Ռիշար Դեմբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ռիշար Դեմբո
ֆր.՝ Richard Dembo
Ծնվել էմայիսի 24, 1948(1948-05-24)[1][2][3]
ԾննդավայրՓարիզ
Մահացել էնոյեմբերի 11, 2004(2004-11-11)[4][1][2][…] (56 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա[5]
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և գրող
Պարգևներ
IMDbID ID 0218252

Ռիշար Դեմբո (ֆր.՝ Richard Dembo, մայիսի 24, 1948(1948-05-24)[1][2][3], Փարիզ - նոյեմբերի 11, 2004(2004-11-11)[4][1][2][…], Փարիզ), ֆրանսիացի կինոռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիշարդ Դեմբոն ծնվել է 1948 թվականի մայիսի 24-ին Փարիզում՝ հրեական ընտանիքում։ Նրա ծնողները եղել են Արևելյան Եվրոպայից։ 1964 թվականին փիլիսոփայության բակալավրի աստիճան ստանալուց հետո Ռիշար Դեմբոն աշխատել է ռեժիսորներ Ժան Շմիդտի, Անդրե Տեշինեի և Պիեռ Պրևերի մոտ որպես ընթերակա։

Ռիշար Դեմբոյին համաշխարհային ճանաչում է բերել նրա առաջնաելույթային «Փղի անկյունագիծ» լիամետրաժ ռեժիսորական աշխատանքը։ 1985 թվականին ֆիլմը ստացել է «Օսկար» մրցանակ՝ «օտար լեզվով լավագույն ֆիլմի համար» անվանակարգում[6], «Սեզար» մրցանակ՝ լավագույն դեբյուտային կինոնկարի համար և Լուի Դելլյուկ մրցանակ։

1993 թվականին Ռիշար Դեմբոն բեմադրել է իր երկրորդ «Հրեշտակի բնազդ» ֆիլմը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմական օդաչուների ճակատագրի մասին այս պատմության մեջ գլխավոր դերերը կատարել են Լամբեր Վիլսոնը, Ֆրանսուա Կլյուզեն և Ժան Լուի Տրենտինյանը

Ռիչարդ Դեմբոյի երրորդ և վերջին «Նինայի տունը» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն Անես Ժաուին էր, էկրան է բարձրացել 2005 թվականին՝ ռեժիսորի մահից հետո (2004 թվականի նոյեմբերի 11-ին, Փարիզում)։

Ռիշար Դեմբոն թաղված է Իսրայելում։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]