Փոլա Փաթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլա Փաթոն
անգլ.՝ Paula Patton
Ծնվել էդեկտեմբերի 5, 1975(1975-12-05) (48 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց և Alexander Hamilton High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Ռոբին Թիկ
Երեխա(ներ)Ջուլիան Ֆուեգո

Փոլա Մաքսին Փաթոն (անգլ. Paula Maxine Patton, դեկտեմբերի 5, 1975(1975-12-05), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է հետևյալ ֆիլմերից՝ «Դեժա վյու», «Հայելի», «Գանձ», «Առաքելությունն անիրագործելի է։ Ֆանտոմ պրոտակոլը», «Երկու բույն» և Հարոն Պոլուորչիհի դերով ՝«Վարկրաֆտ» ֆիլմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլա Մաքսին Փաթոնը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 5-ին, Լոս Անջելեսում, Կալիֆորնիա, ԱՄՆ։ Մանուկ հասակում Փաթոնն իր ընտանիքի հետ ապրել է 20th Century Fox ստուդիային հարակից։ Նրա մայրը դպրոցում աշխատել է ուսուցչուհի, իսկ հայրը՝ իրավաբան: Ուսումնական տարիներին նա խաղացել է դպրոցական բեմադրություններում, այնուհետև Լոս Անջելեսի Hamilton Magnet Arts High School-ում։ Որոշ ժամանակ նա սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլի), այնուհետև ընդունվել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը։ Ստացած դիպլոմը հնարավորություն է ընձեռում նրան աշխատել Discovery Health Channel ալիքում, իբրև ռեժիսորի ասիստենտ։ 2005 թվականից սկսած Փաթոնը սկսում է նկարահանվել ֆիլմերում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2005—2015 թվականներին Փաթոնն ամուսնացած է եղել Ռոբին Թիքի հետ։ Նախկին ամուսիններն ունեն մեկ տղա՝ Ջուլիան Ֆուեգո Թիք (ծնվ. 06.04.2010 թ.)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ֆ Լոնդոն London Ալեքս
2005 ֆ Սպանության գիրք Murder Book դետեկտիվ Անժելա
2006 ֆ Իմ կյանքը Այդլվայլդում Idlewild Էնջել Դևենպորտ
2006 ֆ Դեժա վյու Deja Vu Կլեր Կաչիվեր
2008 ֆ Հայելիներ Mirrors Էմմի Կարսոն
2009 ֆ Գանձ Precious տիկին Րեին
2010 ֆ Ուղակի Րայթ Just Wright Մորգան Ալեքսանդր
2010 ս Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit հետախույզ Միկա Վոն
2011 ֆ Հարսանեկան փորձրկում Jumping the Broom Սաբրինա Ուոտսոն
2011 ֆ Առաքելությունն անիրագործելի է։ Ֆանտոմ պրոտակոլը Mission: Impossible — Ghost Protocol Ջեյն, IMF
2012 ս Ազատ լեյդիներ Single Ladies Լեյլա
2012 ֆ Կապ չկա Disconnect Սինդի Հալ
2013 ֆ Բեռնավճար Baggage Claim Մոնտանա Մուր
2013 ֆ Գթասրտություն Mercy Սինտիա
2014 ֆ Ինչ է կատարվել անցած գիշեր About Last Night Էլիսոն
2015 ֆ Վազող Runner Լորեն Մարկս
2016 ֆ Հիասքանչ ընտրություն The Perfect Match Շերրի
2016 ֆ Վարկրաֆտ Warcraft Հարոնա Պոլուորչիհա
2016 ֆ Ամեն բան նորից The Do Over Հիզեր