Քոլին Դոնել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոլին Դոնել
Ծնվել էհոկտեմբերի 9, 1982(1982-10-09)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
ԿրթությունԻնդիանայի համալսարան և Kirkwood High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և երգիչ
Ամուսին(ներ)Patti Murin?[2]

Քոլին Դոնել (անգլ.՝ Colin Donnell, հոկտեմբերի 9, 1982(1982-10-09)[1], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ով հայտնի է Թոմի Մերլինի դերով The CW«Նետ» հեռուստասերիալում, Սքոթի Լոքհարթ դերով Showtime«Սիրահարները» հեռուստասերիալում և Բժիշկ Քոնոր Ռոդսի դերով NBC«Չիկագոյի բժիշկները» հեռուստասերիալում։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնելը ծնվել է Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում։ Եղել է կրտսերը երեք եղբայրների մեջ։ Նա ունի իռլանդական և ֆրանսիական ծագում։ Նա նվագել է կիթառ և հաճախել է երգի դասերի 17 տարեկան հասակում։ Դոնելը ավարտել է Ինդիանայի համալսարանը 2005 թվականին[3][4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնելը շրջագայել է երկրով այնպիսի մյուզիքլների համար, ինչպիսիք են «Մամա Միան» և «Չարը»։ Իր առաջին բեմական դերը նա կատարել է «Ջերսիի տղաները» մյուզիքլում։ Նա նաև խաղացել է «Հանդիպիր ինձ Սենթ Լուիսում», «Խելագարություն», «Ինչ էլ, որ պատահի» և այլ մյուզիքլներում։ Իր առաջին հեռուստատեսային դերը եղել է Մայք Ռեսքինի դերը «Պան Էմ» հեռուստասերիալում 2011 թվականին։ Այս դեբյուտը 2012 թվականին թույլ տվեց նրան ստանալ դեր «Նետ» հեռուստասերիալում, մարմնավորելով Թոմի Մերլինին[5]։

2015 թվականին Դոնելը ստանում է հիմնական դերերից մեկը NBC հեռուստաալիքի «Չիկագոյի բժիշկները» հեռուստասերիալում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն
Տարի Անվանում Իրական անվոնում Դեչ Նշումներ
2011-2012 Պան Էմ Pan Am Մայք Ռեսքին 4 սերիա
2012-2013, 2014, 2015 Նետ Arrow Թոմի Մերլին Երկրորդական դեր, 26 սերիա
2014 Հետաքրքրող անձ Person of Interest Բիլի 1 սերիա
2014 Անմոռանալի Unforgettable Ագենտ Սթոուն Սերիա։ «Ֆրեշ և արյուն»
2014 Սիրահարները The Affair Սքոթի 9 սերիա
2014 Լորայի առեղծվածները The Mysteries of Laura Դանիել Սերիա։ «The Mystery of the Dysfunctional Dynasty»
2015 Չիկագոյի բժիշկները Chicago Med Քոնոր Ռոուդս Հիմնական դեր
Թատրոն
Տարի Անվանում Դեր Նշումներ
2005 Համարյա երկինք։ Ջոն Դենվերի երգերը ր պատմությունները (Almost Heaven: Songs and Stories of John Denver) Տղամարդու դերեր
2005-2007 «Ջերսիի տղաները» (Jersey Boys) Հենք Մեժդեվսկի
2006 «Հիսուս Քրիստոս Սուպերաստղ» (Jesus Christ Superstar) Փիթեր
«Հանդիպիր ինձ Սենթ Լուիսում» (Meet Me in St. Louis)[6] Ջոն Թրուիթ
2007 «Մամա Միա» (Mamma Mia!)
«Խելագարություն» (Follies) Երիտասարդ Բեն
«Me, Myself and I»[7] Օթո
2008 «High School Musical on Stage!» Թրոյ Բոլթոն[8]
2009 «Չար» (Wicked) Ֆիերո
2010 «Johnny Baseball» Ջոնի Օ՛Բրայեն
2011-2012 «Ինչ էլ, որ պատահի» (Anything Goes) Բիլի Քրոքեր Առաջադրում — Drama Desk Award — Ակնառու դերասան մյուզիքլում
2012 Merrily We Roll Along Ֆրենքլին Շեփարդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. Vulpo M. Colin Donnell Is Married! Arrow Star Says "I Do" to Patti Murin While Channeling Scenes From The Bachelorette — 2015.
  3. Interview jerseyboysblog.com
  4. «IU alumnus takes the auditorium stage in 'Mamma Mia!': IU News Room: Indiana University». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  5. Kate Stanhope (30 мая 2015). «'Arrow' Alum Colin Donnell Joins 'Chicago Med' as New Series Regular». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  6. «Meet Me in St. Louis». Nytheatre-wire.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. «Talkin' Broadway Regional News & Reviews - Me, Myself and I - 1/30/08». Talkinbroadway.com. 2008 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. «St. Louisan Colin Donnell goes from Muny to 'Arrow' : Entertainment». Stltoday.com. 2012 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլին Դոնել» հոդվածին։