Jump to content

Քենեթ Գրեհեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քենեթ Գրեհեմ
անգլ.՝ Kenneth Grahame
Ծնվել էմարտի 8, 1859(1859-03-08)[1][2][3][…]
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էհուլիսի 6, 1932(1932-07-06)[1][2][3][…] (73 տարեկան)
Վախճանի վայրԲերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող, վիպասան և մանկագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍուրբ Էդվարդի դպրոց
Ուշագրավ աշխատանքներՔամին ուռիների մեջ
ԱմուսինElspeth S. Thomson?
ԶավակներAlastair Grahame?[5]
 Kenneth Grahame Վիքիպահեստում

Քենեթ Գրեհեմ (անգլ.՝ Kenneth Grahame, մարտի 8, 1859(1859-03-08)[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հուլիսի 6, 1932(1932-07-06)[1][2][3][…], Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի արձակագիր, որին համաշխարհային հռչակ է բերել «Քամին ուռիների մեջ» գիրքը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքը։ Մանկություն ու պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենեթ Գրեհեմը վաղ հասակից որբ է մնացել. մոր մահից հետո հայրը լքել է երեք երեխաներին ու հեռացել Ֆրանսիա։ Քենեթի դաստիարակությամբ զբաղվել է Բերքշիրում ապրող նրա տատիկը։ Տունը, որտեղ մեծացել է նա, Թեմզայի ափին էր, որն էլ հետագայում դարձավ «Քամին ուռենիների մեջ» ստեղծագործության հերոսների կյանքի բաղկացուցիչ մասը։ Դպրոցից հետո Քենեթը ցանկանում է ընդունվել Օքսֆորդի համալսարան, բայց չի կարողանում շարունակել ուսումը, քանի որ նրա ծախսերը հոգացող հորեղբայրը ստիպում է նրան աշխատանքի անցնել անգլիական բանկում 1879 թվականին։ Այսպիսով, Քենեթը հետագա երեսուն տարիներն անցկացրեց Լոնդոնում։ Բանկային ծառայողի միապաղաղ կյանքում կային լուսավոր պահեր. նա ժամանակ առ ժամանակ տպագրվում էր «Նեշընըլ օբզերվեր» ամսագրում։ Դրանք հիմնականում մանկության մասին պատմություններ էին, որոնք հետագայում հիմք ծառայեցին «Ոսկե տարիներ» և «Երազի օրեր» գրքերի ստեղծման համար։

Անձնական և ստեղծագործական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1899 թվականի հուլիսի 22-ին Քենեթն ամուսնացավ, սակայն այդ ամուսնությունը երջանկություն չպարգևեց նրան և որոշ ժամանակ գոյատևեց միայն որդու՝ Էլիսթերի նկատմամբ նրա անհուն սիրո շնորհիվ։ Ընտանիքը շուտով քայքայվեց։ Հայրը հաղորդակցվում էր որդու հետ նամակների միջոցով, գրում էր զարմանալի պատմություններ, որոնք էլ հետագայում ամփոփվեցին «Քամին ուռիների մեջ» հեքիաթում։ Դեռ 20 տարեկան հասակից Քենեթի պատմվածքներն ու համառոտ գրվածքները տպագրվում էին Լոնդոնի պարբերականներում։ Ամերիկյան հրատարակչություններից մեկը հրաժարվեց տպագրել Քամին ուռիների մեջ գիրքը, սակայն 1908 թվականին այն լույս տեսավ Անգլիայում։ Հենց դրա շնորհիվ էր, որ Գրեհեմը ճանաչում գտավ, սակայն տարօրինակն այն էր, որ այս գրքի հրատարակումով ավարտվեց նրա ստեղծագործական գործունեությունը։ Ինչ-ինչ պատճառներով նա թողեց նաև բանկային աշխատանքը, որդու ինքնասպանությունը վերջնականապես կոտրեց նրան։ Գրեհեմը վերադարձավ Բերքշիր և այնտեղ էլ մահացավ 1932 թվականին։

Գրքեր. «Քամին ուռիների մեջ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամին ուռիների մեջ, 2012 թվականին հրատարակվել է Զանգակ հրատարակչության կողմից[6]։ Թարգմանությունը անգլերենից՝ Սոնա Սեֆերյանի, նկարազարդումները՝ Արա Բաղդասարյանի, 280 էջ։ Գիրքը նվիրվել է հայ տպագրության 500-ամյակին։

Գրքի հանձնարարականը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթասաց Քենեթը՝ ուռիների ու բարդիների աշխարհից, թելիկ-մելիկ աղջիկների և քաջ ու անվախ տղաների համար։ «Քամին ուռիների մեջ» հեքիաթի հերոսները կենդանիներ են, որոնք օժտված են մարդկային հատկանիշներով՝ ընկերություն ու դավաճանություն, ազնվություն ու խաբեություն, խոհեմություն ու խենթություն. բարի, համեստ Խլուրդը, խելամիտ, խելացի Ջրամուկը, արդարամիտ, մռայլ Գորշուկը և կենսուրախ, թեթևամիտ դոդոշը։ «Քամին ուռիների մեջ» դասական հեքիաթը, անմար սեր և հիացմունք է առաջացնում թե՛ մեծերի, թե՛ փոքրերի մեջ։ Կարդացողին թվում է՝ այդ հերոսները իր ընկերներն են, միասին թափառել են աշխարհեաշխարհ, ճաշակել բարին ու չարը և մնացել այնպիսին, ինչպիսին լույս աշխարհ են եկել։ Այնուամենայնիվ, այս պատմությունը ոչ թե կենդանիների, այլ մարդկանց մասին է։ Այս վիպակը կյանքի մասին է՝ ժամանակի, որը գետի նման հոսում է իր հունով և իր հետ տանում ամեն ինչ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենեթ Գրեհեմ» հոդվածին։