно живые, հեռուստաներկայացում) - Բորիս Բորոզդին
  • 1976 - Սովորական Արկտիկա (Обыкновенная Арктика) - Անտոն Սեմյոնովիչ
  • 1976 - Ինչպես Իվանուշկա հիմարիկը հրաշքի հետևից գնաց (Как Иванушка-дурачок за чудом ходил) - Իվանուշկա
  • 1977 - Ոսկե հանք (Золотая мина) - Կոսով
  • 1977 - Հինգշաբթի ու էլ երբեք (В четверг и больше никогда) - Սերգեյ Անդրեևիչ
  • 1978 - Անձնական երջանկություն (Личное счастье) - Կանավին, դերասան
  • 1978 - Վաղը չէ մյուս օրվա օրվա կարգացուցակ (Расписание на послезавтра) - Անդրեյ Անդրեևիչ, դպրոցի տնօրեն
  • 1979 - Ինքնասպանների ակումբ, կամ Տիտղոսավոր մարդու արկածները (Клуб самоубийц, или Приключения титулованной особы, Приключения принца Флоризеля) - արքայազն Ֆլորիզել
  • 1979 - Կղզի օվկիանոսում (Острова в океане, հեռուստաներկայացում) - սուրհանդակ
  • 1980 - Մենք նայել ենք մահվան դեմքին (Мы смерти смотрели в лицо) - Կորբուտ
  • 1980 - Անկոչ ընկերը (Незваный друг) - Սվիրիդով

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #119164795 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Раззаков Фёдор Звёздные трагедии. Загадки судьбы и гибели. ЭКСМО-пресс, 2000 ISBN 5-04-004335-X, 5-04-004333-3
  • Горбачев А.Н. Встречи в Политехническом։ 1974 - 1997. М., 1999. (последняя фотография О. И. Даля, февраль 1981 год)
  • «Десять шагов по вертикали. Памяти Олега Даля» (Виолетта Баша, еженедельник «Моя семья», 2002, еженедельник «Наша Канада», 2004)
  • «Максималист. Мальчишка. Мечтатель. Олег Даль» (Виолетта Баша, еженедельник «Моя семья», 2002, еженедельник «Наша Канада», 2004)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Դալ» հոդվածին։