Քարլի Լլոյդ
Քարլի Լլոյդ անգլ.՝ Carli Lloyd | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քարլի Լլոյդը 2017 թվականին | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Քարլի Էնն Լլոյդ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | ԱՄՆ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 16, 1982[2][3][4] (42 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Delran Township, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 172[1] սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 64 կիլոգրամ[5] | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան/հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Սքայ Բլու | ||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Քարլի Էնն Լլոյդ (անգլ.՝ Carli Anne Lloyd, 1982 թվական, հուլիսի 16, Դելրան Թաունշիպ), ամերիկացի ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան, «Սքայ Բլու» ակումբի և ԱՄՆ-ի կանանց ազգային հավաքականի հարձակվող։ Օլիմպիական երկակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն։ 2015[6] և 2016[7] թվականների լավագույն ֆուտբոլիստ։
2015 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում դարձել է հետ-տրիկի հեղինակ[8] և այդպիսով դարձել է կանանց ֆուտբոլի պատմության եզրափակիչ խաղերում առաջինն ում հաջողվել է նման արդյունք գրանցել։ ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող աշխարհի առաջնությունների պատմության մեջ 1966 թվականին Ջեֆրի Հերստի հեղինակած հետ-տրիկից հետո, այս դեպքը երկրորդն էր (ընդ որում Հերստը երրորդ գոլը հեղինակել էր լրացուցիչ ժամանակում)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարլին ծնվել է Սթիվեն և Պամելա Լլոյդների ընտանիքում, Դելրան Թաունշիպ քաղաքում, որը գտնվում է Նյու Ջերսի նահանգում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել հինգ տարեկան հասակում[9]։
1997 թվականից 2000 թվականը սովորել է Դելրանի դպրոցում և հանդես է եկել դպրոցական թիմի կազմում։ Ավարտական դասարանում եղել է դպրոցական թիմի ավագը, իսկ առաջնության շրջանակներում կայացած 21 խաղերում դարձել է 26 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ 1999 և 2000 թվականներին «The Philadelphia Inquirer» թերթը ճանաչել է նրան դպրոցական առաջնության լավագույն ֆուտբոլիստ[10]։
2001 թվականի 2004 թվականը սովորել է Ռատգերյան համալսարանում և հանդես է եկել «Սկարլետ Նայթս» ուսանողական ակումբի կազմում։ Չորս տարի շարունակ ընդգրկվել է Բիգ Իստ առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում և այդպիսով դարձել է համալսարանի առաջին մարզիկը, որին հաջողվել է հասնել նման արդյունքի[10]։
Համալսարանական թիմի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում Քարլին դառնում է 15 գոլի հեղինակ։ Մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվում է Բիգ Իստի տարվա Նորեկ, ինչի արդյունքում նա դառնում է Ռատերգյան համալսարանի պատմության մեջ առաջինը, ով հասնում է նման հաջողության[10]։ Երկրորդ մրցաշրջանը ավարտում է հեղինակած 12 գոլով։ Մտնում է Հերմանի տիտղոսին արժանանալու թեկնածուների կազմի մեջ, որը տրվում էր ուսանողական առաջնությունների լավագույն ֆուտբոլիստներին[10]։ Անցկացրած երրորդ մրցաշրջանում դառնում է 13 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ 2004 թվականին առաջնությունում խփում է 10 գոլ և ճանաչվում է Բիգ Իստի տարվա լավագույն կիսապաշտպան[10]։
2013 թվականին ընդգրկվում է Ռատերգյան համալսարանի Փառքի սրահի անդամնների կազմի մեջ, որպես անվանի շրջանավարտ[11]։
Պրոֆեսիոնալ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին քայլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ պրոֆեսիոնալ հարթակում Լլոյդը հանդիպում է անցկացնում 1999 թվականին՝ ավագ դպրոցում սովորելու տարիներին։ Նրա ակտիվում գրանցված են W-Լիգայի շրջանակներում անցկացրած խաղերը, որոնք նա անցկացրել է այնպիսի ակումբների կազմում, ինչպիսիք են՝ «Սենտրալ Ջերսի Սպլեշը» (1999 թվական), «Նյու Բրանսուիկ Պաուերը» (2000 թվական) և «Սաութ Ջերսի Բանշիսը» (2001 թվական)[12]։ 2004 թվականի ամռանը, ուսումնական տարվա սկզբում Քարլին մեկ հանդիպում է անցկացնում «Նյու Ջերսի Ուայլդկետս» ակումբի կազմում[13]։
Women’s Professional Soccer
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Քարլին վերսկսում է ակումբային կարիերան «Չիկագո Ռեդ Սթարս» ակումբի հետ պայմանագիր կնքելով[14]։ 2009 թվականի մրցաշրջանում ակումբի կազմում անցկացնում է 16 հանդիպում և դառնում է երկու գոլի հեղինակ[15]։
Առաջնության ավարտից հետո, Քարլին լքում է «Ռեդ Սթարսը» ազատ գործակալի կարգավիճակով։ Հոկտեմբերին մեկ տարի ժամկետով պայմանագիր է կնքում առաջնության գործող չեմպիոն «Սքայ Բլու» ակումբի հետ[16]։ 2010 թվականի ապրիլին, «Չիկագո Ռեդ Սթարսի» դեմ խաղում ստանում է ափի վնասվածք[17], ինչից հետո ի վիճակի է լինում վերադառնալ մեծ ֆուտբոլ միայն սեպտեմբերին և հասցնում է մինչև մրցաշրջանի ավարտը անցկացնել երկու հանդիպում[15]։
Կանանց ազգային ֆուտբոլային լիգա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունվարի 11-ին Քարլին դառնում է «Վեսթերն Նյու Յորք Ֆլեշ» ակումբի ֆուտբոլիստը, որը պատրաստվում էր հենց նոր մեկնարկած NWSL առաջնությունում իր ելույթները սկսելուն[18]։ Վնասվածքի պատճաով ակումբի կազմում նա կատարում է իր նորամուտը միայն մայիսի 12-ին կայացած «Կանզաս Սիթի» ակումբի դեմ խաղում[19]։ 2013 թվականի հունիսի 28-ին Քարլին հետ-տրիկ է հեղինակում «Վաշինգտոն Սպիրիտի» դարպասը[20]։ 2013 թվականի ազգային առաջնությունում ակումբը զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Փլեյ-օֆֆ փուլում Լլոյդը հեղինակում է իր թիմի երկու գնդակները[21]։
2014 թվականի հոկտեմբերի 16-ին Լլոյդը համալրում է «Հյուսթոն Դաշ» ակումբի կազմը[22]։
2017 թվականի փետրվարին վարձավճարային հիմունքներով Լլոյդը համալրում է «Մանչեսթեր Սիթիի» կազմը[23]։ Սիթիի կազմում Քարլին դառնում է Անգլիայի գավաթի դափնեկիր[24]։
2018 թվականի հունվարի 18-ին եռակողմանի տեղափոխությունների արդյունքում Քարլին համալրում է «Սքայ Բլուի» կազմը։ Այդ տեղափոխությունների երեք կողմերն էին «Հյուսթոնը», «Սքայ Բլուն» և «Չիկագո Ռեդ Սթարսը»[25]։
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդես է եկել ԱՄՆ-ի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում, որի հետ միասին չորս տարի անընդմեջ դարձել է Հյուսիսային գավաթի դափնեկիր։ 2004 թվականին մասնակցել է ազգային հավաքականի հավաքներին, որպեսզի մասնակցություն ունենա Աթենքում կայանալիք Օլիմպիադային[10]։
Երկրի գլխավոր հավաքականի կազմում կատարել է իր նորամուտը 2005 թվականի հուլիսի 10-ին կայացած Ուկրաինայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում։ Ալգարվեի գավաթի խաղարկության շրջանակներում նա առաջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ։ Ընդհանուր տարվա արդյունքներով Քարլին մասնակցում է 19 հանդիպման և դառնում է մեկ գոլի հեղինակ[10]։
2007 թվականի Ալգարվեի գավաթի խաղարկության շրջանակներում աչքի է ընկնում արդեն չորս անգամ և մրցաշարի ավարտին ճանաչվում է լավագույն ռմբարկու[26]։ Նոր Զելանդիայի ազգային հավաքականի դեմ խաղում Քարլին հեղինակում է իր առաջին դուբլը երկրի ազգային հավաքականի կազմում[10]։
Աշխարհի առաջնություն 2007
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի աշխարհի առաջնությունից առաջ ԱՄՆ-ի հավաքականը չէր պարտվել շուրջ երեք տարի և համարվում է առաջնության հիմնական ֆավորիտներից մեկը[27]։ Մրցաշարի շրջանակներում կայացած առաջին խաղում հավաքականը ոչ-ոքի է ավարտում Հյուսիսային Կորեայի ազգային հավաքականի դեմ խաղը, որին Լլոյդը մասնակցում է առանց փոխարինվելու[28]։ Երկրորդ խաղում, որը տեղի է ունենում ընդդեմ Շվեդիայի ազգային հավաքականի՝ Լլոյդը փոխարինվում է երկրորդ խաղակեսում, իսկ հավաքականին հաջողվում է տանել 2-0 հաշվով հաղթանակ[29]։ Խմբային մրցաշարի երրորդ տուրի շրջանակներում կայացած Նիգերիայի ազգային հավաքականի դեմ խաղին Լլոյդը մասնակցում է 64 րոպե[30]։
Խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելով, Ամերիկայի հավաքականը սկսում է պատրաստվել Անլգիայի ազգային հավաքականի դեմ 1/4 եզրափակչի շրջանակներում կայանալիք խաղին։ ԱՄՆ-ի հավաքականը տանում է 3-0 հաշվով հաղթանակ, ընդ որում խաղի երեք գոլերն էլ հեղինակվում է երկրորդ խաղակեսի սկզբի քսան րոպեների ընթացքում[31]։ Լլոյդը խաղադաշտ է դուրս գալիս հանդիպման 82-րդ րոպեին, սակայն ինչ-որ կերպ աչքի ընկնել նրան չի հաջողվում[32]։
Բրազիլիայի հավաքականի դեմ կիսաեզրափակչային խաղը ամերիկացիների համար ավարտվում է 0-4 ջախջախիչ հաշվով պարտությամբ[33]։ Բրոնզե մեդալների համար ընթացող պայքարում ԱՄՆ-ի հավաքականը Նորվեգիայի ազգային հավաքականի դեմ խաղում տանում է 4-1 հաշվով հաղթանակ, իսկ այդ խաղը դառնում է միակը որին Քարլին չի մասնակցում[34]։
Ամառային Օլիմպիական խաղեր 2008
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիական ֆուտբոլային մրցաշարում Լլոյդը մասնակցում է ԱՄՆ-ի ազգային հավաքականի անցկացրած բոլոր խաղերին և դառնում երկու գոլի հեղինակ։ Մի գոլը նա հեղինակում է ընդդեմ Ճապոնիայի ազգային հավաքականի[35], ինչի շնորհիվ թիմին հաղթանակ է պարգևում և նրանք հնարավորություն են ստանում իրենց ելույթները արդեն շարունակել մրցաշարի հետագա ընթացքի շրջանակներում, իսկ իր երկրորդ գոլը Քարլին խփում է առաջնության եզրափակչի շրջանակներում կայացող Բրազիլիայի ազգային հավաքականի դարպասը հանդիպման 96-րդ րոպեին։ Այդ գոլը նրանց համար դառնում է հաղթական[36]։
2008 թվականի ընդհանուր հաշվարկով Լլոյդը դառնում է ազգային հավաքականի ամենաարդյունավետ խաղացողը և ճանաչվում է ԱՄՆ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ[37]։
2009-2010
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Քարլին հավաքականի կազմում անցկացնում է 6 հանդիպում, որոնցից հինգին մասնակցում է սկսած խաղի առաջին րոպեներից[38]։
Ալգարվեի գավաթի խաղարկության շրջանակներում Քարլին գոլի հեղինակ է դառնում Գերմանիայի ազգային հավաքականի դեմ կայացող եզրափակիչ խաղի շրջանակներում[39]։
2010 թվականի ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկության շրջանակներում ԱՄՆ-ի ազգային հավաքականը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը և ստանում է 2011 թվականին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական խաղերին մասնակցելու հնարավորություն[40]։ Լլոյդը մասնակցում է երկու ընտրական խաղերին, որոնց արդյունքում ԱՄՆ-ի ազգային հավաքականը վաստակում է իր տեղը արդեն առաջնության եզրափակիչ փուլի շրջանակներում[41][42]։
2011 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին սկսվում է ԱՄՆ-ի ազգային հավաքականի համար այն շրջանը, որի ընթացքում նրանք պետք է մասնակցեն աշխարհի առաջնությանը։ Իսկ մինչ այդ Լլոյդը աչքի է ընկնում Շվեդիայի և Չինաստանի ազգային հավաքականների դեմ կայացած խաղերում՝ դառնալով գոլերի հեղինակ[38]։
Ալգարվեի գավաթի խաղարկության շրջանակներում Քարլին երեք գոլ է հեղինակում Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Իսլանդիայի ազգային հավաքականների դեմ կայացած խաղերում[38]։ Իսլանդիայի դեմ խաղում հաղթանակ տանելով ԱՄՆ-ի հավաքականը դառնում է այդ գավաթի դափնեկիր՝ իր պատմության մեջ արդեն 8-րդ անգամ[43]։
Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում կայացած Կոլումբիայի ազգային հավաքականի դեմ խաղում Քարլին հեղինակում է իր առաջին գոլը համաշխարհային առաջնություններում[38][44]։ Քառորդ եզրափակչում նա իրացնում է Բրազիլիայի հավաքականի դեմ ետխաղյա 11 մետրանոցներից մեկը[45]։ Ճապոնիայի ազգային հավաքականի դեմ կայացած առաջնության եզրափակչում հիմնական և լրացուցիչ ժամանակները ավարտվում են ոչ-ոքի հաշիվներով, իսկ ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքներով հաղթանակ են տանում ճապոնացիները։ Լլոյդը իր հարվածը հաջողությամբ չի կարողանում իրացնել[46][47]։
2012 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի սկզբում ազգային հավաքականի կազմում Լլոյդը մասնակցում էր Լոնդոնում ընթացող Օլիմպիադայի որակավորման մրցաշարին։ Խմբային փուլի խաղում Լլոյդը հեղինակում է իր կարիերայի առաջին հետ-տրիկը[48]։ Այդ երեք գոլերը իրենց դարպասն են ընդունում Մեքսիկայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները։ Մրցաշարի կիսաեզրափակչային խաղում նա նույնպես աչքի է ընկնում, այս անգամ գրավելով Կոստա Ռիկայի ազգային հավաքականի դարպասը[49]։ Որակավորման փուլի եզրափակչում ԱՄՆ-ի ազգային հավաքականը ջախջախում է Կանադայի ազգային հավաքականին 4-0 հաշվով[50]։
Օլիմպիական մրցաշարի մեկնարկային խաղում Քարլին դառնում է Ֆրանսիայի ազգային հավաքականի դեմ խաղի հաղթական գոլի հեղինակը։ Երկրորդ տուրում աչքի է ընկնում իր հեղինակած գոլով՝ Կոլումբիայի ազգային հավաքականի դեմ խաղում։ Մրցաշարի եզրափակիչ խաղում կայացած Ճապոնիայի ազգային հավաքականի դեմ խաղում Քարլին հեղինակում է երկու գոլ՝ երկրորդ անգամն անընդմեջ դառնալով Օլիմպիական խաղերի հաղթական գոլի հեղինակ[51]։
2013 թվականի հոկտեմբերին կայացած Նոր Զելանդիայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում Քարլին հեղինակում է իր 46-րդ գնդակը ազգային հավաքականի կազմում, ինչի արդյունքում դառնում է ազգային հավաքականի պատմության ամենաարդյունավետ կիսապաշտպանը[52]։
Աշխարհի առաջնություն 2015
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի ապրիլին ԱՄՆ-ի ազգային հավաքականի կողմից Քարլին հայտավորվում է հավաքականի կազմ Կանադայում կայանալիք աշխարհի առաջնության շրջանակներում մասնակցություն ունենալու նպատակով[53]։ Մրցաշարում Քարլին դառնում է վեց գոլի հեղինակ և զիջում է Ոսկե խաղակոշիկը գերմանացի Սելիա Շաշիչին անցկացրած րոպեների քանակով գերազանցելու պատճառով[54]։ Ճապոնիայի ազգային հավաքականի դեմ կայացած եզրափակիչ խաղում, 16 րոպեների ընթացքում, Քարլին երեք գոլի հեղինակ է դառնում[55]։ Քարլիի երրորդ գոլը, որը հեղինակվել էր խաղադաշտի կենտրոնից, մտնում է Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին ստանալու համար ներկայացվող գոլերի թվի մեջ։ Առաջնության արդյունքներով Լլոյդը արժանանում է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ մրցանակին[56]։
2015 թվականի նոյեմբերի 30-ին Քարլին ընդգրկվում է Ոսկե գնդակին հավակնող ֆուտբոլիստների թվի մեջ[57]։ Քվերակության արդյունքում ամերիկացի կիսապաշտպանուհին հավաքում է ձայների 35,28%-ը և զբաղեցնում է առաջին հորիզոնականը[58]։ Մրցանակը հանձնվում է ֆուտբոլիստին 2016 թվականի հունվարի 11-ին Ցյուրիխում կայացած հանդիսավոր արարողության շրջանակներում[59]։
2016-2017
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիադային։ Խմբային փուլում Քարլին մեկական գոլ է հեղինակում Նոր Զելանդիայի և Ֆրանսիայի ազգային հավաքականների դարպասները[60]։
2016 թվականի դեկտեմբերի 2-ին Քարլին ընդգրկվում է Տարվա լավագույն կին ֆուտբոլիստի մրցանակին արժանանալու հավակնորդների կազմի մեջ։ Քվեարկության արդյունքում Լլոյդ Քարլին գերազանցում է բրազիլուհի Մարտային և գերմանուհի Մելանի Բերինգերին իր հավաքած ձայների 20,68%-ով[61]։
Նույն մրցանակին արժանանալու համար Քարլին պայքար է մղում նաև 2017 թվականին, սակայն քվերակության արդյունքում նա այս անգամ զիջում է Լիկե Մարտենսին[62]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի նոյեմբերի 4-ին Քարլի Լլոյդը ամուսնանում է Բրայան Հոլինսի հետ[63]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Carli LLOYD». fifa.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Rollin J. Encyclopædia Britannica
- ↑ Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ Olympedia — 2006.
- ↑ «FACTSheet FIFA awards» (PDF). fifa.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «FIFA Football Awards 2016 – Voting Results» (PDF). fifa.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Lloyd-inspired USA crowned in style». fifa.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Carli Lloyd Interview». womenssoccerunited.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 «Carli Lloyd Player Bio». ussoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Rutgers legend Carli Lloyd disappointed by school's plight, says it will bounce back». trentonian.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «W-League's World Cup Impact». uslsoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Developmental Pyramid». olsasoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Chicago Red Stars sign Carli Lloyd and Lindsay Tarpley». womentalksports.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 15,0 15,1 «Carli Lloyd at Soccerway». soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Carli Lloyd agrees to terms with Sky Blue FC». usatoday.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Sky Blue FC midfielder Carli Lloyd placed on injured reserve with broken ankle». nj.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «NWSL allocation easier said than done». espn.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Western New York Flash vs. Kansas City 2 – 1». soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Western New York Flash vs. Washington Spirit 4 – 0». soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Western New York Flash vs. Sky Blue 2 – 0». soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Houston Dash acquire USWNT midfielder Carli Lloyd from Western New York Flash». houstondynamo.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Man City Women sign Carli Lloyd». mancity.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Dash trade Carli Lloyd and Janine Beckie, acquire Christen Press». chron.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Carli Lloyd open to Man City return as her loan deal comes to an end». manchestereveningnews.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Lloyd showcases her skill in earning MVP nod». espnfc.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Wambach Grows Into Her Role, Shoulders U.S. Women's Load». washingtonpost.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «USA - Korea DPR». fifa.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Sweden - USA». fifa.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Nigeria - USA». fifa.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «US beats England to gain World Cup semis». chinadaily.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «USA - England». fifa.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «USA - Brazil». fifa.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Norway - USA». fifa.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «USA 1-0 Japan». fifa.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Brazil 0-1 USA». fifa.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Howard, Lloyd selected as U.S. players of year». espnfc.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 38,0 38,1 38,2 38,3 «Carli Lloyd». houstondynamo.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Lloyd, Wambach and Cheney Score As U.S. Women Win 2010 Algarve Cup With 3-2 Victory Against Germany». ussoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «U.S. Women Defeat Costa Rica 3-0 to Earn Spot in Two-Game Playoff Against Italy for Berth to Germany 2011». ussoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Last-gasp United States win in Italy». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Italy fall to United States as lineup confirmed». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «U.S. Women Win Eighth Algarve Title». nytimes.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «United States vs Colombia». espn.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «With Grit and 10 Players, U.S. Women Oust Brazil». nytimes.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Japan - USA». fifa.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «U.S. crumbles under pressure of PKs». espn.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «U.S. Women's National Team Wins Group B at 2012 CONCACAF Women's Olympic Qualifying with 4-0 Victory Against Mexico». ussoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «U.S. Women's National Team Qualifies for 2012 London Olympics with 3-0 Victory Against Costa Rica». ussoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «U.S. Women's National Team Defeats Canada 4-0 To Win CONCACAF Olympic Qualifying Tournament». ussoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «U.S. Women's National Team Earns Fourth Olympic Gold Medal with 2-1 Victory Against Japan in Front of 80,203 at Wembley Stadium». ussoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «She becomes the highest scoring player in U.S. history to play exclusively midfield, passing Julie Foudy, who finished with 45 goals». twitter.com/ussoccer_wnt. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Ellis Names U.S. Roster for 2015 FIFA Women's World Cup Team». ussoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Sasic: I would change this award for team success». fifa.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «U.S. captain Lloyd hits hat-trick in 16 minutes into World Cup final». reuters.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Carli Lloyd wins Golden Ball Award as Women's World Cup's best player». si.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Nominees for the FIFA Ballon d'Or 2015 awards revealed». fifa.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «FIFA Ballon d'Or 2015 – voting results» (PDF). fifa.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Lionel Messi wins Ballon d'Or for record fifth time». theguardian.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «USA at Women's Olympic Football Tournaments, Rio 2016». fifa.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «FIFA Football Awards 2016 – Voting Results» (PDF). fifa.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «FIFA Football Awards 2017 – Voting Results» (PDF). fifa.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Carli Lloyd Marries Brian Hollins in Intimate Beach Wedding in Mexico». theknotnews.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը FIFA-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-05-18 Wayback Machine
- Պրոֆիլը «Հյուսթոն Դաշ» ակումբի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարլի Լլոյդ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 16 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2019 ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի ֆուտբոլիստներ
- Ամերիկացի կին ֆուտբոլիստներ
- Կանանց ֆուտբոլի կիսապաշտպաններ