Օզուրգեթի գավառ
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Քութայիսի նահանգ | ||
Ներառում է | 23 համայնք | ||
Վարչկենտրոն | Օզուրգեթ | ||
Խոշորագույն քաղաք | Օզուրգեթ | ||
Հիմնական լեզու | Վրացերեն, ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 90․326 | ||
Ազգային կազմ | Վրացիներ (95 %) | ||
Կրոնական կազմ | |||
Տարածք | 2,033 | ||
Հիմնադրված է | 1846 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Գուրիա | ||
Օզուրգեթի գավառ, վարաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1846-1918 թվականներին մտել է Քութայիսի նահանգի կազմի մեջ։
Գավառի կենտրոնը Օզուրգեթ քաղաքն էր։ Ներառել է ժամանակակից Գուրիայի մարզը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը կազմվել է 1846 թվականին՝ պատմական Գուրիայի իշխանության տարածքում։ Այդ ժամանակ ամբողջ Անդրկովկասը բաժանված էր երկու վարչաքաղաքական միավորի՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ 1846 թվականին Անդրկովկասում տեղի են ունենում վարչական փոփոխություններ, և ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախիի ու Դերբենդի նահանգները։
1905-1907 թվականների Ռուսական հեղափոխության ընթացքում Օզուրգեթի գավառում բռնկվել է հուժկու գյուղացիական ապստամբություն։ Ստեղծվել է Գուրիայի հանրապետությունը (1905 նոյեմբեր-1906 հունվար), որը, թեև իր կարճ կյանքին և գործունյա ու կենսունակ չլինելուն, առաջին հանրապետությունն էր Անդրկովկասի տարածքում։
1918 թվականին Օզուրգեթի գավառը Քութայիսի նահանգի կազմում մտել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության կազմի մեջ, իսկ 1921 թվականից՝ Խորհրդային Վրաստանի կազմի մեջ։ Ընթացքում կրել է որոշակի փոփոխություններ
1930 թվականին գավառը բաժանվում է երեք շրջանի՝ Օզուրգեթի, Լանչխութի և Չոխատաուրի։ 1934 թվականին Օզուրգեթն անվանափոխվել է «Մախարաձե»՝ տեղացի կոմունիստ հեղափոխական Ֆիլիպ Մախարաձեի անունով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1897 թվականին գավառի բնակչությունը կազմել էր 90326[1] մարդ, այդ թվում՝
Գավառի կենտրոն Օզուրգեթ քաղաքում բնակվել է 4710 մարդ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1913 թվականին գավառի կազմում եղել են 23 գյուղական համայնքներ[3]՝
- Ակեթի - գ. Ակեթ (այժմ՝ Ներքին և Վերին Ակեթ)
- Ամաղլեբայի - գ. Ամաղլեբա
- Ասկանայի - գ. Ասկանա
- Ացանայի - գ. Ացանա
- Բախվի - գ. Բախվ (այժմ՝ Զեդա Բախվ և Քվեդա Բախվ)
- Բասիլեթի - գ. Բասիլեթ
- Գուրիանթայի - գ. Գուրիանթա
- Դվաբզուի - գ. Դվաբզու
- Էրկեթի - գ. Էրկեթ (այժմ՝ Ներքին և Վերին Էրկեթ)
- Լանչխութի - ավան Լանչխութ
- Խվարբեթի - գ. Խվարբեթ
- Ձիմիթի - գ. Ձիմիթ
- Միքել-Գաբրիելի - գ. Միքել-Գաբրիել
- Նանեյշվիլի Սեուլ - գ. Նանեյշվիլի Սեուլ,
- Ներքին Խեթ - գ. Ներքին Խեթ
- Նիգոյիթի - գ. Նիգոյիթ
- Շեմոքմեդի - գ. Շեմոքմեդ
- Չոբաթի - գ. Չոբաթ,
- Չոչխաթի - գ. Չոչխաթ
- Ջվարցխմայի - գ. Ջվարցխմա
- Ջումաթի - գ. Ջումաթ
- Սուրեբի - գ. Փարցխմա (այժմ՝ Միջին և Վերին Սուրեբ)
- Փարցխմայի - գ. Փարցխմա (այժմ՝ Միջին և Վերին Փարցխմա)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
1830-ականներ
-
1870-ականներ
-
Հեռագրատուն
-
Հյուրատուն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Первая Всеобщая перепись населения Российской империи 1897 года. Наличное население в губерниях, уездах, городах Российской Империи (без Финляндии). Кутаисская губерния» ((ռուսերեն)). demoscope.ru. 2016 թ․ փետրվարի 22.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Распределение населения по родному языку. Озургетский уезд» ((ռուսերեն)). demoscope.ru. 2016 թ․ փետրվարի 22.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։