Jump to content

Քայլ Սնայդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քայլ Սնայդեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ և collegiate wrestler
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 20, 1995(1995-11-20) (29 տարեկան)
Ծննդավայր՝Woodbine[1]
Ակումբ՝Ohio State Buckeyes wrestling?
Մարզիչ(ներ)՝Bill Zadick?
Հասակ՝181 սանտիմետր
Քաշ՝102 կիլոգրամ

Քայլ Սնայդեր (անգլ.՝ Kyle Snyder; նոյեմբերի 20, 1995(1995-11-20), Woodbine[1]), ամերիկացի ազատ ոճի ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն, 2016 թվականի Օլիմպիական խաղերի մինչև 97 կգ քաշային կարգի չեմպիոն[2], Աշխարհի գավաթի հաղթող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 20-ին ԱՄՆ Մերիլենդ նահանգում։

Առաջին հաջողությունը Սնայդերին հասել է 2013 թվականին, երբ նա Սոֆիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում հաղթել է հայ ըմբիշ Վիկտոր Կազիշվիլիին[3]։

2015 թվականին հաջողության է հասել՝ հաղթելով և Համաամերիկյան խաղերում, և աշխարհի առաջնությունում։ Միևնույն ժամանակ, նա դարձավ ըմբշամարտի աշխարհի ամենաերիտասարդ ամերիկացի չեմպիոնը։

Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում հաղթեց Ադրբեջանի հավաքականը ներկայացնող Խետագա Գոզյումովին՝ դառնալով ազատ ոճի ըմբշամարտի ԱՄՆ-ի ամենաերիտասարդ օլիմպիական չեմպիոնը։

2017 թվականին արծաթ է նվաճել Քերմանշահի աշխարհի գավաթի խաղարկությունում, հաղթել է Լաուրա դի Ֆրեյտասում կայացած Համաամերիկյան առաջնությունում։ Աշխարհի առաջնությունում կրկին ոսկե մեդալ է նվաճել։

Դարձել է թվով չորրորդ ըմբիշը, ով արժանացել է 2017 թվականի Ջեյմս Սալիվանի հեղինակավոր մրցանակին՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նշանավոր սիրողական մարզիկ[4]։

2018 թվականին հաղթել է Այովա Սիթիում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում՝ Ռուսաստանի և Իրանի ուժեղ թիմերի բացակայության պայմաններում։ Աշխարհի 2018 թվականի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։

2019 թվականին հաղթել է Բուենոս Այրեսի Համաամերիկյան առաջնությունում և Լիմայի Համաամերիկյան խաղերում։ Աշխարհի 2019 թվականի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։

2020 թվականին հաղթել է Օտտավայում կայացած Համաամերիկյան առաջնությունում։

2021 թվականին հաղթել է Գվատեմալայում կայացած Համաամերիկյան առաջնությունում։

Հոկտեմբերին Նորվեգիայի մայրաքաղաքում կայացած աշխարհի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր մինչև 97 կգ քաշային կարգում։ Եզրափակչում զիջել է ռուս ըմբիշ Աբդուլռաշիդ Սադուլաևին։

2022 թվականին, հանդես գալով մինչև 97 կգ քաշային կարգում, ոսկե մեդալներ է նվաճել Ակապուլկոյում կայացած Համաամերիկյան առաջնությունում և Բելգրադում կայացած աշխարհի առաջնությունում։ Աշխարհի առաջնության եզրափակչում հաղթել է սլովակ ըմբիշ Բատիրբեկ Ցակուլովին։

2023 թվականին ոսկե մեդալներ է նվաճել Բուենոս Այրեսի Համաամերիկյան առաջնությունում և Սանտյագոյի Համաամերիկյան խաղերում։ Աշխարհի 2023 թվականի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։

2015-2017 թվականներին երեք անգամ արժանացել է Ջոն Սմիթի մրցանակին, որը շնորհվում Է ԱՄՆ-ի տարվա լավագույն ազատ ոճի ըմբիշին[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.teamusa.org/toronto-2015-pan-american-games/team-usa/wrestling
  2. «Kyle Snyder wins gold, becomes youngest U.S. Olympic wrestling champion ever». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. Abbott, Gary (2013 թ․ օգոստոսի 17). «UPDATED: Snyder wins gold, Dieringer takes silver in freestyle at Junior Worlds in Bulgaria | TheMat.com - USA Wrestling». TheMat.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. «Ohio State wrestling champion Kyle Snyder wins Sullivan Award». ESPN. 2018 թ․ ապրիլի 19. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  5. «Дэвид Тейлор удостоен приза имени Джона Смита». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]