Մենք նայել ենք մահվան դեմքին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենք նայել ենք մահվան դեմքին
ռուս.՝ Мы смерти смотрели в лицо
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆաում Բիրման
Սցենարի հեղինակՅուրի Յակովլև
ԴերակատարներՕլեգ Դալ, Լյուբով Մալինովսկայա, Բորիս Բիրման և Օլգա Կուզնեցովա
ՕպերատորՀենրիկ Մարանջյան
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն74 րոպե[1]

«Մենք նայել ենք մահվան դեմքին» (ռուս.՝ «Мы смерти смотрели в лицо»), 1980 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ։ Պրեմիերան տեղի է ունեցել 1981 թվականի մարտին։

Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Նաում Բիրմանը «Լենֆիլմ» կինոստուդիայում՝ Յուրի Յակովլևի սցենարով, որը գրվել է նրա «Քաղբաժնի բալերինան» (1979) գրքի հիման վրա․ սյուժեն հիմնված է իրական իրադարձությունների վրա, որոնք ներկայացնում են Արկադի Օբրանտի կողմից ռազմաճակատային երիտասարդական անսամբլի ստեղծման մասին։

Ֆիլմում օգտագործվել է երաժշտություն Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործություններից, հնչում է Օլգա Բերգգոլցի բանաստեղծությունը։ Ֆիլմի վերնագիր է դարձել «Պատանի թմբկահար» բանաստեղծության տողը (գերմաներենից ազատ թարգմանությունը՝ Միխայիլ Սվետլովի

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինգրադ, շրջափակման առաջին՝ 1941/42 ձմռան վերջը։ Բորիս Կորբուտ (նախատիպը՝ Արկադի Օբրանտ[2]), որը նախքան պատերազմը Պիոներների պալատում աշխատել է որպես բալետմայստեր, քաղաք է գալիս քաղբաժնի առաջադրանքով՝ պարախումբ հավաքել ագիտդասակի համար։ Մեծահասակ պարողներ նա չի գտնում, բայց փողոցում հանդիպում է իր նախկին աշակերտներից մեկին։ Այդ ժամանակ Կորբուտը որոնում է անսամբլի ողջ մնացած մասնակիցներին։ Փորձերը տանջալի են, բայց շուտով պատանիներն առաջին համերգն են տալիս առաջնագծից վերադարձած մարտիկների համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Օլեգ Դալ Կորբուտ կարմիրբանակային Կորբուտ Պիոներների պալատի նախկին բալետմայստեր
Լյուբով Մալինովսկայա մորաքույր Վալյա բուժքույր մորաքույր Վալյա Պիոներների պալատի նախկին հանդերձաբան (հնչյունավորել է Վերա Տիտովան)
Լարիսա Տոլկաչյովա  Թամարա Սամսոնովա
Յուրա Ժուկով  Վադիկ Լոժբինսկի Վադիկ Լոժբինսկի
Բորիս Բիրման (լուսագրերում՝ Բորյա Նաումով)  Սերյոժա Մարկով Սերյոժա Մարկով
Օլգա Կուզնեցովա  Ժենյա Սլաստնայա Ժենյա Սլաստնայա
Յուլյա Սլեզկինսկայա  Ալլա Պետունինա Ալլա Պետունինա
Սաշա Դովգալև  Շուրիկ Շչերբակով Շուրիկ Շչերբակով
Սաշա Զենկևիչ  Վիտյա Կոչնև Վիտյա Կոչնև
Իգոր Կուստով Իգոր Ուսին Իգոր Ուսին
Յուրա Ֆեոդորով  Լյովուշկա Սնեգիրյով Լյովուշկա Սնեգիրյով

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանի պարողների դերերը կատարում էին Վագանկովյան ուսումնարանի ուսանողները. բացառություն է Բորիս Բիրմանը՝ ռեժիսորի որդին, որը դպրոցական է։

Ֆիլմը եղել է Օլեգ Դալի նախավերջին կինոնկարը։ Ալեքսանդր Մուրինը, որը ճանաչել է Օբրանտին, հիշել է[3]․ Դալը, պատրաստվելով դերին, նրան խնդրել է պատմել Օբրանտի մասին («Ինձ համար թանկ է այդ մարդու ամեն մի գիծը»)։ Երբ արդեն Դալի մահից հետո Մուրինը դիտել է ֆիլմը, նրան ցնցել է տեսարաններից մեկը․

Բալետմայստերը (Դալ) քայլում է լենինգրադյան փողոցում։ Սառել են տրամվայները, կախված են կտրված լարերը. Վերքն իրեն զգացնել է տալիս։ Նա կռանում է, կորանում։ Բայց հիշեց, որ ինքն արտիստ է։ Եվ քայլվածքը դարձավ թեթև, մեջքն ուղղվեց։ Ճիշտ այնպես, ինչպես Օբրանտը, որը հեռանաում էր Նևսկիով։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Յուրի Յակովլև
  • Բեմադրող ռեժիսոր՝ Նաում Բիրման
  • Բեմադրող օպերատոր՝ Հենրիկ Մարանջյան
  • Բեմադրող նկարիչ՝ Բելլա Մանևիչ
  • Հնչյունային օպերատոր՝ Իգոր Վիգդորչիկ
  • Բալետմայստեր՝ Նելլի Ռաուդսեպ, որը եղել է Ռազմաճակատի երիտասարդական անսամբլի առաջին մասնակիցների թվում[4]։

Մրցանկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀամԼԿԵՄ Կաունասի քաղկոմի մրցանակ 1981 թվականի Վիլնյուսի համամիութենական կինոփառատոնում ռազմահայրենասիրական թեմայի հաջող իրականացման համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20120331215624/http://www.lenfilm.ru/catalogue/cat_1980.htm
  2. 2,0 2,1 «Мы смерти смотрели в лицо» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003
  3. Александр Мурин. «Ой вы, куры» // «Нева». — 2006. — № 6.
  4. Алянский Ю. Л. Танец в огне // Дети военной поры / Сост. Э. Максимова. — М.: «Политиздат», 1984.