Ցիստեռնա բազիլիկա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ցիստեռնա Բազիլիկա (հունարեն՝ Βασιλική Κινστέρναı), Կոստանդնուպոլսի ամենամեծ և ամենալավ պահպանված ստորգետնյա ջրամբարը։ Բավականին նման է պալատական կառույցի։ Գտնվում է Ստամբուլի պատմական կենտրոնում Սուլթանահմեդ թաղամասում՝ Այա Սոֆիայի դիմաց։
«Ցիստեռնա» բառը հունարենից թարգմանվում է որպես «ջրամբար»։ 2013 թվականի դրությամբ Ստամբուլում հայտնաբերվել է ավելի քան 40 ստորգետնյա ջրամբար։ Բազիլիկայում պահվել է խմելու ջրի ռեզերվային պաշարները՝ երաշտի կամ քաղաքի պաշարման նպատակով։ Բազիլիկայում պահվող ջուրը ջրատարների և ակվեդուկների միջոցով հասցվել է քաղաքին։ Վաղեսի ջրանցույցի միջոցով ջուրը բերվել է Բելգրադյան անտառից, որը գտնվում է քաղաքից 19 կիլոմետր դեպի հյուսիս։
Ջրամբարի կառուցումը սկսվել է հույների կողմից կայսր Կոստանդին Ա֊ի կառավարման տարիներին (306—337 թվականներին) և ավարտվել է 532 թվականին կայսր Հուստինիանոս Ա֊ի օրոք։ Ստորգետնյա կառույցի չափսերն են 145 × 65 մ, տարողունակությունը՝ 80 000 մ³ ջուր։ Առաստաղը պահում են ավելի քան 336 սյուներ։
Սյուների մեծ մասը վերցվել է հին տաճարների մնացորդներից, այդ իսկ պատճառով դրանք տարբերվում են միմյանցից մարմարի տեսակով։ Երկու սյուների վրա առկա են Մեդուզայի պատկերները։ Անհայտ է, թե որտեղից են բերվել այդ սյուները և թե որ կառույցին են պատկանել դրանք նախկինում։ Այդպիսի մի սյուն էլ պահվում է Ստամբուլի հնագիտական թանգարանում։ Հարևանությամբ գտնվում է «Ցանկությունների ավազանը»։
Ջրամբարը ակտիվորեն օգտագործվել է մինչև Կոստանդնուպոլսի գրավումը թուրքերի կողմից։ Արդյունքում ջրամբարը լքվել է և խիստ աղտոտվել, և միայն 1987 թվականին բացվել է որպես թանգարան։
Ցիստեռնը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցիստեռնում տեղի է ունեցել Ջեյմս Բոնդի մասին պատմող Ռուսաստանից սիրով ֆիլմի նկարահանումները, իսկ մեր օրերում այստեղ նկարահանվել է Ինթերնեշընլ ֆիլմը։
- Դեն Բրաունի «Ինֆեռնո» վեպում Ցիստեռն իրադարձությունների հիմնական վայրերից մեկն է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մեդուզայի գլխով սյունը
-
Մեդուզայի գլխով մեկ այլ սյուն
-
Ցիստեռնա Բազիլիկայի առաստաղը արտացոլվում է ջրի մեջ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 356 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիստեռնա բազիլիկա» հոդվածին։ |
|