Էլիզա Ագնինի Լոլլին
| Էլիզա Ագնինի Լոլլին | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | մարտի 22, 1858 |
| Ծննդավայր | Ֆինալե Էմիլիա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա |
| Մահացել է | հունիսի 22, 1922 (64 տարեկան) |
| Մահվան վայր | Հռոմ, Իտալիայի թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան և ակտիվիստ |
| Ամուսին | Vittorio Lollini? |
| Երեխաներ | Քլելիա Լոլլինի և Clara Lollini? |
Էլիզա Ագնինի Լոլլինին (մարտի 22, 1858, Ֆինալե Էմիլիա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա - հունիսի 22, 1922, Հռոմ, Իտալիայի թագավորություն), իտալացի ռահվիրա, ֆեմինիստ, խաղաղապահ, սուֆրաժիստ և քաղաքական գործիչ։ 1896 թվականին, «Կանանց համար ասոցիացիայի» համահիմնադիրն էր, որը ոչ միայն սատարում էր կանանց քաղաքացիական և քաղաքական իրավունքները, այլ նաև կոչ էր անում Իտալիայի զորքերը դուրս բերել Աֆրիկայից։ Կանանց ընտրական իրավունքի կոմիտեի անդամ, 1910 թվականին հորդորել է սոցիալիստական կուսակցությանը կանանց՝ ձայների համար։ Նա նաև պայքարել է կանանց իրավունքների բարելավման համար, հատկապես կրթության, ամուսնալուծությունների, հավասար աշխատավարձի և աշխատանքային պայմանների ոլորտներում[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1858 թվականի մարտի 22-ին Բոլոնիայի հյուսիսում գտնվող Ֆինալե Էմիլիայում, Թոմասո Ագնինիի և Էլիզաբետա Կոստների դուստրն էր։ 1885 թվականի օգոստոսին ամուսնացել է փաստաբան և քաղաքական գործիչ Վիտորիո Լոլինիի (1860–1924) հետ, չորս երեխա են ունեցել[2]։
1896 թվականին, նա չորս այլ երիտասարդ կանանց (Ջիակինտա Մարտինի, Ալինա Ալբանի, Վիրջինի Նաթան և Եվա դե Վինչենցիս) հետ միասին, հիմնել է «Կանանց ասոցիացիան», որը դարձել է իտալական ֆեմինիստական շարժման կարևոր ներկայացուցիչը։ Նաև ակտիվ էր կանանց ընտրական իրավունքի կոմիտեում՝ ապաքաղաքական տեսանկյունից աջակցելով կանանց։ Համառ պացիֆիստ Ագնինին կտրականապես դեմ էր Առաջին համաշխարհային պատերազմին Իտալիայի մասնակցությանը[1]։
Էլիզա Ագնինի Լոլլինին մահացել է Հռոմում, 1922 թվականի հունիսի 22-ին կերակրափողի քաղցկեղից[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Mori, Silvia. «Elisa Agnini Lollini» (Italian). Enciclopedia delle donne. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 2,0 2,1 2,2 «Elisa Agnini Lollini» (Italian). Comune di Finale Emilia. 2014 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
