Փղի անկյունագիծ
Փղի անկյունագիծ ֆր.՝ La Diagonale du fou | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Շվեյցարիա |
Ժանր | դրամա |
Թեմա | շախմատ և Սառը պատերազմ |
Թվական | 1984 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ռիշար Դեմբո[1][2] |
Պրոդյուսեր | Արթուր Կոն |
Սցենարի հեղինակ | Ռիշար Դեմբո |
Դերակատարներ | Միշել Պիկոլի[2][3], Լիվ Ուլման[2][3], Լեսլի Քարոն[2][3], Հայ Հյուգո Անգլադ[3], Alexandre Arbatt?[2][3], Benoît Régent?[3], Բերնհարդ Վիքի[3], Դանիել Օլբրիխսկի[3], Hubert Saint-Macary?[3], Ժակ Բուդե[3], Միշել Օմոն[3], Pierre Michael?, Պիեռ Վիալ[3], Սերժ Ավետիքյան[3], Sylvie Granotier?[3] և Վոյցեխ Պշոնյակ[3] |
Օպերատոր | Ռաուլ Կուտար |
Երաժշտություն | Գաբրիել Յարեդ |
Մոնտաժ | Agnès Guillemot? |
Տևողություն | 95 րոպե |
«Փղի անկյունագիծ» (ֆր.՝ La Diagonale du fou), Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի և Շվեյցարիայի համատեղ արտադրության կինոդրամա, որ նկարահանել է ռեժիսոր Ռիշար Դեմբոն 1984 թվականին։ 1985 թվականին ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի որպես «օտարալեզու լավագույն ֆիլմ»[4] և «Սեզար» մրցանակի որպես «լավագույն նորամուտային ֆիլմ»։ Կինոնկարն անդրադառնում է 1978 թվականի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար անցկացված խաղին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակիվա Լիբսկինդը ներկայացնում է Խորհրդային Միությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացվող շախմատի առաջնությունում։ Նա անհաղթ է, բայց թույլ առողջություն ունի, և նրա հաղթանակների շղթան կարող է ընդհատվել ցանկացած պահի։ Առաջնությունում Ակիվայի հակառակորդն է դառնում Խորհրդային Միությունից Շվեյցարիա փախած Պավիուս Ֆրոմը։ Նա խելացի է, արհամարհում է կանոններն ու փորձում է խախտել հակառակորդի պլանները և դրանով իսկ Լիբսկինդին դուրս բերել հավասարակշռությունից ու նրան ստիպել ուշանալ առաջին քայլից։ Ֆրոմի լկտիությունը վիրավորում է Ակիվային, և վերջինս նրա դեմ բողոք է ներկայացնում ժյուրիին։ Երբ Լիբսկինդն սպառնում է հեռանալ, Ֆրոմը պաշտոնապես գրավոր ներողություն է խնդրում, որպեսզի չկորցնի չեմպիոնին հաղթելու հնարավորությունը։
Շախմատային տախտակից դուրս կատարվող նման քայլերի օգնությամբ երկու շախմատիստներն էլ սկսում են խաղալ՝ Լիբսկինդը՝ ֆիզիկապես, իսկ Ֆրոմը՝ մտավոր։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Միշոլ Պիկոլի | Ակիվա Լիբսկինդ |
Ալեքսանդր Արբատ | Պավիուս Ֆրոմ |
Լիվ Ուլման | Մարինա Ֆրոմ |
Լեսլի Քարոն | Գենյա Լիբսկինդ |
Վոյցեխ Պոնյակ | գրոսմայստեր Ֆելտոն Ֆրոմի թիմից |
Ժան-Յուգ Անգլադ | Միլլեր Ֆրոմի թիմից |
Դանիել Օլբրիխսկի | Տակ-Տակ Լիսկինդի թիմից |
Միշել Օմոն | Ստեպան Իվանովիչ Կերոսյան Լիբսկինդի թիմից |
Սերժ Ավետիքյան | Ֆադենկո |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում[4]. այն ներկայացվել է Շվեյցարիայի կառավարության կողմից և առաջին «Օսկարը» բերել երկրին։ Ֆիլմն արժանացել է նաև Լուի Դելյուքսի, Prix de l'Académie du Cinéma և «Սեզար» մրցանակների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0087144/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=174.html
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 http://www.imdb.com/title/tt0087144/fullcredits
- ↑ 4,0 4,1 «The 57th Academy Awards (1985) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փղի անկյունագիծ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|