Քոլին Դոնել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քոլին Դոնել
Colin Donnell by Gage Skidmore.jpg
Ծնվել էհոկտեմբերի 9, 1982(1982-10-09)[1] (36 տարեկան)
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
ԿրթությունԻնդիանայի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և երգիչ

Քոլին Դոնել (անգլ.՝ Colin Donnell, հոկտեմբերի 9, 1982(1982-10-09)[1], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ով հայտնի է Թոմի Մերլինի դերով The CW«Նետ» հեռուստասերիալում, Սքոթի Լոքհարթ դերով Showtime«Սիրահարները» հեռուստասերիալում և Բժիշկ Քոնոր Ռոդսի դերով NBC«Չիկագոյի բժիշկները» հեռուստասերիալում։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնելը ծնվել է Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում։ Եղել է կրտսերը երեք եղբայրների մեջ։ Նա ունի իռլանդական և ֆրանսիական ծագում։ Նա նվագել է կիթառ և հաճախել է երգի դասերի 17 տարեկան հասակում։ Դոնելը ավարտել է Ինդիանայի համալսարանը 2005 թվականին[2][3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնելը շրջագայել է երկրով այնպիսի մյուզիքլների համար, ինչպիսիք են «Մամա Միան» և «Չարը»։ Իր առաջին բեմական դերը նա կատարել է «Ջերսիի տղաները» մյուզիքլում։ Նա նաև խաղացել է «Հանդիպիր ինձ Սենթ Լուիսում», «Խելագարություն», «Ինչ էլ, որ պատահի» և այլ մյուզիքլներում։ Իր առաջին հեռուստատեսային դերը եղել է Մայք Ռեսքինի դերը «Պան Էմ» հեռուստասերիալում 2011 թվականին։ Այս դեբյուտը 2012 թվականին թույլ տվեց նրան ստանալ դեր «Նետ» հեռուստասերիալում, մարմնավորելով Թոմի Մերլինին[4]։

2015 թվականին Դոնելը ստանում է հիմնական դերերից մեկը NBC հեռուստաալիքի «Չիկագոյի բժիշկները» հեռուստասերիալում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն
Տարի Անվանում Իրական անվոնում Դեչ Նշումներ
2011-2012 Պան Էմ Pan Am Մայք Ռեսքին 4 սերիա
2012-2013, 2014, 2015 Նետ Arrow Թոմի Մերլին Երկրորդական դեր, 26 սերիա
2014 Հետաքրքրող անձ Person of Interest Բիլի 1 սերիա
2014 Անմոռանալի Unforgettable Ագենտ Սթոուն Սերիա: «Ֆրեշ և արյուն»
2014 Սիրահարները The Affair Սքոթի 9 սերիա
2014 Լորայի առեղծվածները The Mysteries of Laura Դանիել Սերիա: «The Mystery of the Dysfunctional Dynasty»
2015 Չիկագոյի բժիշկները Chicago Med Քոնոր Ռոուդս Հիմնական դեր
Թատրոն
Տարի Անվանում Դեր Նշումներ
2005 Համարյա երկինք։ Ջոն Դենվերի երգերը ր պատմությունները (Almost Heaven: Songs and Stories of John Denver) Տղամարդու դերեր
2005-2007 «Ջերսիի տղաները» (Jersey Boys) Հենք Մեժդեվսկի
2006 «Հիսուս Քրիստոս Սուպերաստղ» (Jesus Christ Superstar) Փիթեր
«Հանդիպիր ինձ Սենթ Լուիսում» (Meet Me in St. Louis)[5] Ջոն Թրուիթ
2007 «Մամա Միա» (Mamma Mia!)
«Խելագարություն» (Follies) Երիտասարդ Բեն
«Me, Myself and I»[6] Օթո
2008 «High School Musical on Stage!» Թրոյ Բոլթոն[7]
2009 «Չար» (Wicked) Ֆիերո
2010 «Johnny Baseball» Ջոնի Օ՛Բրայեն
2011-2012 «Ինչ էլ, որ պատահի» (Anything Goes) Բիլի Քրոքեր Առաջադրում — Drama Desk Award — Ակնառու դերասան մյուզիքլում
2012 Merrily We Roll Along Ֆրենքլին Շեփարդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. Interview jerseyboysblog.com
  3. «IU alumnus takes the auditorium stage in 'Mamma Mia!': IU News Room: Indiana University»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-19-ին։ Վերցված է 2013-04-06 
  4. Kate Stanhope (30 мая 2015)։ «'Arrow' Alum Colin Donnell Joins 'Chicago Med' as New Series Regular»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2015-05-30 
  5. «Meet Me in St. Louis»։ Nytheatre-wire.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-19-ին։ Վերցված է October 18, 2012 
  6. «Talkin' Broadway Regional News & Reviews - Me, Myself and I - 1/30/08»։ Talkinbroadway.com։ 2008-02-17։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-19-ին։ Վերցված է 2012-10-18 
  7. «St. Louisan Colin Donnell goes from Muny to 'Arrow' : Entertainment»։ Stltoday.com։ 2012-10-07։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-19-ին։ Վերցված է 2012-10-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]