Քլելիա Լոլլինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլելիա Լոլլինի
Դիմանկար
Ծնվել էմայիսի 1, 1890(1890-05-01)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Մահացել էնոյեմբերի 24, 1963(1963-11-24) (73 տարեկան)
Մահվան վայրՏրիպոլի, Լիբիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունբժիշկ
Ծնողներհայր՝ Vittorio Lollini?, մայր՝ Էլիզա Ագնինի Լոլլին

Քլելիա Լոլլինի (մայիսի 1, 1890(1890-05-01), Հռոմ, Իտալիա - նոյեմբերի 24, 1963(1963-11-24), Տրիպոլի, Լիբիա), իտալացի բժշկուհի։ Օգնել է հիմնել բժշկական կանանց միջազգին ֆեդերացիան և Իտալիայի կանանց բժշկական ասոցիացիան։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլելիա Լոլլինին ծնվել է Հռոմում, եղել է Վիտտորիո Լոլինիի և Էլիսա Ագնինիի դուստրը։ Նրա հայրը մասնագիտությամբ եղել է իրավաբան, իսկ մայրը` լրագրող և ֆեմինիստ։ Լոլլինիի բոլոր չորս դուստրերը (Օլգա, Կլարա, Լիվիա և Քելլիա) ստացել են բարձրագույն կրթություն։ Քլելիա Լոլլինին բժշկական աստիճանն ստացել է 1915 թվականին[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հավաքագրվել և աշխատել է որպես վիրաբույժ Վենետիկի զինվորական հիվանդանոցում[2][3]։ 1919 թվականին Նյու Յորքում մասնակցել է Երիտասարդ Կանանց համաշխարհային քրիստոնեական ասոցիացիայի կին բժիշկների միջազգային խորհրդաժողովին, որտեղ դասախոսություն է կարդացել «մարմնավաճառությունը և սեռավարակների կանխարգելումը Իտալիայում» թեմայով և պատմել իտալական պետական դպրոցների ծրագրում Սոցիալական հիգիենան ներառելու իր ջանքերի մասին[4][5][6][7]։ Նաև բացել է նախածննդյան կլինիկա Հռոմում չամուսնացած կանանց համար[8]։

Դարձել է բժշկական կանանց միջազգային ֆեդերացիայի հիմնադիրներից մեկը։ Նա և Մայրա Կարկուպինո-Ֆերարին շուտով հիմնադրել են Իտալիայի կանանց բժշկական ասոցիացիան (AIDM)[1]: Տուբերկուլյոզի դեմ պայքարի իր սեփական փորձը, այդ թվում՝ առողջարանում երկամյա գտնվելը, հանգեցրել է նրան, որ կենտրոնացել է տուբերկուլյոզի հիվանդների խնամքի վրա։ 1930-1938 թվականներին գլխավորել է Մասսայի հակատուբերկուլյոզային համընկերությունը։ 1938 թվականին տեղափոխվել է Տրիպոլի և այնտեղ շարունակել տուբերկուլյոզի դեմ պայքարի իր աշխատանքը[1]։

Անձնական կյանք և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլելիա Լոլլինին խոսել է իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և արաբերեն։ Մահացել է 1963 թվականին՝ 73 տարեկան հասակում, Տրիպոլիում՝ աչքի վիրահատությունից հետո[1]։

Սիլվիա Մորին գրել է «Polveri di Luna» (2014) վեպը, որը հիմնված է Լոլինիի՝ Մասսայում հակատուբերկուլյոզային համընկերության ղեկավարման տարիների վրա[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Silvia Mori, "Clelia Lollini" Enciclopedia delle Donne.
  2. Mabel Potter Daggett, Women Wanted: The Story Written in Blood Red Letters on the Horizon of the Great World War (George H. Doran Company 1918): 74.
  3. "Dottoresse al fronte? Ecco le donne medico nella Grande Guerra" Estense.com (November 15, 2016).
  4. Clelia Lollini, "Prostitution and Prophylaxis of Venereal Disease in Italy" Proceedings of the International Conference of Women Physicians (Woman's Press 1920): 62-66.
  5. "International Conference of Women Doctors" The Woman Citizen (September 20, 1919): 393.
  6. "The International Conference of Women Physicians" Medical Record (September 27, 1919): 551-552.
  7. "Italy and Holland to be Represented at Physicians' Conference" War Work Bulletin (August 29, 1919): 4.
  8. Elizabeth O. Toombs, "In the Hands of Women" Good Housekeeping (November 1919): 40.
  9. "Le "Polveri di Luna" di Silvia Mori per il ritorno di 'Scrittorincarrara'" Արխիվացված 2017-11-07 Wayback Machine La Gazzetta di Massa e Carrara (January 15, 2015).