Օլգա Բելլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Բելլ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3, 1983(1983-10-03)[1] (40 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
ԿրթությունՆոր Անգլիայի կոնսերվատորիա
Մասնագիտությունհեղինակ-կատարող, դաշնակահարուհի և կոմպոզիտոր
Կայքbellinspace.com
 Olga Bell Վիքիպահեստում

Օլգա Բելլ (ծննդյամբ Օլգա Բալաշովա, հոկտեմբերի 3, 1983(1983-10-03)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ամերիկացի երաժիշտ (դաշնակահար), կոմպոզիտոր և երգերի հեղինակ։ Dirty Projectors խմբի նախկին անդամ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մոսկվայում։ Յոթ տարեկանում մոր հետ միասին գաղթել է Անքորիջ, Ալյասկա։

Ալյասկայում դաշնամուր նվագել է սովորել ռուս դաշնակահար Սվետլանա Վելիչնոյի մոտ[4]։ 2005 թվականին ավարտել է Նոր Անգլիայի կոնսերվատորիան (Բոստոն), որից հետո մեկնել է Նյու Յորք և սկսել է իր ուժերը փորձել հանրամատչելի երաժշտությունում (այդ թվում էլեկտրոնային)։ Միաժամանակ հինգ տարվա ընթացքում գումար է աշխատել դաշնամուրի դասեր տալով և նվագակցելով թատրոնում[5]։

2007 թվականին իր հավաքած խումբը թողարկել է Bell ալբոմը։ 2011 թվականին Գուննար Օլսենի (անգլ.՝ Gunnar Olsen) և Ջեյսոն Նեյզերի (անգլ.՝ Jason Nazary) հետ թողարկել է Diamonite էլեկտրո֊փոփ ալբոմը[6]։ Ոչ երկար ժամանակ Chairlift փոփ֊ռոք խմբի անդամ է եղել, հետո մտել է Dirty Projectors֊ի կազմի մեջ՝ որպես ստեղնահար և վոկալիստ[3][7]։ Նաև համագործակցել է մուլտիինստրումետալիստ Թոմ Վեկի հետ (Nothankyou դուետ)։

2014 թվականին թողարկել է Կրայ էթնո ալբոմը, ըստ Օլգայի խոսքի, «իրապես ակադեմիական ստեղծագործություն՝ 12 հոգանոց անսամբլի համար (չնայած նրանց մեջ կային և՛ թմբկահար, և՛ բասիստ, և՛ կիթառահար)»[4]։ Ալբոմի յուրաքանչյուր ստեղծագործություն նվիրված է այդ ժամանակ գոյություն ունեցող Ռուսաստանի Դաշնության մի մասին։ Ստեծագործության ստեղծմանը նախորդել է լուրջ նախապատրաստական աշխատանքներ. «Ես կարդացել եմ բոլորը, որը կարողացել եմ, իմ մայրը, ով դեռ Մոսկվայում ունեցել է իր ռադիոհաղորդումը երաժշտության վերաբերյալ, պատմել է ինձ կազակների մասին, իրենց երգեցողության մասին, գումարած իր ընկերներից մեկը ուղարել է ինձ ամբողջ դաշտային գրառումների թղթապանակը։ Եվ այդպես շարունակ ես փնտրել եմ բոլորը, ներառյալ մինչև բնության ինչ-որ ձայներ. հւշում եմ Ծովամերձ երկրի մասին մի տեսանյութ էի դիտում, որը ձայնագրել է գրանցիչը, թե ինչպես էին անտառում վազում վագրերը։ Իսկ մյուսը պարզապես մի ծովափնյա փոքրիկ թռչունի երգ է ձայնագրել, և ես ներդրել եմ իր մասը երգի մեջ, այն հնչում էր գրեթե ինչպես կիթառ»[4]։ Մի քանի ստեղծագործությունների տեքստեր ինքնին ներկայացնում են ֆոլկլորային ստեղծագործություն, մնացածը՝ հեղինկային (նրանց վրա աշխատելիս Օլգային օգնել է մայրը՝ Մարինան)[8]։

Ալբոմը քննադատների կողմից դրական կարծիքի է արժանացել[9][10]՝ մասնավորապես «Վոլնա»-յի գրախոսի կողմից, ով նշում է ալբոմի ոճաբանական էկլեկտիկականությունը («հիշում է ոչ միայն Բելդին, երևում է, որ Օլգա Բելլին շատ է օգնել Dirty Projectors֊ի և Chairlift֊ի հետ աշխատանքի փորձը, սակայն այստեղ երևում է IDM֊ի հանդեպ սերը, և մինիմալիստ կոմպոզիտորները»), եզրակացրել է, որ «բավականին հեգնական կերպով է ստացվել այս տարվա լավագույն ռուսալեզու սկավառակներից մեկը»[11]

2016 թվականին թողարկել է երրորդ ստուդիական ալբոմը՝ Tempo ալբոմը[12][13], վերադառնալով էլեկտրոնային երաժշտությանը։ «Երրորդ մենակատար սկավառակում Բելլը գնում է գլիտչ և տեխնո, ցանկացած այլ դեպքում նման փոփոխությունները տարակուսանք կառաջացնեն, բայց Tempo֊ի էմոցիաները Օլգան հրաշալի պատմել է ալբոմի շապիկի միջոցով, որի վրա դերասանուհին դավադրությամբ ժպտում է և դրանով վարպետորեն բուռն ոգևորությամբ սպանում է[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Dinitz, Ken (1999 թ․ նոյեմբերի 15). «PIANIST TAKES CIVIC ORCHESTRA TO NEW HEIGHTS». Alaska Dispatch News. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. 3,0 3,1 «Vampire Weekend Close Out Pitchfork Festival With New Material // Joe Pinsker, Rolling Stone». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Россия — это про тяжесть бытия»: Ольга Белл о двойной творческой идентичности // А. Горбачёв, Афиша Волна
  5. «The Muse of Ice: Olga Bell». Paganwood. 2014 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  6. Bell Diamonite // Frank Mojica, Consequence of Sound
  7. Anderson, Stacey (2014 թ․ ապրիլի 30). «Breaking From Her Norm to Connect With Her Tradition». The New York Times. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  8. Ольга Белл «В русской музыке всегда присутствует подтекст неизбывной тоски» // Д. Курикин, Звуки.ру
  9. Olga Bell, Krai, review: 'fresh and challenging' // Brown, Helen, The Telegraph
  10. Olga Bell — Край (Krai) // Jayson Greene, Pitchfork
  11. Olga Bell «Krai» // Афиша Волна, 2 мая 2014
  12. Williams, Hannah (2016 թ․ հունիսի 14). «Review: Olga Bell». The Quietus. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  13. Olga Bell Tempo // Katie Beswick, Loud and Quiet, Issue 76
  14. Обратный отсчет #227: альбомы недели // В. Панферов, Звуки.ру

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Բելլ» հոդվածին։