Քաջ նապաստակը
Քաջ նապաստակը ռուս.՝ Храбрый заяц | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Իվան Իվանով-Վանո |
Սցենարիստ | Իվան Իվանով-Վանո |
Հնչյունավորում | Գեորգի Վիցին, Վլադիմիր Վոլոդին և Գեորգի Միլյար |
Բեմադրող նկարիչ | Միխայիլ Բոտով |
Երաժշտություն | Յուրի Լևիտին |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1955 |
«Քաջ նապաստակը» (ռուս.՝ Храбрый заяц), 1955 թվականի նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված Դմիտրի Մամին-Սիբիրյակի «Ալյոնուշկայի հեքիաթները» ժողովածուի «Քաջ նապաստակի մասին, որն ուներ երկար ականջներ, շիլ աչքեր, կարճ պոչ» (ռուս.՝ «О храбром зайце — длинные уши, косые глаза, короткий хвост») հեքիաթի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունն սկսվում է գյուղական սովորական խրճիթում։ Այնտեղ ապրում է տատիկն իր երկու թոռների հետ։ Տղան ու աղջիկը քննարկում են այն հարցը, թե ով է ավելի քաջ, և ով ինչից է վախենում։ Հանկարծ նրանք տեսնում են փոքրիկ մկան և խիստ վախենում են։ Տատիկը հանդիմանում է նրանց վախենալու համար և սկսում պատմել դաստիարակիչ հեքիաթ։
Հեռավոր անտառում իր համար ապրում էր մի նապաստակ։ Եվ նա վախենում էր ամեն ինչից ու բոլորից։ Առավոտից գիշեր նա միայն դողում էր վախից։ Նույնիսկ նրա հարազատներն էին ծիծաղում նրա վրա, և շուտով շլդիկին դա ձանձրացնում է, և նա որոշում է ապացուցել, որ ինքն ամենաքաջն է։ Մի օր նա բացատում հավաքում է բոլոր նապաստակներին ու հայտարարում, որ չի վախենում ոչ ոքից, ոչ գայլից, ոչ աղվեսից, ոչ էլ արջից։ Եվ նապաստակներն այնքան են ուրախանում, որ բոլորն սկում են ծիծաղել, ցատկոտել ու պարել ձնածածկ բացատում։ Իսկ քաջ նապաստակն էլ ավելի է պարծենում իր անվեհերությամբ։ Այդ ժամանակ անտառում թափառում էր սոված գայլը, որը երգում էր իր թախծոտ երգը։ Նա երազում էր նապաստակների մասին, որոնց կարող էր կուլ տալ ամբողջությամբ։ Այդ ժամանակ գիշատչին բախտը ժպտում է. նա դուրս է գալիս ճիշտ այն տեղը, որտեղ պարծենկոտ նապաստակը պատմում էր, որ ինքը ոչ ոքից չի վախենում և կարող է կռվել ցանկացած թշնամու հետ։ Իսկ երբ նա տեսնում է իսկական թշնամուն, այնպես է վախենում, որ նույնիսկ սկսում է կակազել։ Սարսափած նապաստակն այնպես է վախեցնում գայլին, որ նա հազիվ է փախչում այդ խելագարից։ Գայլը հեռանում է, սակայն նապաստակը նույնպես անհետանում է։ Երկար են փնտրում պարծենկոտին կենդանիները և դժվարությամբ գտնում են գաղտնի թաքստոցում։ Նրանք սկսում են շնորհավորել նապաստակին այդ հաղթանակի համար, և դրանից հետո շլդիկն ինքն էլ սկսում է հավատալ, որ ինքը քաջ է ու անվախ։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարի հեղինակ | Իվան Իվանով-Վանո |
Ռեժիսոր | Իվան Իվանով-Վանո |
Բեմադրող նկարիչներ | Միխայիլ Բոտով, Կոնստանտին Կարպով |
Կոմպոզիտոր | Յուրի Լևիտին |
Երգի տեքստի հեղինակ | Սերգեյ Բոգոմազով |
Գլխավոր օպերատոր | Նիկոլայ Վոինով |
Տաղավարում նկարահանումների ղեկավար | Կ. Վենց |
Տաղավարում նկարահանումների օպերատորներ | Օլեգ Կուխովարենկո, Մարիս Ռուձիտիս |
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
Ռեժիսորի օգնական | Վ. Սվեշնիկովա |
Նկարչի օգնական | Տատյանա Ալեքսանդրովա |
Ռեժիսորի օգնական | Ն. Գեշելինա |
Մոնտաժող | Լիդիա Սազոնովա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Վասիլի Ռյաբչիկով, Ֆաինա Եպիֆանովա, Ֆեոդոր Խիտրուկ, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Բորիս Մեերովիչ, Տատյանա Ֆեոդորովա, Վլադիմիր Պոպով, Բորիս Չանի, Լիդիա Ռեզցովա, Վադիմ Դոլգիխ, Ռոման Դավիդով, Կոնստանտին Մալիշև |
Նկարիչ-դեկորատորներ | Իրինա Սվետլիցա, Վերա Ռոջերո, Վերա Վալերիանովա |
Դերերը կատարել են | Վիկտոր Կովալ — Վանյա Լենա Ալյոշինա — Մաշա Վերա Պոպովա — տատիկ |
Դերերը հնչյունավորել են | Գեորգի Վիցին — քաջ նապաստակ Վլադիմիր Վոլոդին — գայլ Գեորգի Միլյար — ծեր նապաստակ (տիտրերում նշված չէ) |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1957 — Բրիտանական I միջազգային կինոփառատոնի (Փառատոնների փառատոն) դիպլոմ (Լոնդոն)[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 283—284. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск IV. — М.: Искусство, 1956.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քաջ նապաստակը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Քաջ նապաստակը» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|