Ցիստեռնա բազիլիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցիստեռնա Բազիլիկա

Ցիստեռնա Բազիլիկա (հունարեն՝ Βασιλική Κινστέρναı), Կոստանդնուպոլսի ամենամեծ և ամենալավ պահպանված ստորգետնյա ջրամբարը։ Բավականին նման է պալատական կառույցի։ Գտնվում է Ստամբուլի պատմական կենտրոնում Սուլթանահմեդ թաղամասում՝ Այա Սոֆիայի դիմաց։

«Ցիստեռնա» բառը հունարենից թարգմանվում է որպես «ջրամբար»։ 2013 թվականի դրությամբ Ստամբուլում հայտնաբերվել է ավելի քան 40 ստորգետնյա ջրամբար։ Բազիլիկայում պահվել է խմելու ջրի ռեզերվային պաշարները՝ երաշտի կամ քաղաքի պաշարման նպատակով։ Բազիլիկայում պահվող ջուրը ջրատարների և ակվեդուկների միջոցով հասցվել է քաղաքին։ Վաղեսի ջրանցույցի միջոցով ջուրը բերվել է Բելգրադյան անտառից, որը գտնվում է քաղաքից 19 կիլոմետր դեպի հյուսիս։

Ջրամբարի կառուցումը սկսվել է հույների կողմից կայսր Կոստանդին Ա֊ի կառավարման տարիներին (306—337 թվականներին) և ավարտվել է 532 թվականին կայսր Հուստինիանոս Ա֊ի օրոք։ Ստորգետնյա կառույցի չափսերն են 145 × 65 մ, տարողունակությունը՝ 80 000 մ³ ջուր։ Առաստաղը պահում են ավելի քան 336 սյուներ։

Սյուների մեծ մասը վերցվել է հին տաճարների մնացորդներից, այդ իսկ պատճառով դրանք տարբերվում են միմյանցից մարմարի տեսակով։ Երկու սյուների վրա առկա են Մեդուզայի պատկերները։ Անհայտ է, թե որտեղից են բերվել այդ սյուները և թե որ կառույցին են պատկանել դրանք նախկինում։ Այդպիսի մի սյուն էլ պահվում է Ստամբուլի հնագիտական թանգարանում։ Հարևանությամբ գտնվում է «Ցանկությունների ավազանը»։

Ջրամբարը ակտիվորեն օգտագործվել է մինչև Կոստանդնուպոլսի գրավումը թուրքերի կողմից։ Արդյունքում ջրամբարը լքվել է և խիստ աղտոտվել, և միայն 1987 թվականին բացվել է որպես թանգարան։

Ցիստեռնը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 356
ռուս..անգլ..ֆր.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]