Լիկե Մարտենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիկե Մարտենս
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 16, 1992(1992-12-16)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Բերխեն, Լիմբուրխ, Նիդերլանդներ
Հասակ 170 սանտիմետր
Դիրք հարձակվող

Լիկե Էլիզաբեթ Պետրոնելա Մարտենս (հոլ.՝ Lieke Elisabeth Petronella Martens, դեկտեմբերի 16, 1992(1992-12-16)[1], Բերխեն, Լիմբուրխ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, Բարսելոնայի կիսապաշտպան։ Եվրոպայի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստուհին ՖԻՖԱ-ի վարկածով[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2009 թվականին Հերենվենի կազմում, 2010 թվականին տեղափոխվել է «ՎՎՎ Վենլո»։

2011/12 մրցաշրջանն անցկացրել է Լիեժի Ստանդարդում։ Բելգիական թիմի կազմում առաջին պաշտոնական խաղում խփել է երկու գնդակ՝ իր ակումբին ապահովելով հաղթանակ Բենեի Սուպերգավաթի խաղում[4]։

2012 թվականից 2014 թվականը խաղացել է «Դույսբուրգ» ակումբում[5]։

2014 թվականի սկզբին տեղափոխվել է Կոպպարբերգս/Գյոտեբորգ։ Թիմի գլխավոր մարզիչ Ստեֆան Ռենը իր սաներին համեմատել է մեկ այլ հոլանդացի ֆուտբոլիստուհու՝ Մանոն Մելիսի հետ[6]։

2015 թվականի նոյեմբերին մեկ տարվա պայմանագիր է կնքել Շվեդիայի գործող չեմպիոն «Ռուսենգորդի» հետ[7]։

2017 թվականին՝ Եվրոպայի առաջնությունից առաջ, պայմանագիր է կնքել Բարսելոնայի հետ։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին կիսել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսը գերմանացի Տուրիդ Կնաակի հետ։

2011 թվականի օգոստոսին Չինաստանի դեմ ընկերական խաղում նորամուտը նշեց առաջին հավաքականում[8]։

2013 թվականին հավաքականի կազմում ընդգրկվել է Շվեդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում[9]։

2015 թվականին աշխարհի առաջնություններում խփել է Նիդեռլանդների հավաքականի առաջին գնդակը[10]։

Եվրոպայի 2017 թվականի առաջնությունում խփել է երեք գնդակ, նվաճել է ոսկե մեդալ և Ոսկե գնդակ ստացել մրցաշարի լավագույն խաղացողից և Բրոնզե խաղակոշիկից՝ դառնալով մրցաշարի երրորդ ռմբարկուն։ Լիկեն ունի նաև երկու արդյունավետ փոխանցում։

2019 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել հունիսին Ֆրանսիայում, Լիկեն Ճապոնիայի հավաքականի դեմ 1/8 եզրափակիչի խաղում խփել է երկու գոլ և օգնել է իր թիմին հաղթել 2:1 հաշվով։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային
Ստանդարդ
  • Բելգիայի Սուպերգավաթակիր՝ Նիդեռլանդներ (2011)
Ռուսենգորդ
  • Շվեդիայի Գավաթակիր, 2015/16
  • Շվեդիայի Սուպերգավաթակիր, 2016
Նիդեռլանդներ
  • Եվրոպայի առաջնության հաղթող, 2017
Անձնական
  • Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, 2017
  • ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհի՝ 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. https://zoek.officielebekendmakingen.nl/stcrt-2017-68475.html
  3. «Cristiano, Zidane crowned The Best in London». fifa.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  4. «Lieke Martens scoort tweemaal in BeNe Super Cup». limburger.nl. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  5. «Duisburg verpflichtet Lieke Martens». womensoccer.de. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. «Lieke Martens tillför touch och teknik». damfotboll.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  7. «Rosengård värvar från rivalklubben». expressen.se.
  8. «Nederland speelt gelijk tegen China». vrouwenvoetbalnederland.nl. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 9-ին.
  9. «Trio miss cut in Netherlands squad». uefa.com.
  10. «New Zealand Women v Netherlands Women». bbc.co.uk.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիկե Մարտենս» հոդվածին։