Փոլ Բրեմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Բրեմեր
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Եյլի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան, Ֆիլիպսի ակադեմիա, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Քենթի դպրոց, New Canaan Country School? և Ezra Stiles College?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 30, 1941(1941-09-30)[1][2] (82 տարեկան)
Ծննդավայր Հարթֆորդ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Frances Winfield?
 
Պարգևներ
Ազատության նախագահական շքանշան

Լյուիս Փոլ Բրեմեր III (անգլ.՝ Lewis Paul Bremer III, սեպտեմբերի 30, 1941(1941-09-30)[1][2], Հարթֆորդ), ամերիկացի դիվանագետ, ամերիկյան օկուպացիոն վարչակազմի ղեկավար։ Իրաքում 2003-2004 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հարթֆորդում (Կոնեկտիկուտ)։ Ավարտել է Եյլի (1963, բակալավր), Հարվարդի (1966, մագիստրոս) համալսարանները և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը։

1960-ականների վերջից դիվանագիտական ծառայության մեջ աշխատել է Աֆղանստանում, Մալավիում, Նորվեգիայում։ 1972-1976 թվականներին աշխատել է Հենրի Քիսինջերի թիմում։ 1983-1986 թվականներին Հոլանդիայում դեսպան է։ 1986-1989 թվականներին եղել է ահաբեկչության դեմ պայքարի հատուկ հանձնարարությունների դեսպան։ Պաշտոնաթող Է եղել դիվանագիտական ծառայությունից 1989 թվականին և դարձել Kissinger Associates-ի (Հենրի Քիսինջերի հիմնադրած միջազգային խորհրդատվական ընկերության) կառավարիչ։

2001 թվականին գլխավորել է ընկերությունը (Marsh և McLennan), որը մասնագիտանում է ճգնաժամային իրավիճակներում կառավարման ծառայությունների մատուցմամբ, ինչպիսիք են բնական կատակլիզմները, ահաբեկչությունը, անկարգությունները կորպորատիվ ծառայողների շրջանում։ Ընկերության գրասենյակը գտնվում էր Միջազգային առևտրի կենտրոնում (Հյուսիսային Աշտարակ)։ Սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո CNN-ին տված հարցազրույցում Բրեմերը հայտարարել է, որ իրենց գրասենյակը գտնվում է «այն վայրից բարձր, որտեղ երկրորդ ինքնաթիռը ահաբեկչական հարձակում է գործել»։

2003 թվականին վերադարձել է պետական ծառայության։ Բրեմերը Իրաք Է ժամանել որպես ԱՄՆ նախագահի լիազոր ներկայացուցիչ 2003 թվականի մայիսին, իսկ մայիսի 11-ին փոխարինել է գեներալ-լեյտենանտ Ջեյ Գարներին՝ որպես վերակառուցման և հումանիտար օգնության վարչության տնօրեն։ Հունիսին, վարչությունը վերածվել է ժամանակավոր կոալիցիոն վարչակազմի, և Բրեմերը երկրում դարձել է գործադիր իշխանության ղեկավար։

2004 թվականի հունիսի 28-ին տեղական ժամանակով ժամը 10:26-ին ժամանակավոր վարչակազմը Իրաքի տարածքի իշխանությունը պաշտոնապես հանձնել Է Իրաքի ժամանակավոր կառավարությանը՝ նախատեսված ժամկետից երկու օր շուտ։ Բրեմերը երկիրը լքել է նույն օրը։ Իր հրաժեշտի խոսքում նա ասել է՝ «Ես ուրախությամբ եմ հեռանում Իրաքից, որ շատ բան է արվել, որպեսզի ձեր ապագան լի լինի հույսերով։ Իմ սրտի մի մասնիկն ընդմիշտ կմնա այստեղ՝ երկու գետերի միջև գտնվող գեղեցիկ հողում՝ իր բերրի հովիտներով, նրա փառահեղ լեռներով և նրա հրաշալի մարդկանցով...»:

2004 թվականի դեկտեմբերի 14-ին Բրեմերը պարգևատրվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից Ազատության նախագահական մեդալով, «ԱՄՆ-ի անվտանգության կամ ազգային շահերի, համաշխարհային խաղաղության, մշակութային կամ այլ կարևոր պետական կամ մասնավոր նախաձեռնությունների համար»։

Բրեմերը Ներկայումս GlobalSecure կորպորացիայի խորհրդատվական խորհրդի նախագահն է։

2010 թվականի նոյեմբերին Բրեմերը սկսեց աշխատել Համաշխարհային Տ. Ե. Ա. Մ. սպորտում (Arlington, Վիրջինիա)՝ որպես գլխավոր տնօրեն և նախագահ։

Բրեմերը միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Բրեմեր» հոդվածին։