Ձեզ սպասում է քաղաքացուհի Նիկանորովան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձեզ սպասում է քաղաքացուհի Նիկանորովան
ռուս.՝ Вас ожидает гражданка Никанорова
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1978
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Մարյագին
Սցենարի հեղինակՎիկտոր Մերեժկո
ԴերակատարներՆատալյա Գունդարևա և Բորիսլավ Բրոնդուկով
ԵրաժշտությունՅան Ֆրենկել
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն87 րոպե
IMDbID 0078452

«Ձեզ սպասում է քաղաքացուհի Նիկանորովան» (ռուս.՝ «Вас ожидает гражданка Никанорова»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1978 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակիչ Եկատերինա Նիկանորովան երազում է «հեքիաթային արքայազնի» մասին։ Ամեն անգամ, երբ նա սիրահարվում է, նա վաճառում է տունը, դուրս գալիս կոլտնտեսությունից և հեռանում հանդիպած տղամարդու հետ, բայց հետո վերադառնում է։

Հերթական նման վերադարձից հետո նա իմանում է, որ նոր անասնաբույժ Պավել Դյոժկինին բնակեցրել են իր վաճառած տանը։ Կոլտնտեսության նախագահը դժվարությամբ համոզում է Նիկանորովային ապրել Դյոժկինի հետ հյուրանոցային պայմաններով, մինչև նրա համար այլ բնակարան գտնեն։ Սկսվում է համատեղ կյանքը նոր ծանոթի հետ։

Պավելը նուրբ, դյուրազգաց և զգույշ անձնավորություն է, որին ժամանակին լքել է իր սիրելի աղջիկը։ Մի օր նրա մոտ է գալիս ինստիտուտի ընկեր Ժենյան և սկսում սիրահետել Կատյային։ Մի քանի օր անց վերջինս որոշում է Ժենյայի հետ մեկնել քաղաք, բայց հետո վերադառնում է։ Պարզվում է, որ նա պարզապես որոշել է խանդ առաջացնել Պավելի մոտ։

Շուտով Պավելն ու Կատյան որոշում են ամուսնանալ։ Մի երեկո Դյոժկինն սկսում է նախատել Կատյային այն բանի համար, որ նա ամբողջ գյուղում լուրեր է տարածել, թե իրենք ամուսնանում են։ Նրանց միջև վեճ է տեղի ունենում։ Հաջորդ առավոտ Պավելը որոշում է տուն գնալ։

Եզրափակիչ տեսարանում Նիկանորովան Դյոժկինին կանչում է երկաթուղային կայարանի բարձրախոսով. նա լսում է այդ հայտարարությունը, բայց հեռուստադիտողի համար անհասկանալի է մնում՝ նա մեկնում է, թե վերադառնում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

 — գլխավոր դեր

Դերասան Դեր
Նատալյա Գունդարևա Կատյա Նիկոնորովա կոլտնտեսության աշխատող Կատյա Նիկոնորովա
Բորիսլավ Բրոնդուկով Պավել Իվանովիչ Դյոժկին անասնաբույժ Պավել Իվանովիչ Դյոժկին
Եվգենի Կինդինով Ժենյա Դյոժկինի ընկերն ինստիտուտից Ժենյա
Իվան Ռիժավ Լեոպոլդ Վասիլևիչ կոլտնտեսության նախագահ Լեոպոլդ Վասիլևիչ
Միխայիլ Վասկով Սլավա կոլտնտեսության վարորդ Սլավա
Գենադի Ֆրոլով Ստյոպա Նիկանորովայի «փեսացուն» Ստյոպա
Լև Բորիսով «հանրային ուժ» «հանրային ուժ»
Նատալյա Գուշչինա Լիզա Կատյայի ընկերուհին Լիզա
Վերա Նովիկովա Թամարա Դյոժկինի օգնականը Թամարա
Վալենտինա Բերեզուցկայա մորաքույր Լյուբա հարևանուհի մորաքույր Լյուբա
Լյուդմիլա Պոլյակովա Վերկա հարևանուհի Վերկա
Սվետլանա Խարիտոնովա Լյուդա հարևանուհի Լյուդա
Ալեքսանդրա Խարիտոնովա հարևանուհի
Եվգենյա Լիժինա ծեր հարևանուհի (հնչյունավորել է Մարիա Վինոգրադովան) ծեր հարևանուհի (հնչյունավորել է Մարիա Վինոգրադովան)
Ալեքսանդր Լուկյանով] կոլտնտեսական (հնչունավորել է Վադիմ Սպիրիդոնովը) կոլտնտեսական (հնչունավորել է Վադիմ Սպիրիդոնովը)
Վլադիմիր Ակիմով կոլտնտեսական կոլտնտեսական
Վլադիմիր Պրիխոդկո Դանիլիչ կոլտնտեսական Դանիլիչ
Վասիլի Ֆուշչիչ կոմբայնավար կոմբայնավար
Վիկտոր Շուլգին ոստիկան ոստիկան

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Վիկտոր Մերեժկո
  • Ռեժիսոր՝ Լեոնիդ Մարյագին
  • Օպերատոր՝ Յուրի Ավդեև, Վլադիմիր Ֆրիդկին
  • Նկարիչ՝ Անատոլի Կուզնեցով
  • Կոմպոզիտոր՝ Յան Ֆրենկել
  • Երգերը՝ Իգոր Շաֆերանի բանաստեղծությունների հիման վրա

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի նկարահանումների ժամանակ սարից նկարահանման հրապարակ է գլորվել կառավարումը կորցրած բեռնատարը։ Հրապարակում եղած մարդիկ փախել են, իսկ ֆիլմի ռեժիսոր Մարյագինը շփոթվել է և մնացել տեղում։ Նատալյա Գունդարևան, շրջվելով և հասկանալով, որ մեքենան գնում է նրա ուղղությամբ, վազել է դեպի Մարյագինը, և նրանք միասին ցատկել են մի կողմ։ Մեքենան անցել է նրանց կողքով։ Երբ երեկոյան նշել են այդ իրադարձությունը, ռեժիսորը բազմիցս կրկնել է․ «Նատաշան փրկեց իմ կյանքը»[1]։
  • Ֆիլմի թրեյլերում (ընդգրկված է եղել կինոթատրոններում այլ ֆիլմերից առաջ ցուցադրվող կինոամսագրերի կազմում) եղել է մի դրվագ, որը հանվել էր բուն ֆիլմից. պարահրապարակում տեղի ունեցած միջադեպից հետո հսկա կոլտնտեսականը Բրոնդուկովի կիսամեռ կերպարին տանում է ու նետում խոտի խրձի պես։ Առանց այդ դրվագի անհասկանալի է մնում, թե ինչու է գլխավոր հերոսուհին հսկայամարմին մարդուն ապտակում մի քանի անգամ։

Նկարահանումների վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարյագինը ցանկացել է ֆիլմը նկարահանել Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքի մոտակայքում գտնվող Ֆեդոսեևկա գյուղում, որտեղ ռեժիսորն ապրել էր իր պատանեկության տարիներին։ Այնուամենայնիվ, երկար բացակայությունից հետո գնալով իր համար հարազատ վայրեր, նա տեսել է, որ այնտեղ ամեն ինչ անճանաչելիորեն փոխվել է, և այդ իդիլական ռուսական գյուղը, որը նա հիշում էր, այլևս գոյություն չունի. քաղաքն ընդլայնվել է և իր մեջ առել Ֆեդոսեևկան։ Նկարահանումների վայրիորոնումներից հետո որոշվել է ֆիլմը նկարահանել Ռոստովի մարզում՝ Տագանրոգի մերձակա Սամբեկ գյուղում։ Երկաթուղային կայարանի մոտի դրվագը նկարահանվել է Ռոստովում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кравченко И. Сильная слабая женщина // 'Gala Биография. — 2007. — № 08. — С. 50—66.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]