Քրիստոնեությունը Եգիպտոսում
Եգիպտոսում քրիստոնեությունը փոքրամասնության կրոն է հանդիսանում, 2019 թվականին Եգիպտոսում քրիստոնյաների թիվը կազմում է բնակչության մոտ 30 %-ը (40,3 միլիոն մարդ)[1]։ 2005 թվականի մեկ այլ տվյալներով երկրի բնակչության 10-20 %-ը քրիստոնյաներ էին[2]։ Եգիպտոսում քրիստոնյաների բացարձակ մեծամասնությունը պատկանում է Ղպտի ուղղափառ եկեղեցուն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եգիպտոսի ժամանակակից բնակչությունը բաղկացած է հիմնականում երկու ժողովուրդներից՝ բնիկ եգիպտացիներից և արաբներից։ Եգիպտացիները (ավանդաբար կոչվում են ղպտիներ, արաբ. قبط /kubt/ - եգիպտացի) այսօր, ըստ տարբեր աղբյուրների, կազմում են Եգիպտոսի բնակչության 5 %-ից (արաբական աղբյուրներ) մինչև 22 % (ղպտական աղբյուրներ) և դավանում են բացառապես քրիստոնեություն, մինչդեռ արաբները դավանում են իսլամ։
Չեզոք աղբյուրները եգիպտացիների թիվը գնահատում են 18 միլիոն, որից 14 միլիոնն ապրում է Եգիպտոսում (Եգիպտոսի բնակչության 15 %-ը), իսկ մնացած 4 միլիոնը՝ սփյուռքում[3][4]։
Եգիպտոսում քրիստոնեությունը սկսեց տարածվել 1-ին դարում, Մարկոս Ավետարանիչը համարվում է երկրում քրիստոնեական եկեղեցու հիմնադիրը։ 395-400 թվականներին քրիստոնեությունը դարձավ երկրի պետական կրոնը։ 451 թվականին ստեղծվեց Եգիպտոսի ազգային եկեղեցին։
618 թվականին Եգիպտոսը գրավվեց Սասանյան Պարսկաստանի կողմից։ Բազմաթիվ մոնոֆիզիտներ, որոնք ապրում էին Եգիպտոսում և բռնադատվում էին 451 թվականի Քաղկեդոնի ժողովից հետո, ցանկություն չունեին օգնություն ցուցաբերել կայսերական զորքերին, ուստի նրանք պատրաստակամորեն աջակցեցին Պարսկաստանի Շահնշահ Խոսրով II-ին[5]։ Միևնույն ժամանակ, սակայն, պարսիկների պարտությունից հետո նրանք դիմադրություն ցույց չտվեցին բյուզանդացիներին[6][7], քանի որ նրանցից շատերին դուր չէր գալիս պարսկական օկուպացիան, որը տևեց մինչև 628 թվականը, երբ կայսրությունների միջև խաղաղության պայմանների համաձայն Եգիպտոսը վերադարձվեց Բյուզանդիային։ Բայց արդեն 639 թվականին Ամրա իբն ալ-Ասայի արաբական բանակը ներխուժեց Եգիպտոս և ավերեց երկիրը։ 645 թվականին արաբները վերջապես գրավեցին Եգիպտոսը։ Սկսվեց երկրի բռնի իսլամացումը։ Շատ եգիպտացիներ սպանվեցին, շատերը իսլամ ընդունվեցին և արաբացվեցին։ Երկիրը ակտիվորեն բնակեցված էր Արաբական թերակղզու արաբներով։
7-րդ դարում արաբների կողմից Եգիպտոսի գրավումից մինչև մեր օրերը Եգիպտոսում արաբների թիվը գնալով աճում էր, իսկ եգիպտացիների թիվը նվազում էր։ 14-րդ դարում Եգիպտոսում արաբների թիվն արդեն համեմատելի էր բնիկ եգիպտացիների թվի հետ[8]։ 19-րդ դարում Եգիպտոսի բնակչությունն արդեն 60 %-ով բաղկացած էր իսլամադավան արաբներից և միայն 40 %-ով՝ քրիստոնյա եգիպտացիներից։ 20-րդ դարի վերջին Եգիպտոսում արաբների թիվն արդեն հասել էր 80 %-ի, իսկ ղպտիների թիվը կրճատվել էր մինչև 20 %-ի։ Այսօր բնիկ եգիպտացիները կազմում են Եգիպտոսի բնակչության միայն 15 %-ը՝ արաբների 85 %-ի դիմաց։
Ղպտիների (եգիպտացիների) հետապնդում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև ղպտիները (եգիպտացիները) տարիներ շարունակ հետապնդվում են, սակայն Human Rights Watch-ի տվյալներով՝ վերջին տարիներին նկատվում է «կրոնական անհանդուրժողականության աճ» և ղպտիների նկատմամբ բռնության աճ, և կառավարությունն ի վիճակի չէ արդյունավետորեն հետաքննել և պատժել հետապնդման մեղավորներին[9][10]։ Մեծ խնդիր է նաև ղպտի աղջիկների և կանանց առևանգման դեպքերը[11][12]։
Ղպտի աղջիկներն ու կանայք հաճախ են առևանգումների զոհ դառնում, նրանց ստիպում են իսլամ ընդունել և ամուսնանալ մուսուլմանի հետ[13][14]։
Ղպտի ուղղափառ եկեղեցին ղեկավարում է Ալեքսանդրիայի պապը և Պատրիարք Թեոդոր Սրբազանը։
Ալեքսանդրիայի պատրիարքություն ունեցող այլ եկեղեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդրիայի ուղղափառ եկեղեցի
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
- Ղպտի կաթոլիկ եկեղեցի
- Անտիոքի, Ալեքսանդրիայի և Երուսաղեմի հունական Մելքիտ կաթոլիկ պատրիարքություն
Այլ եկեղեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնեական այլ խմբերի թվում են կաթոլիկները (բնակչության 1 %-ից պակաս), բողոքականները (100 000), կան նաև սիրիացի ուղղափառներ, հայ ուղղափառներ և յոթերորդ օրվա ադվենտիստներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուրբ Էնթոնիի վանք, III-XVI դարեր
-
10-րդ դարի որմնանկար
-
Մակարիոս Մեծի վանք, 360-860 թվականներ
-
Մարիամ Աստվածածնի վանք, 5-րդ դար
-
Թեբեի Պողոսի վանք, 5-րդ դար
-
Կահիրեի Ս. Սիմեոն կոշկակարի վանքի քարանձավային տաճարային համալիր, 10-րդ դար
-
Սինա լեռը և Եգիպտոսի Սուրբ Եկատերինայի վանքը (էլ Գրեկո, 1560-1565)
-
Սուրբ Եկատերինայի վանքը Սինայում, IV-VI դարերում
-
Սուրբ Մարիամ եկեղեցի (Կահիրե), 7-րդ-ից 9-րդ դարերում
-
Մանուկ Հիսուսի Սուրբ Թերեզայի տաճար
-
Կահիրեի Սուրբ Աստվածածնի Ավետման տաճար, 1885 թվական
-
Միքայել հրեշտակապետի տաճարը Ասուանում
-
Սպիտակ վանքի բակ
-
Սպիտակ վանքի տեսարանը արևելյան կողմից
-
Սուրբ Մարկոսի տաճարի ներքին հարդարանքը
-
Ղպտի տաճար Տանտայում
-
Դեյր Սուրիանի վանք
-
Ալեքսանդրիայի Սուրբ Մարկոսի ղպտի տաճարը
-
Ավետման տաճար Ալեքսանդրիայում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oman, Charles. Europe, 476-918, Volume 1. — Macmillan, 1893.
- Fouracre, Paul. The New Cambridge Medieval History: c. 500–c. 700. — Cambridge University Press, 2006. — ISBN 0521362911
- Kaegi, Walter Emil. Heraclius: Emperor of Byzantium. — Cambridge University Press, 2003. — ISBN 0521814596
- Reinink, Bernard H.; Stolte, Geoffrey. The reign of Heraclius (610–641). — Groningen, Rijksuniversiteitte: Peeters Publishers, 2002. — ISBN 9042912286
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Table of Christian Population as Percentages of Total Population by Country Արխիվացված 2017-05-11 Wayback Machine. Pew Research Center.
- ↑ Khairi Abaza and Mark Nakhla (2005 թ․ հոկտեմբերի 25). «The Copts and Their Political Implications in Egypt». The Washington Institute.
- ↑ «Egypt from "The World Factbook"». American Central Intelligence Agency (CIA). 2008 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «The Copts and Their Political Implications in Egypt». Washington Institute for Near East Policy. 2005 թ․ հոկտեմբերի 25.
- ↑ Fouracre, 2006, էջ 296
- ↑ Kaegi, 2003, էջ 30
- ↑ Reinink & Stolte, 2002, էջ 235
- ↑ Kamil, Jill (1997). Coptic Egypt: History and Guide. Cairo: American University in Cairo.
- ↑ Egypt and Libya: A Year of Serious Abuses, hrw.org, January 24, 2010
- ↑ Zaki, Moheb (2010 թ․ մայիսի 18). «Egypt's Persecuted Christians». The Wall Street Journal. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
- ↑ United States. Congress. Commission on Security and Cooperation in Europe Escalating Violence Against Coptic Women and Girls: Will the New Egypt be More Dangerous than the Old? : Hearing before the Commission on Security and Cooperation in Europe, One Hundred Twelfth Congress, Second Session, July 18, 2012. — Washington, DC: Government Printing Office, 2012.
- ↑ Masress : Sectarian tensions rise in wake of crime boss death
- ↑ Abrams, Joseph (2010 թ․ ապրիլի 21). «House Members Press White House to Confront Egypt on Forced Marriages». foxnews.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Christian minority under pressure in Egypt». BBC News. 2010 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
|