Jump to content

Վաղեսի ջրանցույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղեսի ջրանցույց
Երկիր Թուրքիա[1][2]
ՏեղանքՖաթիհ[1], Ստամբուլի մարզ և Ստամբուլ
ՏեսակRoman aqueduct? և ժառանգություն
41°00′58″N 28°57′20″E / 41.01599°N 28.95557°E / 41.01599; 28.95557
Քարտեզ
Քարտեզ
Վաղեսի ջրանցույց

Վաղեսի ջրանցույց (հունարեն՝ Υδραγωγείο του Δύναμο, ներկայումս՝ Բոզդողան ջրանցույց (թուրքերեն՝ Bozdoğan Kemeri), ջրանցույց, որը կառուցվել է 368-375 թվականներին կայսր Վաղեսի օրոք և Կոստանդնուպոլսի ջրամատակարարման համակարգի մի մասն է կազմել։ Միացնում է քաղաքային երկու բլուրներ։ Նախնական չափերն էին՝ երկարությունը՝ 1000 մետր, բարձրությունը՝ 26։ Այժմ պահպանվել է 971 մ երկարությունից, որն ունի 20 մ բարձրություն (հողի բարձրացման հաշվին)։ Կառուցման ժամանակ օգտագործվել են Քաղկեդոնի պարիսպների քարերը։ Ջրանցույցի վրա տեղադրված խողովակներով, ընդհուպ 19-րդ դարի կեսը քաղաքին ջուր էր մատակարարվում[3][4]։

Այժմ ջրանցույցը համարվում է քաղաքի գեղատեսիլ վայրերից մեկը, նրա տակով անցնում է կենտրոնական Աթաթուրքի բուլվարը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://islamansiklopedisi.org.tr/bozdogan-kemeri
  3. Mamboury, Ernest (1953). The Tourists' Istanbul. Istanbul: Çituri Biraderler Basımevi.
  4. «Aqueduct of Valens». The Byzantine Legacy (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  5. «Valens Aqueduct». istanbultourstudio.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.