Լեոնիդ Մարյագին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոնիդ Մարյագին
Ծննդյան թիվ՝փետրվարի 26, 1937(1937-02-26)[1]
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 17, 2003(2003-09-17) (66 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ՝Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDb։ID 0555722

Լեոնիդ Մարյագին (ռուս.՝ Марягин, Леонид Георгиевич, փետրվարի 26, 1937(1937-02-26)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - սեպտեմբերի 17, 2003(2003-09-17), Մոսկվա, Ռուսաստան), ռուս և խորհրդային դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1998)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1937 թվականի փետրվարի 26-ին, Մոսկվայում։

Հայրը գրող Գեորգի Մարյագինն է (1906-1972), մայրը` Ռևեկկա Յակովլևնան (1906-1985)։ Հայրական կողմի տատիկը` Մարյագինա Ուլյանան է (1882-1965)։

Եղել է ազատ ունկնդիր Միխայիլ Ռոմի կուրսում, ավարտել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիայի ռեժիսորական բաժինը։

1954-1955 թվականներին եղել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի լաբորանտ, 1959-1960 թվականներին աշխատել է տարբեր ստուդիաներում, 1960-1962 թվականներին` Նովոսիբիրսկի հեռուստատեսությունում աշխատել է որպես ռեժիսոր, 1962-1964 թվականներին աշխատել է Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում` որպես ռեժիսորի օգնական, 1964 թվականին` ռեժիսորի օգնական, երկրորդ ռեժիսոր, Մոսֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր[2], կրկնօրինակման ռեժիսոր։ 1966 թվականին ավարտել է (հեռակա կերպով) Բեմական արվեստների ռուսական պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը (Ա. Մուզիլի դասարանը)։ Հեղինակ է ավելի քան 20 սյուժեների` «Ֆիթիլ» ամսագրի համար[2]։ Դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում։ Տպագրվել է պարբերականներում, մի քանի գրքի հեղինակ է[2]։

Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը։

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965 թվական` Ձմերուկի երթը
  • 1966 թվական` Սպասելիքներ
  • 1969 թվական` Կլավա Իվանովայի մասին
  • 1970 թվական` Իմ փողոցը
  • 1973 թվական` Երկուսը ճանապարհին
  • 1974 թվական` Թռիչքը հետաձգվում է
  • 1976 թվական` Իմ գործը
  • 1978 թվական` Ձեզ սպասում է քաղաքացուհի Նիկանորովան
  • 1981 թվական` Անկոչ ընկեր
  • 1982 թվական` Ծննդյան օր
  • 1985 թվական` Հարսնացուների քաղաք
  • 1988 թվական` Թանկ հաճույք[3]
  • 1990 թվական` Ժողովրդի թշնամի` Բուխարինը
  • 1993 թվական` Տրոցկին
  • 2001 թվական` 101-րդ կիլոմետր
  • 2003 թվական` Բարև, մայրաքաղաք

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 թվական` Անկոչ ընկեր
  • 1982 թվական` Ծննդյան օր
  • 1985 թվական` Հարսնացուների քաղաք
  • 1990 թվական` Ժողովրդի թշնամի` Բուխարինը
  • 1993 թվական` Տրոցկի
  • 2001 թվական` 101-րդ կիլոմետր

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 թվական` Մոռացված մեղեդին ֆլեյտայի համար` Ֆյոդոր Դեմյանովիչ, Ֆիլիմանովի աները
  • 1999 թվական` Սերը չար է...` ալ Մագեդոն
  • 2002 թվական` Գլխավոր դերեր` Բարմին

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1986 թվականի դեկտեմբերի 31)
  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1998 թվականի հուլիսի 9)
  • Ինտերվիդենիե մրցանակներ (1971 և 1974 թվական` միջազգային կինոփառատոններ Պրահայում)` «Իմ փողոցը» և «Երկուսը ճանապարհ» հեռուստատեսային ֆիլմերի համար։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոչ միայն կինոյի մասին
  • Եղել է այդպիսի դեպք
  • Կային-չկային
  • Դիմում եմ Դուք-ով (2000 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Find A Grave — 1995.
  2. 2,0 2,1 2,2 Мирон Черненко. Континент Малая земля // «Культура», 1997, 1 марта.
  3. Мирон Черненко. Мы за ценой не постоим… // « Советский экран, 1988, № 24.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]