Քարլի Լլոյդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Քարլի Լլոյդ
Carli Lloyd USA vs Can Sep17.jpg
Քարլի Լլոյդը 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Քարլի Էնն Լլոյդ
Քաղաքացիությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 16, 1982(1982-07-16)[2][3] (36 տարեկան)
Ծննդավայր Delran Township, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 172[1] սմ
Դիրք կիսապաշտպան/հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սքայ Բլու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սենտրալ Ջերսի Սպլեշ ? (11)
2000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Բրանսուիկ Պաուեր ? (10)
2001 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սաութ Ջերսի Բանշիս ? (10)
2001-2004 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռատհերս Սկարլետ Նայթս (NCAA) 83 (50)
2004 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Ջերսի Ուայլդքեթս 1 (1)
2009 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո Ռեդ Սթարս 16 (2)
2010 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սքայ Բլու 5 (0)
2011 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա Բիտ 10 (2)
2013-2014 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վեսթերն Նյու Յորք Ֆլեշ 34 (16)
2015-2017 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուսթոն Դաշ 27 (11)
2017  Անգլիա Մանչեսթեր Սիթի 6 (2)
2018-մ.հ. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սկայ Բլու 0 (0)
Ազգային հավաքական
2005-մ.հ. Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 246 (98)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Քարլի Էնն Լլոյդ (անգլ.՝ Carli Anne Lloyd, 1982 թվական, հուլիսի 16, Դելրան Թաունշիպ), ամերիկացի ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան, «Սքայ Բլու» ակումբի և ԱՄՆ-ի կանանց ազգային հավաքականի հարձակվող։ Օլիմպիական երկակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն։ 2015[4] և 2016[5] թվականների լավագույն ֆուտբոլիստ։

2015 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում դարձել է հետ-տրիկի հեղինակ[6] և այդպիսով դարձել է կանանց ֆուտբոլի պատմության եզրափակիչ խաղերում առաջինն ում հաջողվել է նման արդյունք գրանցել։ ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող աշխարհի առաջնությունների պատմության մեջ 1966 թվականին Ջեֆրի Հերստի հեղինակած հետ-տրիկից հետո, այս դեպքը երկրորդն էր (ընդ որում Հերստը երրորդ գոլը հեղինակել էր լրացուցիչ ժամանակում)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարլին ծնվել է Սթիվեն և Պամելա Լլոյդների ընտանիքում, Դելրան Թաունշիպ քաղաքում, որը գտնվում է Նյու Ջերսի նահանգում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել հինգ տարեկան հասակում[7]։

1997 թվականից 2000 թվականը սովորել է Դելրանի դպրոցում և հանդես է եկել դպրոցական թիմի կազմում։ Ավարտական դասարանում եղել է դպրոցական թիմի ավագը, իսկ առաջնության շրջանակներում կայացած 21 խաղերում դարձել է 26 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ 1999 և 2000 թվականներին «The Philadelphia Inquirer» թերթը ճանաչել է նրան դպրոցական առաջնության լավագույն ֆուտբոլիստ[8]։

2001 թվականի 2004 թվականը սովորել է Ռատգերյան համալսարանում և հանդես է եկել «Սկարլետ Նայթս» ուսանողական ակումբի կազմում։ Չորս տարի շարունակ ընդգրկվել է Բիգ Իստ առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում և այդպիսով դարձել է համալսարանի առաջին մարզիկը, որին հաջողվել է հասնել նման արդյունքի[8]։

Համալսարանական թիմի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում Քարլին դառնում է 15 գոլի հեղինակ։ Մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվում է Բիգ Իստի տարվա Նորեկ, ինչի արդյունքում նա դառնում է Ռատերգյան համալսարանի պատմության մեջ առաջինը, ով հասնում է նման հաջողության[8]։ Երկրորդ մրցաշրջանը ավարտում է հեղինակած 12 գոլով։ Մտնում է Հերմանի տիտղոսին արժանանալու թեկնածուների կազմի մեջ, որը տրվում էր ուսանողական առաջնությունների լավագույն ֆուտբոլիստներին[8]։ Անցկացրած երրորդ մրցաշրջանում դառնում է 13 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ 2004 թվականին առաջնությունում խփում է 10 գոլ և ճանաչվում է Բիգ Իստի տարվա լավագույն կիսապաշտպան[8]։

2013 թվականին ընդգրկվում է Ռատերգյան համալսարանի Փառքի սրահի անդամնների կազմի մեջ, որպես անվանի շրջանավարտ[9]։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին քայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ պրոֆեսիոնալ հարթակում Լլոյդը հանդիպում է անցկացնում 1999 թվականին՝ ավագ դպրոցում սովորելու տարիներին։ Նրա ակտիվում գրանցված են W-Լիգայի շրջանակներում անցկացրած խաղերը, որոնք նա անցկացրել է այնպիսի ակումբների կազմում, ինչպիսիք են՝ «Սենտրալ Ջերսի Սպլեշը» (1999 թվական), «Նյու Բրանսուիկ Պաուերը» (2000 թվական) և «Սաութ Ջերսի Բանշիսը» (2001 թվական)[10]։ 2004 թվականի ամռանը, ուսումնական տարվա սկզբում Քարլին մեկ հանդիպում է անցկացնում «Նյու Ջերսի Ուայլդկետս» ակումբի կազմում[11]։

Women’s Professional Soccer[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Քարլին վերսկսում է ակումբային կարիերան «Չիկագո Ռեդ Սթարս» ակումբի հետ պայմանագիր կնքելով[12]։ 2009 թվականի մրցաշրջանում ակումբի կազմում անցկացնում է 16 հանդիպում և դառնում է երկու գոլի հեղինակ[13]։

Առաջնության ավարտից հետո, Քարլին լքում է «Ռեդ Սթարսը» ազատ գործակալի կարգավիճակով։ Հոկտեմբերին մեկ տարի ժամկետով պայմանագիր է կնքում առաջնության գործող չեմպիոն «Սքայ Բլու» ակումբի հետ[14]։ 2010 թվականի ապրիլին, «Չիկագո Ռեդ Սթարսի» դեմ խաղում ստանում է ափի վնասվածք[15], ինչից հետո ի վիճակի է լինում վերադառնալ մեծ ֆուտբոլ միայն սեպտեմբերին և հասցնում է մինչև մրցաշրջանի ավարտը անցկացնել երկու հանդիպում[13]։

Կանանց ազգային ֆուտբոլային լիգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարլին «Հյուսթոն» ակումբի կազմում 2015 թվականի սեպտեմբերին

2013 թվականի հունվարի 11-ին Քարլին դառնում է «Վեսթերն Նյու Յորք Ֆլեշ» ակումբի ֆուտբոլիստը, որը պատրաստվում էր հենց նոր մեկնարկած NWSL առաջնությունում իր ելույթները սկսելուն[16]։ Վնասվածքի պատճաով ակումբի կազմում նա կատարում է իր նորամուտը միայն մայիսի 12-ին կայացած «Կանզաս Սիթի» ակումբի դեմ խաղում[17]։ 2013 թվականի հունիսի 28-ին Քարլին հետ-տրիկ է հեղինակում «Վաշինգտոն Սպիրիտի» դարպասը[18]։ 2013 թվականի ազգային առաջնությունում ակումբը զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Փլեյ-օֆֆ փուլում Լլոյդը հեղինակում է իր թիմի երկու գնդակները[19]։

2014 թվականի հոկտեմբերի 16-ին Լլոյդը համալրում է «Հյուսթոն Դաշ» ակումբի կազմը[20]։

2017 թվականի փետրվարին վարձավճարային հիմունքներով Լլոյդը համալրում է «Մանչեսթեր Սիթիի» կազմը[21]։ Սիթիի կազմում Քարլին դառնում է Անգլիայի գավաթի դափնեկիր[22]։

2018 թվականի հունվարի 18-ին եռակողմանի տեղափոխությունների արդյունքում Քարլին համալրում է «Սքայ Բլուի» կազմը։ Այդ տեղափոխությունների երեք կողմերն էին «Հյուսթոնը», «Սքայ Բլուն» և «Չիկագո Ռեդ Սթարսը»[23]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել ԱՄՆ-ի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում, որի հետ միասին չորս տարի անընդմեջ դարձել է Հյուսիսային գավաթի դափնեկիր։ 2004 թվականին մասնակցել է ազգային հավաքականի հավաքներին, որպեսզի մասնակցություն ունենա Աթենքում կայանալիք Օլիմպիադային[8]։

Երկրի գլխավոր հավաքականի կազմում կատարել է իր նորամուտը 2005 թվականի հուլիսի 10-ին կայացած Ուկրաինայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում։ Ալգարվեի գավաթի խաղարկության շրջանակներում նա առաջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ։ Ընդհանուր տարվա արդյունքներով Քարլին մասնակցում է 19 հանդիպման և դառնում է մեկ գոլի հեղինակ[8]։

2007 թվականի Ալգարվեի գավաթի խաղարկության շրջանակներում աչքի է ընկնում արդեն չորս անգամ և մրցաշարի ավարտին ճանաչվում է լավագույն ռմբարկու[24]։ Նոր Զելանդիայի ազգային հավաքականի դեմ խաղում Քարլին հեղինակում է իր առաջին դուբլը երկրի ազգային հավաքականի կազմում[8]։

Աշխարհի առաջնություն 2007[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի աշխարհի առաջնությունից առաջ ԱՄՆ-ի հավաքականը չէր պարտվել շուրջ երեք տարի և համարվում է առաջնության հիմնական ֆավորիտներից մեկը[25]։ Մրցաշարի շրջանակներում կայացած առաջին խաղում հավաքականը ոչ-ոքի է ավարտում Հյուսիսային Կորեայի ազգային հավաքականի դեմ խաղը, որին Լլոյդը մասնակցում է առանց փոխարինվելու[26]։ Երկրորդ խաղում, որը տեղի է ունենում ընդդեմ Շվեդիայի ազգային հավաքականի՝ Լլոյդը փոխարինվում է երկրորդ խաղակեսում, իսկ հավաքականին հաջողվում է տանել 2-0 հաշվով հաղթանակ[27]։ Խմբային մրցաշարի երրորդ տուրի շրջանակներում կայացած Նիգերիայի ազգային հավաքականի դեմ խաղին Լլոյդը մասնակցում է 64 րոպե[28]։

Խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելով, Ամերիկայի հավաքականը սկսում է պատրաստվել Անլգիայի ազգային հավաքականի դեմ 1/4 եզրափակչի շրջանակներում կայանալիք խաղին։ ԱՄՆ-ի հավաքականը տանում է 3-0 հաշվով հաղթանակ, ընդ որում խաղի երեք գոլերն էլ հեղինակվում է երկրորդ խաղակեսի սկզբի քսան րոպեների ընթացքում[29]։ Լլոյդը խաղադաշտ է դուրս գալիս հանդիպման 82-րդ րոպեին, սակայն ինչ-որ կերպ աչքի ընկնել նրան չի հաջողվում[30]։

Բրազիլիայի հավաքականի դեմ կիսաեզրափակչային խաղը ամերիկացիների համար ավարտվում է 0-4 ջախջախիչ հաշվով պարտությամբ[31]։ Բրոնզե մեդալների համար ընթացող պայքարում ԱՄՆ-ի հավաքականը Նորվեգիայի ազգային հավաքականի դեմ խաղում տանում է 4-1 հաշվով հաղթանակ, իսկ այդ խաղը դառնում է միակը որին Քարլին չի մասնակցում[32]։

Ամառային Օլիմպիական խաղեր 2008[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական ֆուտբոլային մրցաշարում Լլոյդը մասնակցում է ԱՄՆ-ի ազգային հավաքականի անցկացրած բոլոր խաղերին և դառնում երկու գոլի հեղինակ։ Մի գոլը նա հեղինակում է ընդդեմ Ճապոնիայի ազգային հավաքականի[33], ինչի շնորհիվ թիմին հաղթանակ է պարգևում և նրանք հնարավորություն են ստանում իրենց ելույթները արդեն շարունակել մրցաշարի հետագա ընթացքի շրջանակներում, իսկ իր երկրորդ գոլը Քարլին խփում է առաջնության եզրափակչի շրջանակներում կայացող Բրազիլիայի ազգային հավաքականի դարպասը հանդիպման 96-րդ րոպեին։ Այդ գոլը նրանց համար դառնում է հաղթական[34]։

2008 թվականի ընդհանուր հաշվարկով Լլոյդը դառնում է ազգային հավաքականի ամենաարդյունավետ խաղացողը և ճանաչվում է ԱՄՆ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ[35]։

2009-2010[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Քարլին հավաքականի կազմում անցկացնում է 6 հանդիպում, որոնցից հինգին մասնակցում է սկսած խաղի առաջին րոպեներից[36]։

Ալգարվեի գավաթի խաղարկության շրջանակներում Քարլին գոլի հեղինակ է դառնում Գերմանիայի ազգային հավաքականի դեմ կայացող եզրափակիչ խաղի շրջանակներում[37]։

2010 թվականի ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկության շրջանակներում ԱՄՆ-ի ազգային հավաքականը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը և ստանում է 2011 թվականին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական խաղերին մասնակցելու հնարավորություն[38]։ Լլոյդը մասնակցում է երկու ընտրական խաղերին, որոնց արդյունքում ԱՄՆ-ի ազգային հավաքականը վաստակում է իր տեղը արդեն առաջնության եզրափակիչ փուլի շրջանակներում[39][40]։

2011 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին սկսվում է ԱՄՆ-ի ազգային հավաքականի համար այն շրջանը, որի ընթացքում նրանք պետք է մասնակցեն աշխարհի առաջնությանը։ Իսկ մինչ այդ Լլոյդը աչքի է ընկնում Շվեդիայի և Չինաստանի ազգային հավաքականների դեմ կայացած խաղերում՝ դառնալով գոլերի հեղինակ[36]։

Ալգարվեի գավաթի խաղարկության շրջանակներում Քարլին երեք գոլ է հեղինակում Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Իսլանդիայի ազգային հավաքականների դեմ կայացած խաղերում[36]։ Իսլանդիայի դեմ խաղում հաղթանակ տանելով ԱՄՆ-ի հավաքականը դառնում է այդ գավաթի դափնեկիր՝ իր պատմության մեջ արդեն 8-րդ անգամ[41]։

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում կայացած Կոլումբիայի ազգային հավաքականի դեմ խաղում Քարլին հեղինակում է իր առաջին գոլը համաշխարհային առաջնություններում[36][42]։ Քառորդ եզրափակչում նա իրացնում է Բրազիլիայի հավաքականի դեմ ետխաղյա 11 մետրանոցներից մեկը[43]։ Ճապոնիայի ազգային հավաքականի դեմ կայացած առաջնության եզրափակչում հիմնական և լրացուցիչ ժամանակները ավարտվում են ոչ-ոքի հաշիվներով, իսկ ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքներով հաղթանակ են տանում ճապոնացիները։ Լլոյդը իր հարվածը հաջողությամբ չի կարողանում իրացնել[44][45]։

2012 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարլի Լլոյդը և Հոուփ Սոլոն Օլիմպիադայում հաղթանակ տանելուց անմիջապես հետո

2012 թվականի սկզբում ազգային հավաքականի կազմում Լլոյդը մասնակցում էր Լոնդոնում ընթացող Օլիմպիադայի որակավորման մրցաշարին։ Խմբային փուլի խաղում Լլոյդը հեղինակում է իր կարիերայի առաջին հետ-տրիկը[46]։ Այդ երեք գոլերը իրենց դարպասն են ընդունում Մեքսիկայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները։ Մրցաշարի կիսաեզրափակչային խաղում նա նույնպես աչքի է ընկնում, այս անգամ գրավելով Կոստա Ռիկայի ազգային հավաքականի դարպասը[47]։ Որակավորման փուլի եզրափակչում ԱՄՆ-ի ազգային հավաքականը ջախջախում է Կանադայի ազգային հավաքականին 4-0 հաշվով[48]։

Օլիմպիական մրցաշարի մեկնարկային խաղում Քարլին դառնում է Ֆրանսիայի ազգային հավաքականի դեմ խաղի հաղթական գոլի հեղինակը։ Երկրորդ տուրում աչքի է ընկնում իր հեղինակած գոլով՝ Կոլումբիայի ազգային հավաքականի դեմ խաղում։ Մրցաշարի եզրափակիչ խաղում կայացած Ճապոնիայի ազգային հավաքականի դեմ խաղում Քարլին հեղինակում է երկու գոլ՝ երկրորդ անգամն անընդմեջ դառնալով Օլիմպիական խաղերի հաղթական գոլի հեղինակ[49]։

2013 թվականի հոկտեմբերին կայացած Նոր Զելանդիայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում Քարլին հեղինակում է իր 46-րդ գնդակը ազգային հավաքականի կազմում, ինչի արդյունքում դառնում է ազգային հավաքականի պատմության ամենաարդյունավետ կիսապաշտպանը[50]։

Աշխարհի առաջնություն 2015[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլին ԱՄՆ-ի ազգային հավաքականի կողմից Քարլին հայտավորվում է հավաքականի կազմ Կանադայում կայանալիք աշխարհի առաջնության շրջանակներում մասնակցություն ունենալու նպատակով[51]։ Մրցաշարում Քարլին դառնում է վեց գոլի հեղինակ և զիջում է Ոսկե խաղակոշիկը գերմանացի Սելիա Շաշիչին անցկացրած րոպեների քանակով գերազանցելու պատճառով[52]։ Ճապոնիայի ազգային հավաքականի դեմ կայացած եզրափակիչ խաղում, 16 րոպեների ընթացքում, Քարլին երեք գոլի հեղինակ է դառնում[53]։ Քարլիի երրորդ գոլը, որը հեղինակվել էր խաղադաշտի կենտրոնից, մտնում է Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին ստանալու համար ներկայացվող գոլերի թվի մեջ։ Առաջնության արդյունքներով Լլոյդը արժանանում է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ մրցանակին[54]։

2015 թվականի նոյեմբերի 30-ին Քարլին ընդգրկվում է Ոսկե գնդակին հավակնող ֆուտբոլիստների թվի մեջ[55]։ Քվերակության արդյունքում ամերիկացի կիսապաշտպանուհին հավաքում է ձայների 35,28%-ը և զբաղեցնում է առաջին հորիզոնականը[56]։ Մրցանակը հանձնվում է ֆուտբոլիստին 2016 թվականի հունվարի 11-ին Ցյուրիխում կայացած հանդիսավոր արարողության շրջանակներում[57]։

2016-2017[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիադային։ Խմբային փուլում Քարլին մեկական գոլ է հեղինակում Նոր Զելանդիայի և Ֆրանսիայի ազգային հավաքականների դարպասները[58]։

2016 թվականի դեկտեմբերի 2-ին Քարլին ընդգրկվում է Տարվա լավագույն կին ֆուտբոլիստի մրցանակին արժանանալու հավակնորդների կազմի մեջ։ Քվեարկության արդյունքում Լլոյդ Քարլին գերազանցում է բրազիլուհի Մարտային և գերմանուհի Մելանի Բերինգերին իր հավաքած ձայների 20,68%-ով[59]։

Նույն մրցանակին արժանանալու համար Քարլին պայքար է մղում նաև 2017 թվականին, սակայն քվերակության արդյունքում նա այս անգամ զիջում է Լիկե Մարտենսին[60]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերի 4-ին Քարլի Լլոյդը ամուսնանում է Բրայան Հոլինսի հետ[61]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Carli LLOYD»։ fifa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-07-06-ին։ Վերցված է 2018-01-09 
  2. Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. Encyclopædia Britannica
  4. «FACTSheet FIFA awards»։ fifa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-22-ին։ Վերցված է 2018-01-09 
  5. «FIFA Football Awards 2016 – Voting Results»։ fifa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-01-10-ին։ Վերցված է 2018-01-09 
  6. «Lloyd-inspired USA crowned in style»։ fifa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-11-08-ին։ Վերցված է 2018-01-09 
  7. «Carli Lloyd Interview»։ womenssoccerunited.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-15-ին։ Վերցված է 2018-01-09 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 «Carli Lloyd Player Bio»։ ussoccer.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2009-11-06-ին։ Վերցված է 2018-01-09 
  9. «Rutgers legend Carli Lloyd disappointed by school's plight, says it will bounce back»։ trentonian.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-30-ին։ Վերցված է 2018-01-09 
  10. «W-League's World Cup Impact»։ uslsoccer.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-10-29-ին։ Վերցված է 2018-01-09 
  11. «Developmental Pyramid»։ olsasoccer.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-15-ին։ Վերցված է 2018-01-09 
  12. «Chicago Red Stars sign Carli Lloyd and Lindsay Tarpley»։ womentalksports.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-10-29-ին։ Վերցված է 2018-01-09 
  13. 13,0 13,1 «Carli Lloyd at Soccerway»։ soccerway.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-15-ին։ Վերցված է 2018-01-09 
  14. «Carli Lloyd agrees to terms with Sky Blue FC»։ usatoday.com։ Վերցված է 2018-01-09 
  15. «Sky Blue FC midfielder Carli Lloyd placed on injured reserve with broken ankle»։ nj.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-15-ին։ Վերցված է 2018-01-09 
  16. «NWSL allocation easier said than done»։ espn.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2018-02-04-ին։ Վերցված է 2018-01-09 
  17. «Western New York Flash vs. Kansas City 2 – 1»։ soccerway.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-15-ին։ Վերցված է 2018-01-09 
  18. «Western New York Flash vs. Washington Spirit 4 – 0»։ soccerway.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-15-ին։ Վերցված է 2018-01-09 
  19. «Western New York Flash vs. Sky Blue 2 – 0»։ soccerway.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-15-ին։ Վերցված է 2018-01-09 
  20. «Houston Dash acquire USWNT midfielder Carli Lloyd from Western New York Flash»։ houstondynamo.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-15-ին։ Վերցված է 2018-01-09 
  21. «Man City Women sign Carli Lloyd»։ mancity.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-10-24-ին։ Վերցված է 2018-01-09 
  22. «Dash trade Carli Lloyd and Janine Beckie, acquire Christen Press»։ chron.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2018-01-20-ին։ Վերցված է 2018-01-22 
  23. «Carli Lloyd open to Man City return as her loan deal comes to an end»։ manchestereveningnews.co.uk։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-10-24-ին։ Վերցված է 2018-01-09 
  24. «Lloyd showcases her skill in earning MVP nod»։ espnfc.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-30-ին։ Վերցված է 2018-01-09 
  25. «Wambach Grows Into Her Role, Shoulders U.S. Women's Load»։ washingtonpost.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-03-04-ին։ Վերցված է 2018-01-09 
  26. «USA - Korea DPR»։ fifa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2018-01-01-ին։ Վերցված է 2018-01-09 
  27. «Sweden - USA»։ fifa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-31-ին։ Վերցված է 2018-01-09 
  28. «Nigeria - USA»։ fifa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2018-01-01-ին։ Վերցված է 2018-01-09 
  29. «US beats England to gain World Cup semis»։ chinadaily.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-16-ին։ Վերցված է 2018-01-09 
  30. «USA - England»։ fifa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-04-28-ին։ Վերցված է 2018-01-09 
  31. «USA - Brazil»։ fifa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-31-ին։ Վերցված է 2018-01-09 
  32. «Norway - USA»։ fifa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2018-01-01-ին։ Վերցված է 2018-01-09 
  33. «USA 1-0 Japan»։ fifa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2018-01-09-ին։ Վերցված է 2018-01-09 
  34. «Brazil 0-1 USA»։ fifa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2018-01-09-ին։ Վերցված է 2018-01-09 
  35. «Howard, Lloyd selected as U.S. players of year»։ espnfc.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2018-01-09-ին։ Վերցված է 2018-01-09 
  36. 36,0 36,1 36,2 36,3 «Carli Lloyd»։ houstondynamo.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2018-01-09-ին։ Վերցված է 2018-01-09 
  37. «Lloyd, Wambach and Cheney Score As U.S. Women Win 2010 Algarve Cup With 3-2 Victory Against Germany»։ ussoccer.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-11-10-ին։ Վերցված է 2018-01-09 
  38. «U.S. Women Defeat Costa Rica 3-0 to Earn Spot in Two-Game Playoff Against Italy for Berth to Germany 2011»։ ussoccer.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-10-11-ին։ Վերցված է 2018-01-20 
  39. «Last-gasp United States win in Italy»։ uefa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2018-01-25-ին։ Վերցված է 2018-01-20 
  40. «Italy fall to United States as lineup confirmed»։ uefa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2018-01-25-ին։ Վերցված է 2018-01-20 
  41. «U.S. Women Win Eighth Algarve Title»։ nytimes.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-22-ին։ Վերցված է 2018-01-09 
  42. «United States vs Colombia»։ espn.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-30-ին։ Վերցված է 2018-01-09 
  43. «With Grit and 10 Players, U.S. Women Oust Brazil»։ nytimes.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2015-10-04-ին։ Վերցված է 2018-01-09 
  44. «Japan - USA»։ fifa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-03-08-ին։ Վերցված է 2018-01-09 
  45. «U.S. crumbles under pressure of PKs»։ espn.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-22-ին։ Վերցված է 2018-01-09 
  46. «U.S. Women’s National Team Wins Group B at 2012 CONCACAF Women’s Olympic Qualifying with 4-0 Victory Against Mexico»։ ussoccer.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-27-ին։ Վերցված է 2018-01-09 
  47. «U.S. Women’s National Team Qualifies for 2012 London Olympics with 3-0 Victory Against Costa Rica»։ ussoccer.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-31-ին։ Վերցված է 2018-01-09 
  48. «U.S. Women’s National Team Defeats Canada 4-0 To Win CONCACAF Olympic Qualifying Tournament»։ ussoccer.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-03-01-ին։ Վերցված է 2018-01-09 
  49. «U.S. Women’s National Team Earns Fourth Olympic Gold Medal with 2-1 Victory Against Japan in Front of 80,203 at Wembley Stadium»։ ussoccer.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-11-ին։ Վերցված է 2018-01-09 
  50. «She becomes the highest scoring player in U.S. history to play exclusively midfield, passing Julie Foudy, who finished with 45 goals»։ twitter.com/ussoccer_wnt։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-05-ին։ Վերցված է 2018-01-09 
  51. «Ellis Names U.S. Roster for 2015 FIFA Women’s World Cup Team»։ ussoccer.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-11-08-ին։ Վերցված է 2018-01-09 
  52. «Sasic: I would change this award for team success»։ fifa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-28-ին։ Վերցված է 2018-01-09 
  53. «U.S. captain Lloyd hits hat-trick in 16 minutes into World Cup final»։ reuters.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-28-ին։ Վերցված է 2018-01-09 
  54. «Carli Lloyd wins Golden Ball Award as Women's World Cup's best player»։ si.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-28-ին։ Վերցված է 2018-01-09 
  55. «Nominees for the FIFA Ballon d’Or 2015 awards revealed»։ fifa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-09-12-ին։ Վերցված է 2018-01-20 
  56. «FIFA Ballon d’Or 2015 – voting results»։ fifa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-06-28-ին։ Վերցված է 2018-01-20 
  57. «Lionel Messi wins Ballon d’Or for record fifth time»։ theguardian.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2018-01-13-ին։ Վերցված է 2018-01-20 
  58. «USA at Women's Olympic Football Tournaments, Rio 2016»։ fifa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2018-01-21-ին։ Վերցված է 2018-01-20 
  59. «FIFA Football Awards 2016 – Voting Results»։ fifa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-02-15-ին։ Վերցված է 2018-01-20 
  60. «FIFA Football Awards 2017 – Voting Results»։ fifa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-10-24-ին։ Վերցված է 2018-01-20 
  61. «Carli Lloyd Marries Brian Hollins in Intimate Beach Wedding in Mexico»։ theknotnews.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-12-30-ին։ Վերցված է 2018-01-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]