Յուրի Ավդեև
Յուրի Ավդեև | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1918 |
Ծննդավայր | Կիյասովո, Ժիլյովո քաղաքային բնակավայր, Ստուպինսկի շրջան, Մոսկվայի մարզ |
Վախճանվել է | հունիսի 18, 1987 (68 տարեկան) |
Մահվան վայր | Մելիխովո (արգելոց-թանգարան), Մելիխովո, Barantsevskoye rural settlement, Չեխովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ |
Յուրի Կոնստանտինովիչ Ավդեև (ռուս.՝ Ю́рий Константи́нович Авде́ев, օգոստոսի 25, 1918, Կիյասովո, Ժիլյովո քաղաքային բնակավայր, Ստուպինսկի շրջան, Մոսկվայի մարզ - հունիսի 18, 1987, Մելիխովո (արգելոց-թանգարան), Մելիխովո, Barantsevskoye rural settlement, Չեխովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)[1], խորհրդային նկարիչ, գրող, Ա. Չեխովի պետական գրական-հուշարձանային արգելոց-թանգարանի հիմնադիրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Սերպուխինի մանկական գեղարվեստական դպրոցը, իսկ 1940 թվականին՝ Օռլովի գեղարվեստի ուսումնարանը։ 1941 թվականի օգոստոսին կամավոր մեկնել է ճակատ, եղել է Մոսկվայի կոմունիստական 3-րդ դիվիզիայի շարքերում։ Եղել է հետախույզ, կապավոր, ականաձիգ, դիվիզիայի թերթի նկարիչ։ Ստեղծել է աչքի ընկած զինվորների և սպաների դիմանկարները։
Ռազմաճակատից Յուրի Ավդեևը վերադարձել է 1944 թվականի աշնանը երեք ծանր վնասվածքներով, որոնց արդյունքում գրեթե լրիվ կուրացել է։ Հետագայում մասամբ վերականգնվել է միայն կողմային տեսողությունը։ 1947 թվականին նա նշանակվել է հաշմանդամների՝ կոճակներ պատրաստող արտելի ղեկավար։ Սակայն տարվա վերջին նա սկսել է աշխատել Սերպուխովի պատմա-գավառագիտական թանգարանում։
1951 թվականին անճանապարհ տեղանքով քայլելով հասել է մինչև Մելիխովո, որտեղ գրեթե դատարկ տեղում ստեղծել է Ա. Չեխովի պետական գրական-հուշարձանային հայտնի արգելոց-թանգարանը։
1952-1987 թվականներին Ավդեևը եղել է թանգարանի տնօրենը։ Վերականգնել է Չեխովի օրոք եղած բոլոր շինությունները։ Հավաքել է 17 հազար ցուցադրանմուշ՝ իրեր, փաստաթղթեր, ձեռագրեր, լուսանկարներ, գրողի, նրա շրջապատի, նրա ժամանակների գրքեր։ Գրել է 12 գիրք Մելիխովոյի և Մոսկվայի մարզի չեխովյան այլ վայրերի մասին։ Լինելով գրեթե կույր՝ ունեցել է բացառիկ հիշողություն։ Անգիր է հիշել Չեխովի պատմվածքները, նրա նամակների 12 հատորները։ Աշխատել է մինչև կյանքի վերջը՝ 1987 թվականը։ Թաղվել է Մելիխովո գյուղում գտնվող Քրիստոսի Ծննդյան եկեղեցու ձախ կողմնային մասում։
Կինը՝ Լյուբով Յակովլևնա Լազարենկոն է։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- По Чеховским местам Подмосковья / Рисунки художника С. М. Чехова; Пояснительный текст директора Музея-усадьбы А. П. Чехова в Мелихове Ю. К. Авдеева; Переплёт, титул, заставки художника П. Кузаняна. — М.: Московский рабочий, 1959. — 112 с. — 15 000 экз. (в пер.)
- Авдеев Ю. К. В Чеховском Мелихове. — М.: Московский рабочий, 1968. — 112 с.
- Музей-усадьба А. П. Чехова в Мелихове: Путеводитель / Составитель Ю. К. Авдеев.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Мильков В. И., Мильков В. В. Возвращение к жизни // Московский журнал. — 2015. — № 2. — С. 33.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Выставка «По чеховским местам. Живопись Ю. К. Авдеева» в Государственном литературном музее.
- Выставка Ю. Авдеева в Государственном музее — гуманитарном центре «Преодоление» имени Н. А. Островского в 2004 г.
- Чеховский вестник № 9, 2001: Вспоминая Юрия Константиновича Авдеева.
- История в лицах: найдены уникальные портреты фронтового художника // Россия 24, 17 января 2017 года.
|
- Օգոստոսի 25 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Հունիսի 18 մահեր
- 1987 մահեր
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Չեխովագետներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Կուրացած նկարիչներ
- Խորհրդային նկարիչներ
- Խորհրդային գրողներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)