Փոլ Լանդովսկի
Փոլ Լանդովսկի ֆր.՝ Paul Landowski | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1875[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | մարտի 31, 1961[1][4] (85 տարեկան) |
Վախճանի վայրը | Բուլոն Բիյանկուր |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1900) և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1904)[5] |
Ուսուցիչ | Ժյուլ Լեֆևր և Henri Lombard? |
Ստեղծագործություն(ներ) | Cain's Sons?, equestrian statue of Edward VII?, Հիսուս Քրիստոսի արձան և Ռեֆորմացիայի պատ |
Մասնագիտություն | քանդակագործ և դիզայներ |
Աշխատավայր | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Ամուսին | Alice Cruppi? |
Ծնողներ | հայր՝ Edward Landowski? |
Զբաղեցրած պաշտոններ | director of the French Academy in Rome? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Երեխաներ | Nadine Landowski?, Marcel Landowski? և Françoise Landowski-Caillet? |
Կայք | paul-landowski.com |
Ստորագրություն | |
Paul Landowski Վիքիպահեստում |
Փոլ Մաքսիմիլիան Լանդովսկի, (ֆր.՝ Paul Landowski, հունիսի 1, 1875[1][2][3][…], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - մարտի 31, 1961[1][4], Բուլոն Բիյանկուր), ազգությամբ լեհ, ֆրանսիացի քանդակագործ։
Նրա լավագույն աշխատանքը Հիսուս Քրիստոսի արձանն է Բրազիլիայում, Ռիո դե Ժանեյրո։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լանդովսկին ծնվել է Փարիզում։ Հայրը լեհ վտարանդի էր, որը մասնակցել էր հունվարյան ապստամբությանը[Նշում 1], իսկ մայրը` Ջուլի Վիյոտանն է` Անրի Վիյոտանի դուստրը։ Նախքան Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցն ավարտելը սովորել է Ժյուլիանի ակադեմիայում[7]։ 1900 թվականին նա իր` Դավիթ արձանի համար շահեց Prix de Rome կրթաթոշակ և շարունակեց իր գործունեությունը ևս հիսունհինգ տարի։ Նա Փարիզում ստեղծել է շուրջ երեսունհինգ հուշարձան և ավելի քան տասներկու հուշարձան` Փարիզի շրջակայքում։ Դրանցից է Ար-դեկո արվեստի դասին պատկանող Սբ. Ջենովայի արձանը (1928 թվական), որը գտնվում է Pont de la Tournelle կամրջի վրա։ Նա նաև ստեղծել է Les Fantomes հուշարձանը։ Այն ֆրանսիական հուշասյուն է` նվիրված Մարնեի Երկրորդ ճակատամարտին, որը գտնվում է Բաթթե դը Շալմոնթում (Հյուսիսային Ֆրանսիա)։
Լանդովսկին ավելի շատ հայտնի է 1931 թվականին իր կերտած Հիսուս Քրիստոսի արձանը քանդակով, որը գտնվում է Բրազիլիայում` Ռիո դե Ժանեյրոյում։ Արձանը կերտելիս համագործակցել է քաղաքացիական ինժեներ Հեյթոր դա Սիլվա Կոստայի և ճարտարապետ, քանդակագործ Ջորջ Լեոնիդայի հետ։ Որոշ աղբյուրներ նշում են, որ Լանդովսկին նախագծել է Քրիստոսի գլուխը և ձեռքերը, բայց իրականում դա եղել է Լեոնիդան, որը ստեղծել էր գլուխը դեռ այն ժամանակ, երբ Լանդովսկին դիմել էր նրան։
1928 թվականին Ամառային օլիմպիադայում անցկացված արվեստի մրցույթում նա իր քանդակի համար ստացավ ոսկե մեդալ։ Դա մի միջոցառում էր, որը անցկացվում էր 1912 թվականից սկսած մինչև 1952 թվականը։ Լանդովսկին 1933 թվականից մինչև 1937 թվականը եղել է Ֆրանսիական ակադեմիայի տնօրեն։ Նա նաև ծառայել է որպես արվեստի գիտակ` Ֆլորենս Մեյեր Բլյումենթալից ստանալով նվեր Բլյումենտալ մրցանակը. դա մեծ մրցանանակ էր, որը 1919-1954 թվականներին տրվում էր ֆրանսիացի երիտասարդ նկարիչներին, քանդակագործներին, դեկորատորներին, փորագրողներին, գրողներին և երաժիշտներին։
Լանդովսկին նկարիչ Նադին Լանդովսկու (1908–1943), երգահան Մարսել Լանդովսկու (1915–1999) և դաշնակահար և նկարիչ Ֆրանսուիս Լանդովսկի-Քայլլեթի (1917–2007) հայրն է։ Փոլ Լանդովսկին վախճանվել է Փարիզի արվարձանում` Բուլոյն Բիյանկուրուրում, որտեղ գտնվում է նրա աշխատանքներին նվիրված թանգարանը, ուր ցուցադրված են քանդակագործի շուրջ 100 աշխատանքներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հիսուս Քրիստոսի արձան (Ռիո դե Ժանեյրո)
-
Գերեզմանի հուշարձան Նորդֆրիդոֆում, Դյուսելդորֆ
-
Վիլյամ Ֆարելը, Ջոն Քելվինը, Թեոդոր Բեզան և Ջոն Նոքսը Հեղափոխության պատին քանդակը, Ժնև
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1863 թվականի հունվարի 22-ին Լեհական թագավորությունում ծագած ապստամբություն, որի նպատակն էր Ռեչ Պոսպոլիտայի վերակկանգնումը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Paul Maximilien Landowski (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Paul Maximilien Landowski (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ AGORHA (ֆր.) — 2009.
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ (fr)https://books.google.fr/books?id=D5aKQWZRZJcC&pg=PA511&dq=Acad%C3%A9mie+Julian&hl=fr&sa=X&ved=0ahUKEwiYwLf_ksHPAhVD7RQKHR4dBh44KBDoAQg5MAQ#v=onepage&q=Acad%C3%A9mie%20Julian&f=false Michèle Lefrançois, Paul Landowski: l'œuvre sculpté
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Լանդովսկի» հոդվածին։ |
|
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Olympic medal record | ||
---|---|---|
Գեղարվեստի մրցումներ Ամառային օլիմպիական խաղերում | ||
Ոսկի | Ամառային Օլիմպիական խաղեր, 1928, Ամստերդամ | Գեղարվեստի մրցումներ 1928 թվականին Ամառային օլիմպիական խաղերում |
- Հունիսի 1 ծնունդներ
- 1875 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Մարտի 31 մահեր
- 1961 մահեր
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Ժյուլիանի ակադեմիայի շրջանավարտներ
- Լեհ քանդակագործներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ֆրանսիացի դիզայներներ
- Ֆրանսիացի քանդակագործներ