Օլգա Բելլ
Օլգա Բելլ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1983[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և ԱՄՆ |
Կրթություն | Նոր Անգլիայի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, դաշնակահարուհի և կոմպոզիտոր |
Կայք | bellinspace.com |
Olga Bell Վիքիպահեստում |
Օլգա Բելլ (ծննդյամբ Օլգա Բալաշովա, հոկտեմբերի 3, 1983[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ամերիկացի երաժիշտ (դաշնակահար), կոմպոզիտոր և երգերի հեղինակ։ Dirty Projectors խմբի նախկին անդամ[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Մոսկվայում։ Յոթ տարեկանում մոր հետ միասին գաղթել է Անքորիջ, Ալյասկա։
Ալյասկայում դաշնամուր նվագել է սովորել ռուս դաշնակահար Սվետլանա Վելիչնոյի մոտ[4]։ 2005 թվականին ավարտել է Նոր Անգլիայի կոնսերվատորիան (Բոստոն), որից հետո մեկնել է Նյու Յորք և սկսել է իր ուժերը փորձել հանրամատչելի երաժշտությունում (այդ թվում էլեկտրոնային)։ Միաժամանակ հինգ տարվա ընթացքում գումար է աշխատել դաշնամուրի դասեր տալով և նվագակցելով թատրոնում[5]։
2007 թվականին իր հավաքած խումբը թողարկել է Bell ալբոմը։ 2011 թվականին Գուննար Օլսենի (անգլ.՝ Gunnar Olsen) և Ջեյսոն Նեյզերի (անգլ.՝ Jason Nazary) հետ թողարկել է Diamonite էլեկտրո֊փոփ ալբոմը[6]։ Ոչ երկար ժամանակ Chairlift փոփ֊ռոք խմբի անդամ է եղել, հետո մտել է Dirty Projectors֊ի կազմի մեջ՝ որպես ստեղնահար և վոկալիստ[3][7]։ Նաև համագործակցել է մուլտիինստրումետալիստ Թոմ Վեկի հետ (Nothankyou դուետ)։
2014 թվականին թողարկել է Կրայ էթնո ալբոմը, ըստ Օլգայի խոսքի, «իրապես ակադեմիական ստեղծագործություն՝ 12 հոգանոց անսամբլի համար (չնայած նրանց մեջ կային և՛ թմբկահար, և՛ բասիստ, և՛ կիթառահար)»[4]։ Ալբոմի յուրաքանչյուր ստեղծագործություն նվիրված է այդ ժամանակ գոյություն ունեցող Ռուսաստանի Դաշնության մի մասին։ Ստեծագործության ստեղծմանը նախորդել է լուրջ նախապատրաստական աշխատանքներ. «Ես կարդացել եմ բոլորը, որը կարողացել եմ, իմ մայրը, ով դեռ Մոսկվայում ունեցել է իր ռադիոհաղորդումը երաժշտության վերաբերյալ, պատմել է ինձ կազակների մասին, իրենց երգեցողության մասին, գումարած իր ընկերներից մեկը ուղարել է ինձ ամբողջ դաշտային գրառումների թղթապանակը։ Եվ այդպես շարունակ ես փնտրել եմ բոլորը, ներառյալ մինչև բնության ինչ-որ ձայներ. հւշում եմ Ծովամերձ երկրի մասին մի տեսանյութ էի դիտում, որը ձայնագրել է գրանցիչը, թե ինչպես էին անտառում վազում վագրերը։ Իսկ մյուսը պարզապես մի ծովափնյա փոքրիկ թռչունի երգ է ձայնագրել, և ես ներդրել եմ իր մասը երգի մեջ, այն հնչում էր գրեթե ինչպես կիթառ»[4]։ Մի քանի ստեղծագործությունների տեքստեր ինքնին ներկայացնում են ֆոլկլորային ստեղծագործություն, մնացածը՝ հեղինկային (նրանց վրա աշխատելիս Օլգային օգնել է մայրը՝ Մարինան)[8]։
Ալբոմը քննադատների կողմից դրական կարծիքի է արժանացել[9][10]՝ մասնավորապես «Վոլնա»-յի գրախոսի կողմից, ով նշում է ալբոմի ոճաբանական էկլեկտիկականությունը («հիշում է ոչ միայն Բելդին, երևում է, որ Օլգա Բելլին շատ է օգնել Dirty Projectors֊ի և Chairlift֊ի հետ աշխատանքի փորձը, սակայն այստեղ երևում է IDM֊ի հանդեպ սերը, և մինիմալիստ կոմպոզիտորները»), եզրակացրել է, որ «բավականին հեգնական կերպով է ստացվել այս տարվա լավագույն ռուսալեզու սկավառակներից մեկը»[11]
2016 թվականին թողարկել է երրորդ ստուդիական ալբոմը՝ Tempo ալբոմը[12][13], վերադառնալով էլեկտրոնային երաժշտությանը։ «Երրորդ մենակատար սկավառակում Բելլը գնում է գլիտչ և տեխնո, ցանկացած այլ դեպքում նման փոփոխությունները տարակուսանք կառաջացնեն, բայց Tempo֊ի էմոցիաները Օլգան հրաշալի պատմել է ալբոմի շապիկի միջոցով, որի վրա դերասանուհին դավադրությամբ ժպտում է և դրանով վարպետորեն բուռն ոգևորությամբ սպանում է[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Dinitz, Ken (1999 թ․ նոյեմբերի 15). «PIANIST TAKES CIVIC ORCHESTRA TO NEW HEIGHTS». Alaska Dispatch News. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 3,0 3,1 «Vampire Weekend Close Out Pitchfork Festival With New Material // Joe Pinsker, Rolling Stone». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Россия — это про тяжесть бытия»: Ольга Белл о двойной творческой идентичности // А. Горбачёв, Афиша Волна
- ↑ «The Muse of Ice: Olga Bell». Paganwood. 2014 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Bell Diamonite // Frank Mojica, Consequence of Sound
- ↑ Anderson, Stacey (2014 թ․ ապրիլի 30). «Breaking From Her Norm to Connect With Her Tradition». The New York Times. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Ольга Белл «В русской музыке всегда присутствует подтекст неизбывной тоски» // Д. Курикин, Звуки.ру
- ↑ Olga Bell, Krai, review: 'fresh and challenging' // Brown, Helen, The Telegraph
- ↑ Olga Bell — Край (Krai) // Jayson Greene, Pitchfork
- ↑ Olga Bell «Krai» // Афиша Волна, 2 мая 2014
- ↑ Williams, Hannah (2016 թ․ հունիսի 14). «Review: Olga Bell». The Quietus. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Olga Bell Tempo // Katie Beswick, Loud and Quiet, Issue 76
- ↑ Обратный отсчет #227: альбомы недели // В. Панферов, Звуки.ру
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт
- Канал на YouTube
- Olga Bell BELL (Music Fashion Magazine, 2009)
- Olga Bell (The Great Discontent, 2012)
- «Reckoning with my Russianness»: Olga Bell on Origin/Outcome Արխիվացված 2017-04-27 Wayback Machine (Walker Art Center, 2014)
- Nika Danilova (Zola Jesus) Talks Olga Bell’s Krai (The Talk House, 2014)
- Беседа с Александром Каном в лондонской студии Би-би-си
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Բելլ» հոդվածին։ |
|