Փղի անկյունագիծ
Փղի անկյունագիծ ֆրանսերեն՝ La Diagonale du fou | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | դրամա |
| Թեմա | շախմատ և Սառը պատերազմ |
| Թվական | 1984 |
| Լեզու | ֆրանսերեն |
| Ռեժիսոր | Ռիշար Դեմբո[1][2] |
| Պրոդյուսեր | Արթուր Կոն |
| Սցենարի հեղինակ | Ռիշար Դեմբո |
| Դերակատարներ | Միշել Պիկոլի[2][3], Լիվ Ուլման[2][3], Լեսլի Քարոն[2][3], Հայ Հյուգո Անգլադ[3], Alexandre Arbatt?[2][3], Benoît Régent?[3], Բերնհարդ Վիքի[3], Դանիել Օլբրիխսկի[3], Hubert Saint-Macary?[3], Ժակ Բուդե[3], Միշել Օմոն[3], Pierre Michael?, Պիեռ Վիալ[3], Սերժ Ավետիքյան[3], Sylvie Granotier?[3] և Վոյցեխ Պշոնյակ[3] |
| Օպերատոր | Ռաուլ Կուտար |
| Երաժշտություն | Գաբրիել Յարեդ |
| Մոնտաժ | Agnès Guillemot? |
| Տևողություն | 95 րոպե |
«Փղի անկյունագիծ» (ֆրանսերեն՝ La Diagonale du fou), Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի և Շվեյցարիայի համատեղ արտադրության կինոդրամա, որ նկարահանել է ռեժիսոր Ռիշար Դեմբոն 1984 թվականին։ 1985 թվականին ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի որպես «օտարալեզու լավագույն ֆիլմ»[4] և «Սեզար» մրցանակի որպես «լավագույն նորամուտային ֆիլմ»։ Կինոնկարն անդրադառնում է 1978 թվականի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար անցկացված խաղին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակիվա Լիբսկինդը ներկայացնում է Խորհրդային Միությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացվող շախմատի առաջնությունում։ Նա անհաղթ է, բայց թույլ առողջություն ունի, և նրա հաղթանակների շղթան կարող է ընդհատվել ցանկացած պահի։ Առաջնությունում Ակիվայի հակառակորդն է դառնում Խորհրդային Միությունից Շվեյցարիա փախած Պավիուս Ֆրոմը։ Նա խելացի է, արհամարհում է կանոններն ու փորձում է խախտել հակառակորդի պլանները և դրանով իսկ Լիբսկինդին դուրս բերել հավասարակշռությունից ու նրան ստիպել ուշանալ առաջին քայլից։ Ֆրոմի լկտիությունը վիրավորում է Ակիվային, և վերջինս նրա դեմ բողոք է ներկայացնում ժյուրիին։ Երբ Լիբսկինդն սպառնում է հեռանալ, Ֆրոմը պաշտոնապես գրավոր ներողություն է խնդրում, որպեսզի չկորցնի չեմպիոնին հաղթելու հնարավորությունը։
Շախմատային տախտակից դուրս կատարվող նման քայլերի օգնությամբ երկու շախմատիստներն էլ սկսում են խաղալ՝ Լիբսկինդը՝ ֆիզիկապես, իսկ Ֆրոմը՝ մտավոր։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Միշոլ Պիկոլի | Ակիվա Լիբսկինդ |
| Ալեքսանդր Արբատ | Պավիուս Ֆրոմ |
| Լիվ Ուլման | Մարինա Ֆրոմ |
| Լեսլի Քարոն | Գենյա Լիբսկինդ |
| Վոյցեխ Պոնյակ | գրոսմայստեր Ֆելտոն Ֆրոմի թիմից |
| Ժան-Յուգ Անգլադ | Միլլեր Ֆրոմի թիմից |
| Դանիել Օլբրիխսկի | Տակ-Տակ Լիսկինդի թիմից |
| Միշել Օմոն | Ստեպան Իվանովիչ Կերոսյան Լիբսկինդի թիմից |
| Սերժ Ավետիքյան | Ֆադենկո |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում[4]. այն ներկայացվել է Շվեյցարիայի կառավարության կողմից և առաջին «Օսկարը» բերել երկրին։ Ֆիլմն արժանացել է նաև Լուի Դելյուքսի, Prix de l'Académie du Cinéma և «Սեզար» մրցանակների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փղի անկյունագիծ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
| ||||||