Փիթեր Թոմսոն
Փիթեր Թոմսոն | |
Կրթություն՝ | Քեմբրիջի համալսարան, Օքլենդի համալսարան, Վոլֆսոն քոլեջ, Auckland University of Technology? և Natabua High School? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | 1948 |
Ծննդավայր | Սուվա, Ֆիջի |
Քաղաքացիություն | Ֆիջի |
Փիթեր Թոմսոն (անգլ.՝ Peter Thomson, 1948, Սուվա, Ֆիջի), ֆիջիացի քաղաքական և պետական գործիչ, Ֆիջիի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում։ 2016 թվականի սեպտեմբերի 13-ից ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանի նախագահ[1]։
2014 թվականին Թոմսոնը ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի գործադիր խորհրդի նախագահ[2]։ 2013 թվականին ընտրվել է ՄԱԿ-ի խոշորագույն բանակցային խմբի՝ Խումբ 77-ի անդամ։ 2014 թվականինՖիջիի նախագահի հրամանով Թոմսոնը դարձել է Ֆիջիի շքանշանի ասպետ[3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Փիթեր Թոմսոնը Ֆիջիում հանդիսանում է իր ընտանիքի հինգերորդ սերունդը։ Ծնվել է Բրիտանական գաղութային պատասխանատու Յանա Թոմսոնի և նրա կնոջ լեդի Նենսի Թոմսոնի ընտանիքում։ Նրա կինը հրատարակիչ Մարիսկա Թոմսոնն է։ Նրանք ամուսնացել են Ֆիջիում 1973 թվականին, նրանք երկու երեխա ունեն Ջեյմը և Նիկոլան, նաև ունեն երեք թոռ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա սկզբնական կրթությունը ստացել է Նատաբուայի միջնակարգ դպրոցում, նաև Սուվայի գիմնազիայում։ 1967 թվականին պատրաստություն է անցել Անգլիական Սեվենոկաս կենտրոնում։ Հետագայում բակալավրի աստիճան է ստացել Օքլենդի համալսարանում, իսկ դրանից հետո մագիստրոսի աստիճան Քեմբրիջի Վոլֆսոնի քոլեջում։
Պետական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմսոնը պետական աշխատանքը սկսել է 1972 թվականին որպես քաղաքացիական ծառայող։ Նա զբաղվել է գյուղական շրջանների և տեղի ինքնավարությունների՝ Նավոա, Մակուատա, Թավեունի զարգացման հարցերով։ 1978 թվականին հրավիրվեց աշխատել Ֆիջիի արտաքին գործերի նախարարությունում։ 1979 թվականին աշխատել է Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումի քարտուղարությունում։ 1980 թվականին նշանակվել է Ճապոնիայում Ֆիջիի Գործերի ժամանակավոր հավատարմատար, որի հիմնական առաջադրանքն էր Տոկիոյում Ֆիջիի դեսպանության կազմակերպումը։ 1984 թվականին նա նշանակվել է Ավստրալիայում Ֆիջիի Գլխավոր հյուպատոս 1986 թվականին կղզի վերադառնալով նշանակվել է Ֆիջիի կառավարության ինֆորմացիայի հարցերով մշտական քարտուղարը, նաև ընտրվել է Ֆիջիի փոխանակումների կառավարական ծրագրի անդամ։
1987 թվականին նա աշխատել է Ֆիջիի կառավարությունում որպես Ֆիջիի Գեներալ-նահանգապետ Պենաիա Նգանիլաուի մշտական քարտուղար։ Ֆիջիում պետական հեղաշրջումից հետո գաղթեց Նոր Զելանդիա, այնուհետև Ավստրալիա։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին նա սկսեց աշխատել Խաղաղօվկիանոսյան երկրներում տարբեր կառավարական հաստատությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, և ներդրումային կորպորացիաների ներդումների կառավարման հարցերով խորհրդատու։ Հանդիսանում է Ավստրալիա — ՖիջիԻ և Նոր Զելանդիայի գործադիր խորհուրդ — Ֆիջի գործադիր կոմիտեի հիմնադիր։
Բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր Զելանդիայում հիմնել է «Թոմսոն Պացիֆիկ» ընկերությունը, որը զբաղվում է անշարժ գույքի բիզնեսով։ Նաև նա եղել է Tabua Investments Ltd-ի հիմնադիրը նաև Denarau Island Resort տուրիստական առողջարանային կենտրոնի հիմնադիրներից մեկն է։
Աշխատանքը ՄԱԿ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա Ֆիջիում իրավաբանական գործունեությունը վերսկսեց 2010 թվականին, երբ նշանակվեց ՄԱԿ-ում Ֆիջիի մշտական ներկայացուցիչ[4]։
2011 թվականի օգոստոսին դարձել է Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի փոխնախագահներից մեկը[5]։
2013 թվականին ընտրվել է Խումբ 77-ի՝ ՄԱԿ-ի խոշորագույն բանակցային խումբի նախագահ։
2014 թվականին ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի և մի շարք այլ ծրագրերի գործադիր խորհրդի նախագահ[6]։
2016 թվականի հունիսի 13-ին Փիթեր Թոմսոնը ընտրվեց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանի նախագահ[7].։
2016 թվականի սեպտեմբերի 13-ին վերընտրվել է նույն պաշտոնում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Председателем 71-й сессии Генеральной Ассамблеи ООН избран постпред Фиджи Питер Томсон». Центр новостей ООН. 13 июля 2016 года.
- ↑ «Постоянный представитель Фиджи при ООН посетил Офис ЮНОПС». Сайт правительства Республики Фиджи. 22 июля 2016 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Президент наградил Орденом Фиджм». Сайт газеты Фиджи Таймс. 25 ноября 2014 года. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Председателем следующей сессии Генассамблеи ООН избран представитель Фиджи». Радио ООН. 13 июня 2016 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Представитель Фиджи избран Вице-председателем Генеральной Ассамблеи ООН». Новости тихоокеанских островов. 5 августа 2011 года.
- ↑ «Историческое назначение». Фиджи Таймс. 10 января 2014 года. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Председателем Генассамблеи ООН стал посол Фиджи Питер Томсон (новости)». Телеканал NTD. 14 июня 2016 года.