Փքաբլիթ
Փքաբլիթի բաղադրիչները | |
Ենթատեսակ | աղանդեր, հացաբուլկեղեն, կերակուր, fritter?, bánh?, տապակած խմոր և նախաճաշիկ |
Ստեղծման տարեթիվ | 17 |
Հիմնական | ցորենի ալյուր, կարտոֆիլ, ձու, baking powder?, շաքար, կաթ և flavour enhancer?[1] |
Doughnuts Վիքիպահեստում |
Փքաբլիթ կամ ուռուցիկ բլիթ, շրջանաձև կամ երկարավուն, բուսայուղի մեջ տապակված, սովորաբար քաղցր կարկանդակիկ՝ մեջտեղում անցք ունեցող կամ առանց դրա։ Փքաբլիթի (ուռուցիկ քաղցրաբլիթի) որոշ տարատեսակներ միջուկ ունեն՝ մուրաբա, պովիդլո, ջեմ և այլն։
Ուռուցիկ բլիթը (բառի ամենանեղ իմաստով) նույն փքաբլիթն է, բայց առանց միջուկի, և մեջտեղում անցք ունի[2][3]։ Անցքը նախատեսված է նրա համար, որ տաք բուսայուղից բարձրացած փքաբլիթը շարվի ձողի վրա, որից հետո այն կդրվի տոպրակի կամ գնորդի ափսեի մեջ։
Փքաբլիթի տեղական տարատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տապակած բլիթ (ուկրաինական)
- Բաուրսակ (թյուրքական)
- Կաբարթմա (բուլղարական)
- Լուկումադես (հույն-թուրքական)
- «Միանձնուհու շղարշներ» (ֆրանսիական)
- Բեռլիներ (գերմանական)
- Սմուլթրինգ (նորվեգական)
- Սուֆգանիա (իսրայելական)։
1938 թվականից ի վեր ԱՄՆ-ում յուրաքանյուր տարվա հունիսի առաջին ուրբաթ օրը նշվում է «Փքաբլիթի ազգային օր»-ը։
Պոնչիկները Լեհաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսերեն «պոնչիկ» բառն ուն լեհական ծագում[4]։ Լեհական փքաբլիթներն ընդունված է տապակել բոլոր կողմերից և միջուկը լցոնել մուրաբայով (որպես կանոն՝ բալի մուրաբայով կամ վարդի թերթերով)[5]
Այս «խմորի գնդիկները, որոնց ներսում մուրաբա կա, եփված են եռացող յուղի մեջ»[5]. լեհական խոհանոցի համար ավանդական անուշեղեն, թերևս ռուսական փքաբլիթից գերազանց[6]։
Յուրաքանչյուր տարի Լեհաստանում տոնում են Յուղալի հինգշաբթին։ Այս տոնը մի շարք եվրոպական ազգերի մոտ նշվում է Մեծ պասին նախորդող վերջին հինգշաբթի օրը։ Բնութագրական հատկանիշ է հանդիսանում մեծ չափերով փքաբլիթների պատրաստումն ու վաճառքը։ Յուղալի հինգշաբթի օրը փքաբլիթ ուտելու ավանդույթը Լեհաստանում ծագել է դեռևս XVII դարում և արդիական է մինչ օրս։
Փքաբլիթները Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին ժամանակներում ուռուցիկ բլիթներ էին անվանում յուղի մեջ տապակված, խմորից ստացված յուրաքանչյուր արտադրանք։ Սվյատոսլավ Լոգինովի հետազոտությունների համաձայն[2][3]՝ մինչև XX դարի սկիզբը ռուսերենում «փքաբլիթ»-ը և «ուռուցիկ բլիթ»-ը նշանակում էին տարբեր խոհարարական արտադրանքներ.
- ուռուցիկ բլիթ. խմորիչով խմորից պատրաստված արտադրանք, որը տապակվում է յուղի մեջ, իսկ վրան ցանում են շաքարի փոշի։ Ուռուցիկ բլիթի մեջտեղում
անցքի առկայությունը պարտադիր է,
- փքաբլիթ (շրջանաձև, քաղցր, տապակված կարկանդակիկ). խմորի արտադրանք՝ յուղի մեջ տապակված, շրջանի տեսքով, երբեմն նաև միջուկով։
Այն, ինչը նախկինում կոչվում էր ուռուցիկ բլիթ, խորհրդային շրջանում սկսեցին անվանել փքաբլիթ։ 1939 թվականին Լենինգրադում հրատարակված «Համեղ և առողջ սննդի մասին» գրքում արդեն ի հայտ է գալիս փքաբլիթի մեջտեղում անցք լինելու անհրաժեշտությունը. «Պատրաստի խմորը գրտնակել 1-2 սմ հաստությամբ և բաժակով կամ կտրիչով կլոր կտրվածքներ անել։ Ավելի փոքր չափսի կտրիչով յուրաքանչյուր շրջանից հանել մեջտեղի հատվածը՝ դրանով խմորին տալով օղակի տեսք»։
-
Շոկոլադապատ փքաբլիթ
-
Ֆրանսիական փքաբլիթներ
-
Միջուկով ճապոնական բլիթներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://en.wikipedia.org/wiki/Doughnut
- ↑ 2,0 2,1 Святослав Логинов. Пышка, пончик, оладья (пристрастное кулинарно-филологическое исследование) // Наука и жизнь, № 9, 2007
- ↑ 3,0 3,1 Святослав Логинов. Пышка и пончик (кулинарно-филологическое исследование)
- ↑ П. Я. Черных. Историко-этимологический словарь современного русского языка. Т. 2. М., «Русский язык», 1993. С. 56.
- ↑ 5,0 5,1 Н. Замятина. Пончики по-польски. // Наука и жизнь, 2004, № 1.
- ↑ https://books.google.am/books?id=SyvYhMiviNoC&pg=PT5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Канадский ресторан предложил посетителям пончик за 100 долларов (2015)
- «Всё дело в дырочке» — статья в Бизнес Журнале(չաշխատող հղում)
- Матвиенко не дала ликвидировать пышечную Արխիվացված 2018-08-12 Wayback Machine
- Пышечные Питера: репортаж из подворотни Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Пышки и пончики (кулинарно-филологическое исследование)
- Легендарная пышечная отметила свой юбилей Արխիվացված 2007-04-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փքաբլիթ» հոդվածին։ |
|