Քունջութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քունջութ
Քունջութ
Քունջութ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ջութազգիներ (Pedaliaceae)
Ցեղ Քնջութ (Sesamum)
Տեսակ Քունջութ (S. indicum)
Միջազգային անվանում
Sesamum indicum

Քունջութ (Sesame), սեզամ, քունջութազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 35 տեսակ։ Մշակվել է հիմնականում հնդկական Քունջութ՝ սուսամը (s․ indicum), որն ունի 2 ենթատեսակ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամյա բույս է, 1-2 մ բարձրությամբ, ճյուղավոր, կանգուն ցողունով, թավոտ, տերևները կոթունավոր են, մեկ բույսի սահմանում ըստ ձևի խիստ տարբեր՝ նշտարաձև կամ կտրտված, ծաղիկները՝ խոշոր (4 սմ), վարդագույն, մանուշակագույն կամ սպիտակ։ Պտուղը տուփիկ է, 3-5 սմ երկարությամբ, հիմնականում 4 բնանի։

Սերմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերմերը տափակ են, ձվաձև։ Քունջութը լուսասեր, ջերմասեր, խոնավասեր բույս է։ Քունջութի սերմերը պարունակում են 50–65% յուղ, մինչև 24% սպիտակուցներ, քուսպը՝ համապատասխանաբար՝ 10% և 40%։ Քուսպն արժեքավոր կեր է։

Հայրենիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քունջութի հայրենիքը Աֆրիկան է։ Հայաստանում հայտնի է եղել «կնճութ», «կնջիթ» և «կանճութ» անուններով։ ԽՍՀՄ–ում քունջութ մշակվում է փոքր տարածություններով Թուրքմենիայում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Կրասնոդարի երկրամասում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 501