Անկոչ ընկերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անկոչ ընկերը
ռուս.՝ Незваный друг
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1980
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Մարյագին
ԴերակատարներՕլեգ Տաբակով, Օլեգ Դալ և Իրինա Ալֆյորովա
ՕպերատորՅուրի Ավդեև
ԵրաժշտությունՅան Ֆրենկել
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն90 րոպե

«Անկոչ ընկերը» (ռուս.՝ «Незваный друг»), 1980 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1][2]։ Օլեգ Դալի վերջին դերն է կինոյում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է երկու քիմիկոս գիտնականների բարդ փոխհարաբերությունների մասին։ Վիկտոր Սվիրիդովը գավառից, որտեղ աշխատում է որպես ինժեներ գործարաններից մեկում, եկել է մայրաքաղաքի ինստիտուտ, որպեսզի իրականացնի իր նախագծի պաշտպանությունը, որը կապված է արդիական գիտական խնդրի հետ։ Սակայն առանց վաղեմի ընկերոջ՝ Ալեքսեյ Գրեկովի աջակցության նա շանսեր չունի։ Գիտխորհրդի անդամների մեծ մասը դեմ է նրա նախագծին և հենց իրեն։ Բայց Գրեկովն ստիպված է ընտրություն կատարել իր կնոջ գիտական կարիերայի և ընկերոջ առջև ստանձնած պարտավորությունների միջև։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլեգ ԴալՎիկտոր Սվիրիդով, գիտնական-քիմիկոս
  • Իրինա ԱլֆյորովաԿիրա
  • Օլեգ Տաբակով – Ալեքսեյ Գրեկով, գիտնական-քիմիկոս, Վիկտորի ընկերը
  • Նատալյա Բելոխվոստիկովա – Նինա, Ալեքսեյի կինը
  • Վսեվոլոդ ԼարիոնովԲոդրով, գիտնական-քիմիկոս, պրոֆեսոր
  • Անատոլի Ռոմաշին – Յուրի Պերվակ, գիտնական-քիմիկոս
  • Ալեֆտինա ԵվդոկիմովաԼյուդմիլա, Պերվակի կինը
  • Վսեվոլոդ ՍանաևՎլադիմիր Աբդուլաևիչ Շլեպյանով
  • Իվան Ռիժով – Պյոտր Կուզմիչ Պետուխով, Վիկտորի հարևանը հյուրանոցային համարում
  • Եկատերինա Վասիլևա – Վերա, լաբորանտ
  • Ելենա Մայորովա – լաբորանտ (լուսագրերում նշված չէ)
  • Սերգեյ Գազարովլաբորատորիայի վարիչ
  • Վլադիմիր Շիրյաևհյուր Գրեկովների մոտ
  • Յուրի Կատին-Յարցև – պրոֆեսոր Վեդենեև
  • Յուրի ՍագյանցՎիկտորի հարևանը հյուրանոցային համարում
  • Նատալյա ԳունդարևաԱննա, Վիկտորի նախկին կինը
  • Յարոսլավ Լիսովոլիկ – Սաշա, Վիկտոր և Աննայի որդին

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Լեոնիդ Մարյագին
  • Սցենարի հեղինակներ` Դմիտրի Վասիլիու, Լեոնիդ Մարյագին
  • Օպերատոր` Յուրի Ավդեև
  • Բեմադրող նկարիչ՝ Ֆելիքս Յասյուկևիչ
  • Կոմպոզիտոր` Յան Ֆրենկել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Անկոչ ընկերը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Անկոչ ընկերը» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]